Երևանի պետական համալսարանում, կրթական գործընթացներին զուգահեռ, մեծ ուշադրություն է դարձվում նաև ուսանողների արտալսարանային կյանքին:
ՀՀ անկախության այս վերջին շրջանում ԵՊՀ մշակութային կյանքը նոր վերելք ապրեց. 2006 թ-ի հունիսին ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ ստեղծվեց Մշակույթի կենտրոնը, որի առաջնահերթ խնդիրներն էին բուհի մշակութային կյանքի, համալսարանականների շրջանում անցկացվող մշակութային միջոցառումների համակարգումը, ինչպես նաև ԵՊՀ-ում գործող կառույցների կողմից կազմակերպած միջոցառումների համախմբումն ու դրանց որակական չափանիշների ապահովումը: Այս խնդիրներն իրականացնելու նպատակով արհեստավարժ ղեկավարների միջոցով կազմավորվեցին մշակութային բազմաբնույթ համույթներ, որոնց աշխատանքներում ներգրավվեցին ստեղծագործող և շնորհալի ուսանողներ, դասախոսներ:
Մշակույթի կենտրոնի կազմում գործում են հետևյալ մշակութային խմբերը, որոնց միջոցով իրականացվում են բազմաբնույթ մշակութային միջոցառումներ.
- «Համալսարանական» թատրոն-ստուդիա - գեղ. ղեկավար` Կարինե Դավթյան,
- Աղջիկների պարային համույթ - գեղ. ղեկավար` Անի Հարոյան,
- Երգչախումբ - գեղ. ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Սարգսյան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան,
- Երիտասարդ ստեղծագործողների խումբ, այդ թվում՝ Գրական ստուդիա - ղեկավար` Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյան
- «Նիկե»ջոկատ - համակարգող` Արմինե Հարությունյան,
- Կինոակումբ - համակարգող` Վարսիկ Սահրադյան,
- YSU BAND - գեղ. ղեկավար՝ Արթուր Հակոբյան,
- Մշակութային տեղեկատվական ակումբ - համակարգող՝ Վարսիկ Սահրադյան,
Նպատակներն ու խնդիրները
Մշակույթի կենտրոնի նպատակներն ու խնդիրներն են.
Ուսումնական գործընթացին զուգահեռ նպաստել ԵՊՀ ուսանողների մշակութային ունակությունների զարգացմանը, մշակույթի միջոցով ԵՊՀ ուսանողների կապի ապահովումը տարբեր երկրների ուսանողների հետ, այդ թվում` Արցախի և Սփյուռքի,
- միջբուհական և հանրապետական մրցույթների, փառատոների կազմակերպման և մասնակցության, միջբուհական մշակութային կապերի ստեղծման միջոցով ուսանողության շրջանում տաղանդավոր և շնորհալի ուսանողների հայտնաբերումը,
- ներհամալսարանական, արտահամալսարանական և միջբուհական մշակութային մրցույթների, փառատոների անցկացումը,
- ցուցահանդեսների, համերգների և ներկայացումների կազմակերպումն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում,
- մշակութային դասախոսությունների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպումը,
- ֆիլմերի և ներկայացումների դիտումների, քննարկումների, ինչպես նաև նշանավոր մարդկանց հետ հանդիպումների միջոցով ուսանողության մեջ ճաշակի ձևավորումը:
Մշակույթի կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են.
- Համերգային ծրագրերի իրականացում ինչպես Երևանի պետական համալսարանի կամարների ներքո, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում, Արցախում և արտերկրում:
- Կենտրոնը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ մշակույթի ոլորտի անվանի մարդկանց հետ:
- Այցելություն թատրոններ` կազմակերպելով դիտում-քննարկում տվյալ ներկայացման ստեղծագործական խմբի հետ:
- Ֆիլմերի դիտում-քննարկումներ:
- Այցելություն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներին:
- Մասնակցություն քաղաքային մեծամասշտաբ միջոցառումների, հեռուստատեսային հաղորդաշարերի, տեսահոլովակների նկարահանումներին: