Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ փաստաթղթերի ցանկն ըստ կատեգորիաների և ընդունման ամսաթվի
Հավելյալ նավիգացիա
Փակել
Բոլոր կատեգորիաները Ակադեմիական Գիտական Գործող կարգեր ու կանոնակարգեր Գրադարան Ընդհանուր Ընդունելություն Մարդկային ռեսուրսներ Ռազմավարական զարգացում Ռեկտորի հրամաններ Վարչական Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ֆինանսական Այլ
ԵՊՀ փաստաթղթերի ցանկն ըստ կատեգորիաների և ընդունման ամսաթվի
Ամսաթիվ՝
30 Հունվար, 2014
Փաստաթղթի համար՝
4/4-14-Լ
Կատեգորիա՝
Ակադեմիական
Փաստաթղթի տեսակ՝
Կարգ
Կարգավիճակ՝
Գործում է
Բեռնել
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. ԵՊՀ կրթական ծրագրերի հաստատման կարգը (այսուհետ` կարգ) կանոնակար­գում է ԵՊՀ-ում բակալավրի և մագիստրո­սի պատրաստման կրթական ծրագրերի հաստատ­ման գործընթացը, որը բաղկացած է երեք փուլերից`

1) ծրագրի մշակման արտոնում (նախնական հաստատում),

2) ծրագրի փաստաթղթային փաթեթի ստեղծում և ծրագրի առաջարկի փորձա­քննություն,

3) փորձաքննության եզրակացությունների կատարում և ծրագրի հաստատում։ 

2. Կրթական ծրագրերի արտոնման, փորձաքննության և հաստատման գործընթաց­ները ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման փուլում դրանց որակի ապահովման հիմնական մեխանիզմ­ներից են: 

3. Կարգը սահմանում է ԵՊՀ կրթական ծրագրերի արտոնման, փորձա­քննության և հաստատման գործընթացների նպատակները և խնդիրները, դրանց ներկա­յացվող պահանջները, կիրառվող ընթա­ցա­կար­գերը, հիմնական դերակատարներին և հա­մա­պատասխան ժամանա­կա­ցույցները։

4. Կարգում տրվում են նաև նոր կրթական ծրագրի ստեղծման հայտի ձևաթերթը և ծրագրի հաստատման փաստաթղթային փաթեթի կազմը։

5. Նոր կրթական ծրագրերի ստեղծման առաջարկները ներկայացնում են ԵՊՀ ուսում­­­­­­­­­նա­­կան ստորաբաժանումները (ֆակուլտետ, կենտրոն). բակալավրի ծրագրի հա­մար`վերջինիս հաստատումից առնվազն 12 ամիս առաջ, իսկ մագիստրոսի ծրագրի համար՝ վերջինիս հաստատումից առնվազն 8 ամիս առաջ (ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի արտոնման, փորձաքննու­թյան և հաստատման գործընթացների ժամանա­կա­ցույցները ներկայացված են հա­վել­ված 1-ում և հավել­ված 2-ում։)։

6. ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի նոր ստեղծվող կրթական բոլոր ծրագրերը պետք է անցնեն հաս­տատման գործ­ըն­թաց` սկսած 2014/15 ուստարվանից:

2. ԵՊՀ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՐՏՈՆՈՒՄԸ

2.1. ԱՐՏՈՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

7. Կրթական ծրագրերի մշակման արտոնումը համալսարանի պաշտոնական համա­ձայնությունն է ուսումնական ստորա­բա­ժանմանը (ֆակուլտետին, կենտրոնին)` սկսելու նոր կրթա­կան ծրագ­րի մշակման գործընթացը` ներկայացված հայտի հա­մա­ձայն։

8. Արտոնման գործընթացի նպատակն է գնահատել ներկայացված ծրագրի հայտի հիմնավորումը և դրա համապատասխանու­թյունը ծրագրերի հաստատման ԵՊՀ պահանջներին/չափանիշներին:

9. Գործընթացի խնդիրներն են.

1) պարզել ծրագրի իրականացման նպատակահարմարու­թյունը շուկայական վերլուծության միջոցով, հիմնավորել առաջարկվող ծրագրի սոցիալական պահանջարկը և պահանջարկվածությունը տեղական և միջազգային աշխա­տա­շուկայում, բացահայտել ծրագրի մրցակցային առավելություն­ներն ու թույլ կողմերը ՀՀ այլ բուհերում իրականացվող համանման ծրագ­րերի նկատմամբ (եթե այդ­պիսիք կան),

2) հիմնավորել, որ առաջարկվող ծրագիրը նպատակահար­մար է  իրակա­նաց­նել ԵՊՀ տվյալ ուսումնական ստորաբաժանումում, վերլուծել առաջար­կու­թյան իրագործելիությունը ծրագ­րային թիմի` ծրագիրը մշակելու փորձա­գի­տական կարողության տեսանկ­յունից,

3) տալ առաջարկվող ծրագրի ռեսուրսային ապահով­վածության նախնական գնահատականը և բացահայտել լրացուցիչ ռեսուրսների անհրա­ժեշ­տու­թյունը:

10. ԵՊՀ կրթական ծրագրերի արտոնման գործընթացը նկարագրող սխեման ներկա­յաց­ված է hավելված 4–ում։

2.2. ԾՐԱԳՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՅՏԸ

11. Նոր կրթական ծրագիր մշակելու առաջարկությունը ներկայացնում է համապա­տասխան ուսումնական ստորաբաժանումը (ֆակուլտետ, կենտ­րոն)` ԵՊՀ կրթա­կան ծրագրերի մշակ­ման պահանջներին և ծրագրի առաջարկի հայտի (ԾԱՀ) ձևա­թերթին համապա­տասխան։ Ծրագրի մշակման առաջարկու­թյունն արտոնման է ներկայացվում ֆակուլտետի գիտական խորհրդի (կենտրոնի ղեկավարության նիս­տի) որոշմամբ` ֆակուլտետի գիտական խորհրդի որակի ապահովման հանձնա­ժողովի (ՖՈԱՀ) դրական եզրակացության հիման վրա։

12. Առաջարկության մշակման և հետագա իրականացման համար համապատասխան ստորաբաժանում(ներ)ը ձևավորում է (են) աշխատանքային խումբ, որը ձևակեր­պում է ծրագրի առաջարկի հայտն (ԾԱՀ) ըստ հավելված 3–ի։ 

13. Հայտի մշակման ընթացքում ձևակերպվում է առաջարկվող ծրագրի նպատակը (որակա­վորման պրոֆիլը), այսինքն` ծրագրի ուղղվածությունը և այն առանձնա­հա­տուկ նպատակները, որոնց պետք է հասնել դրա իրականացման ար­դյունքում։ ԾԱՀ-ը հիմնավորում է նաև ծրագրի իրականացման համար անհրա­ժեշտ ռեսուր­սային ապահովվածությունը, տալիս պոտենցիալ աշխատաշուկայի նկարագրու­թյունը: 

14. Ծրագրի առաջարկի մշակման համար հիմք են հանդիսանում.

1) ստորաբաժանման (ֆակուլտետի, կենտրոնի) զարգացման ռազ­մա­վարական գերակայությունները,

2) պոտենցիալ աշխատաշուկայի և գործատուների պահանջների ու կարիք­ների վերլուծությունը, կոնկրետ պատվերով նպատակային ուսուցման հնա­րա­վորությունները,

3) առաջարկվող ծրագրի մրցակցային դիրքը (առավելություն­ներն ու թույլ կող­մերը) ՀՀ այլ բուհերում իրակա­նացվող համանման այլ ծրագրերի նկատ­մամբ (եթե այդպիսիք կան),

4) արտաքին` ազգային և միջազգային ծրագրային կողմնորոշիչների (որակա­վորումների ազգային և եվրոպական շրջանակների) և կամ կրթական չափո­րո­շիչ­ների պա­հանջ­ները տվյալ մասնագիտության համար,

5) ուսումնական ստորաբաժանումում ծրագրի իրա­կա­նացման համար ան­հրա­­ժեշտ դասախոսական, նյութական, տեղեկա­տ­վական և այլ ռեսուրսների առկայությունը,

6) համակարգչային ենթակառուցվածքի և ուսուցման տեխ­նիկական միջոց­ների առկայությունը,

7) առաջարկի ֆինանսական նպատակահարմարության գնահատականը։

2.3. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

15. Նոր կրթական ծրագիր կազմելու համար ուսումնական ստորաբաժանումը ստեղծում է ծրագրի մշակման աշխա­տանքային խումբ (ԾՄԱԽ), որի կազմում ընդգրկում է փորձառու դասախոսների` ծրագրի մասնագիտական ոլորտից, և այլ մասնագետների` ըստ նպա­տակահարմարության։

16. Միջմասնագիտական կրթական ծրագրերի ստեղծման դեպքում ստորաբաժանում­ներից մեկը վարչական պատասխանատվություն է ստանձնում ծրագրի մշակման և հետագա իրականացման համար։ Այդ ստորաբաժանման ղեկավարը (ֆակուլ­տետի դեկա­նը, կենտրոնի տնօրենը), խորհրդակցելով ծրագրին մասնակցող մյուս ստորաբաժանումների ղեկավար­ների հետ, նշանակում է աշխատանքային խմբի ղեկա­վարին և անդամներին։ 

17. ԾՄԱԽ–ը պատասխանատու է ծրագրի առաջարկի հայտի (ԾԱՀ) ձևակերպման, ծրագ­րի հաստատման փաստաթղթային փաթեթի (ԾՀՓՓ) ստեղծման և փորձա­քննու­թյան եզրակացությունների կատարմանը հետամուտ լինելու համար։

18. ԵՊՀ որակի ապահովման կենտրոնը (ՈԱԿ) անհրաժեշտ խորհրդա­տվություն է տրամադրում ԾՄԱԽ-ին՝ ծրագրի արտոնման և հաստատ­ման համար պահանջվող փաստաթղթերի ցանկի, դրանց բովանդա­կության և նախապատ­րաստ­ման վերա­բերյալ։

2.4. ԾՐԱԳՐԻ ԱՐՏՈՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

19. Արտոնման գործընթացի առաջին քայլը ծրագրի առաջարկի հայտի (ԾԱՀ) ձևակեր­պումն է ԾՄԱԽ–ի կողմից (Հայտի ձևաթերթը` լրացման համապատասխան ցուցում­նե­րով, ներկայացված է հավելված 3-ում)։ 

20. ԾԱՀ–ը սկզբնապես հաստատվում է ծրագիրն առաջարկող ուսումնական ստորա­բաժանումում (ֆակուլտետի գիտական խորհրդում, կենտրոնի ղեկավարության նիս­տում), իսկ միջմասնագիտական ծրագրի դեպքում` ստանում մասնակից ստո­րաբաժանումների ղեկավար­ների համաձայ­նու­թյու­նը և ներկայացվում ՈԱԿ: Վեր­ջի­­նս ստուգում է հայտի համապատասխանությունը սահմանված պահանջներին և ներկայացնում այն ուսումնական աշխա­տանք­ների գծով (ՈՒԱԳ) պրոռեկ­տորի արտոնմանը։

21. Երկու կամ ավելի ուսումնական ստորաբաժանումների`միջմաս­­­­նագիտական կրթական ծրագրի մշակման վերաբերյալ առաջարկը արտոնման է ներ­կա­յաց­վում ծրագրի մշակման համար վարչական պատասխանատվություն ստանձնած ուսումնական ստորաբաժանման գիտական խորհրդի որոշմամբ։

22. Առաջարկվող կրթական ծրագրի մշակումն արտոնելու վերաբերյալ եզրակացու­թյունը տալիս է ՈՒԱԳ պրոռեկտորը: Արտոնման վերա­բերյալ եզրակացությունը կարող է լինել դրական, պայմանական դրական (որոշակի թերությունների շտկման պայմանով) և բացասական։

23. ԾՄԱԽ-ն ուսումնասիրում է արտոնման եզրակա­ցությունը և միջոցներ ձեռնար­կում այնտեղ նշված թերությունների և բացթողումների վերացման ուղղու­թյամբ։

24. ՈՒԱԳ պրոռեկտորի կողմից ԾԱՀ-ի արտոնումից հետո համապատասխան ուսում­նական ստորաբաժանումը (ֆակուլտետը, կենտրոնը) և ՈԱԿ–ը կազմում են ծրա­գրի հաստատման հետագա գործընթացի ժամանա­կա­ցույցը։

25. Արտոնված ԾԱՀ–երի պատճենները տրամադրվում են ուսումնամեթոդական վար­չություն (ՈՒՄՎ)՝ ԵՊՀ կրթական ծրագրերի հավաքապանակը պլանավորելու հա­մար։

26. Նորաստեղծ ծրագիրն արտոնելու վերա­բերյալ դրական որոշումը հիմք է հանդի­սանում ԵՊՀ–ի կողմից տվյալ ծրագրի լիցենզավորման դիմելու։

3. ԵՊՀ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

3.1. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

27. Կրթական ծրագրերի փորձաքննության և հաստատման գործընթացների (ԵՊՀ կրթական ծրագրերի փորձաքննության և հաստատման գործընթացները նկա­րա­գրող սխեման ներկայացված է հավելված 5-ում) նպա­տակն է գնահատել ծրագրի մշակման որա­կը և ուսում­նական ստորաբաժանման կա­րողությունը` այն իրականացնելու սահման­ված կրթական չափորոշիչներին և/ կամ ծրագրային կողմնորոշիչներին համապատաս­խան։

28. Գործընթացի խնդիրներն են.

1) գնահատել մշակված ծրագրի նպատակների (որակավորման պրոֆիլի), կրթա­­կան վերջնարդյունքների և ուսումնական պլանի բովանդակության հա­մա­­պա­տասխանու­թյունը ՀՀ բարձրագույն կրթության որակավորում­ների ազ­­գա­յին շրջանակի և համապատասխան կրթական չափորոշչի պա­հանջ­ներին,

2) հավաստիանալ, որ կրթական ծրագրի մշակմանը, դրանց կառուցվածքին և բո­վան­դակությանը վերաբերող ԵՊՀ պաշտոնական փաստաթղթերում սահ­մանված պահանջները պահպանված են,

3) հավանություն տալ ծրագրի բաղկացուցիչ դասընթացների (կրթական մո­դուլ­­ների) կազմին և բովանդակությանը, հավաստիանալ, որ դրանց կրթա­կան վերջնարդյունք­ները համապատաս­խանում են ծրագրի որակավորման բնութագրիչներին,

4) համոզվել, որ ծրագրի մշակման արտոնման վերաբերյալ եզրակա­ցու­թյու­նում նշված թերությունները հիմնականում վերացված են,

5) հավաստիանալ, որ առաջարկության հեղինակ ուսումնական ստորաբաժա­նումն (ստորաբա­ժանումները) ունակ է (են) իրականացնելու մշակված ծրա­գիրը` սահմանված կրթա­կան չափորոշիչներին և մատուցման որակի պա­հանջ­ներին համապա­տասխան,

6) գնահատել նորաստեղծ ծրագրի և դրա բաղկացուցիչ դասընթացների (կրթա­կան մո­դուլ­­ների) իրականացման ռեսուր­սային բազայի և ուսումնա­կան ենթա­կառուցվածքի համա­պա­տասխանու­թյունը սահմանված նորմա­տի­վա­յին պա­հանջ­ներին։

3.2. ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ

29. Կրթական ծրագրի հաստատման համար անհրաժեշտ փաստա­թղթային փաթեթը (ԾՀՓՓ) ներառում է.

1) ծրագրի մշակման արտոնման եզրակացությունը` համա­պա­­տասխան դի­տո­­­­ղու­­թյուններով և բարելավման առա­ջարկություն­ներով,

2) ծրագրի մասնագիրը (սպեցիֆիկացիան)` ներառյալ ուսումնական պլանի քար­տեզը: Ծրագրի մասնագիրը պարզաբանում է ծրագրի նպատակը, ակն­կալ­վող կրթա­կան վերջնարդյունքները, որոնք պետք է ձեռք բերի ուսանողը ծրագրի ավարտին, նկարագրում է ուսումնա­ռության, դասավանդ­ման և ուսա­­­նող­ների գնահատման օգտագործվող մեթոդները, ծրագրի շրջանա­վարտ­ների ապագա կարիե­րայի և ուսումը շարունակելու հնարա­վորու­թյուն­ները և այլն։ Այն հղումներ է պարու­նա­կում նաև համապատասխան առարկա­յա­կան/ծրագրային կողմ­նո­րոշիչ­ներին և/կամ չափորոշիչներին, որոնք օգ­տա­­գործվել են ծրագրի մշակման ըն­թաց­քում: Ծրագրի մասնագիրը կազմ­վում է ԵՊՀ միաս­նական ձևա­թերթի (Տե՛ս «ԵՊՀ Կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ», ԵՊՀ, 2014 (բաժին II, կետ 13) համաձայն,

3) ծրագրի բաղկացուցիչ դասընթացների (ուսումնական մոդուլների) համա­ռոտ նկարագրու­թյուն­ները և դրանց կրթական վերջնարդյունքները։

4) արտաքին փորձաքննության եզրակացությունը և պոտեն­ցիալ գործատու­ների կարծիքները (եթե այդպիսիք կան)։

30. Առաջարկվող կրթական ծրագրի հաստատման փաստաթղթային փաթեթը (ԾՀՓՓ) կազմում է ծրագրի մշակման աշխատանքային խումբը (ԾՄԱԽ)։

3.3. ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՆԵՐՔԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

31. Համապատասխան ուսումնական ստորաբաժանումը և ՈԱԿ-ը ապահովում են փորձաքննական հանձնա­ժողովի (ՓՔՀ) կող­մից ծրագրի փաստաթղթային փաթեթի գնահատման նախապատրաստական աշխատանքները։ Ծրագրի հաստատման փաստաթղթային փաթեթը ՈԱԿ է ներկայացվում փոր­ձաքննության նշանակված օրվանից առնվազն 6 շաբաթ առաջ` բակալավրի, և 3 շաբաթ առաջ`մագիստրոսի ծրագրերի դեպքում։

32. ՈԱԿ–ի կողմից համալսարանի ծրագրային պահանջներին փաստաթղթային փա­թեթի համապա­տաս­խա­նու­­թյունը ստուգելուց հետո ստորաբաժանումը փորձա­քննու­թյան նշանակված օրվանից ոչ ուշ, քան 4 (մագիստրոսի ծրագրի դեպքում` 2) շաբաթ առաջ վերջնական փաթեթի պահանջվող թվով օրինակներ (6` բակալավրի և 5`մագիստրոսի ծրագրերի համար) ներկայացնում է ՈԱԿ՝ ՓՔՀ անդամներին տրա­մադրելու համար։ ՈԱԿ–ն ապահովում է, որ ԾՀՓՓ–ն և փորձաքննու­թյան իրականացմանը վերաբերող հրահանգչական ցու­ցում­ները փորձաքննության օրվանից առնվազն 3 (մագիստրոսի ծրագրի դեպքում` 1,5) շաբաթ առաջ բաժան­վեն ՓՔՀ ան­դամ­ներին։

33. Փորձաքննության կազմակերպման համար պատասխանատու է ԵՊՀ որակի ապա­­հովման կենտրոնը։

3.4. ԾՐԱԳՐԻ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

34. ՈԱԿ-ը պատասխանատու է ծրագրի փորձաքննական հանձնաժողովի (ՓՔՀ) ստեղ­­­­ծ­­­­ման համար, որը քննարկելու է նոր ծրագրի առաջարկը և ԵՊՀ գիտական խորհրդի (ԳԽ) որակի ապահովման մշտական հանձնաժողովին (ՈԱՄՀ) եզ­րակացու­թյուն է ներկայացնելու նոր մշակված ծրագրի վերաբերյալ:

35. Հանձնաժողովի կազմը որոշելիս հաշվի են առնվում ծրագրի բնույթը և նպատակ­ները, մասնագիտական ոլորտը, ՓՔՀ անդամների համապատասխան փորձը և այլ հանգամանքներ, որոնք կարևոր են ծրագրի առաջարկը օբյեկտիվ և համակողմանի գնահատելու համար։

36. Բակալավրի կրթական ծրագրի փորձաքննության ՓՔՀ կազմը բաղկացած է 6, իսկ մագիստրոսինը՝ 5 անդամներից (ներառյալ նախագահը), որոնցից առնվազն երկու­սը ար­­տաքին փորձագետներ են, երկուսը` ԵՊՀ դասախոսական կազմի ներկայա­ցու­ցիչներ ծրագրի մասնագիտական ոլորտից։ 

37. Եթե ծրագիրը նախատեսված է օտարերկրյա ուսա­նողների համար և իրականաց­վելու է օտար լեզվով, ապա հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև մի­ջազգային համա­գործակցության վարչության պետը։

38. ՓՔՀ նախագահի պարտականությունը կատարում է ԵՊՀ պրոֆեսորա­դա­սախոսական և/կամ վարչական կազմի փորձառու անդամը (օրինակ՝ ֆա­կուլտետի դեկան, դեկանի տեղակալ, ամբիոնի վարիչ, փորձառու պրոֆեսոր կամ դոցենտ և այլն)։

39. Փորձաքննության անաչառությունն ապահովելու նպատակով ՓՔՀ թե՛ ներքին և թե՛ արտաքին փորձագետները, ինչպես նաև նախագահը չպետք է անմիջական առն­չություն ունենան առա­ջարկ­­վող ծրագրի մշակման աշխատանքների հետ (չլինեն ԾՄԱԽ-ի անդամ)։

40. Հանձնաժողովի քարտուղարը ՈԱԿ-ի ներկայա­ցուցիչն է, որը հանձնաժողովի ան­դամ չէ։

41. ՓՔՀ կազմում ներգրավված արտաքին փորձագետները, ում փորձն ու փորձագի­տա­­կան կարողությունները կարող են արժեքավոր լինել օբյեկտիվ փոր­ձաքննու­թյուն իրականացնելու համար, պետք է լինեն ծրա­գրի մա­ս­նագիտական ոլորտից։ Նպատակահարմար է, որ արտա­քին փոր­ձա­գետներից մեկը լինի ակադեմիական (բու­հական, գիտական) միջավայրից, իսկ մյուսն ունենա քննարկ­վող ծրագրի մաս­նագիտական ոլորտին առնչվող պրակտիկ աշխատանքի ժամա­նակակից փորձ։

42. Ցանկալի է նաև ՓՔՀ կազմում մասնագիտական տարբեր ընկերակցություններից և կազմակերպություններից, ինչպես նաև տվյալ մասնագիտական ոլորտը կարգա­վորող մար­միններից (օրինակ՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից, նախարարություններից և այլ գերատես­չու­­թյուն­­ներից) ար­տա­քին փորձագետների ընդգրկումը՝ հետագայում ծրագրի լիցենզավորման և հա­վա­­տար­մագրման գործընթացները դյուրացնելու նպատակով։

43. ՓՔՀ կազմը համաձայնեցվում է ՈԱԿ-ի տնօրենի հետ և հրամանագրվում ՈՒԱԳ պրոռեկտորի կողմից: Հրամանում նշվում են նաև հանձնաժողովի աշխատանքի ժամ­­կետները:

44. Փորձաքննության նշանակված օրը ՓՔՀ-ն հանդիպում է ԾՄԱԽ-ին՝ դիտարկվող ծրագրի քննարկման և գնահատման համար: Միջոցառումը սովո­րաբար տևում է մեկ լրիվ աշխատանքային օր, որի արդյունքում ՓՔՀ-ն ծրագրի մշակման որակի վերաբերյալ եզրա­կացություն է ներկայացնում ԵՊՀ ԳԽ ՈԱՄՀ-ին։ ՓՔՀ-ն բացա­հայ­տում է նաև կրթական ծրագրերի մշակման հաջող­ված փորձի օրինակները՝ դրանք հա­մալ­սարանում տարածելու նպատակով։

3.5. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ

45. Փորձաքննության արդյունքը ՓՔՀ-ի կազմած զեկույցն է, որն իրենից ներ­կա­յացնում է փորձաքն­նության եզրա­կացությունների ցանկ: Եզրակացությունները կա­րող են ներառել ինչպես պա­հանջներ, որոնք ԾՄԱԽ–ը պետք է պարտադիր կա­տարի մինչև ծրագրի հաստա­տումը, այնպես էլ առաջար­կություն­ներ, որոնք են­թա­կա են կատար­ման ԾՄԱԽ–ի և շահագրգիռ ուսումնական ստորա­բաժանումների կողմից` մինչ ծրագրի պաշտո­նական մեկնարկը։ ՓՔՀ նախագահը և բոլոր ան­դամ­ները ստորագրում են զեկույցի վերջ­նական տարբերակը։

46. ՓՔՀ-ն պետք է խուսափի ծրագրի ռեսուրսային ապահովվածության հետ կապված հարցերն իր զեկույցում որպես պահանջ ներկայացնելուց, քանի որ այդ պահանջի կատարումը դուրս է ԾՄԱԽ–ի լիազորությունների տիրույթից։ ՓՔՀ-ն պետք է հաշվի առնի, որ ծրագրի ռեսուրսային ապահովվածությունը հիմնականում գնա­հատվում և հա­վաս­տ­վում է ծրագրի արտոնման փուլում։ Այնուամենայնիվ, փոր­ձա­քննության ընթացքում այդ հարցերը կարող են քննարկվել՝ հավաստիանալու հա­մար, որ ԾԱՀ-ում բացահայտված ռեսուրսային պահանջները լիովին բավա­րարված են կամ կան հիմքեր, որ դրանք կբավարարվեն մինչև ծրագրի մեկնարկը։

 3.6. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

47. ԾՄԱԽ-ը 10 օր­վա (մագիստրոսի ծրագրի պարագայում` 5 օր­վա) ըն­թացքում պաաատրաստում է պատասխան զե­կույց` ՓՔՀ զեկույցի եզրակացու­թյուն­­նե­րում նշված պահանջների և առաջարկությունների վերաբերյալ և ներկա­յացնում ՈԱԿ: Վերջինս ուսումնա­սիրում է զեկույցը և ներկայացնում ՓՔՀ նախագահին ծա­նոթանալու համար։

48. Համալսարանի ԳԽ ՈԱՄՀ-ը դիտարկում է ՓՔՀ զեկույցի եզրա­կա­ցու­­թյուն­ները և ԾՄԱԽ-ի պատասխան զեկույցը։ Եթե ՈԱՄՀ-ը գտնում է, որ ՓՔՀ պա­հանջները և առաջարկությունները բավարարված են կամ կան բավարար հիմ­քեր, որ դրանք կկա­տարվեն մինչև ծրագրի պաշտոնական մեկ­նար­կը, ապա ծրա­գիրը երաշխա­վոր­ում է ԵՊՀ ԳԽ հաստատմանը։

49. Հաստատվելու դեպքում ԾՀՓՓ-ի մեկական օրինակ 1 շաբաթվա ընթացքում ներ­կայացվում է ՈԱԿ և ՈՒՄՎ։

50. Յուրաքանչյուր ուստարվա ավարտին (հունիս) ՈԱԿ-ը և ՈԱՄՀ–ն համատեղ կա­զ­մում են համալսարա­նի նորաբաց կրթական ծրագրերի հաստատման գործըն­թացի արդյունքների տա­րեկան ամփոփիչ զեկույցը, որը ներառում է նաև ՓՔՀ–երի բացահայտած օրինակելի փորձը և ընդհանրացնում այն՝ համալսարա­նում տա­րա­ծելու նպատակով։

ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

ԳԽ - Գիտական խորհուրդ,

ԵՊՀ - Երևանի պետական համալսարան,

ԾԱՀ - Ծրագրի առաջարկի հայտ,

ԾՀՓՓ - Ծրագրի հաստատման փաստաթղթային փաթեթ,

ԾՄԱԽ - Ծրագրի մշակման աշխատանքային խումբ,

ՈԱԿ - ԵՊՀ որակի ապահովման կենտրոն,

ՈԱՄՀ - Գիտական խորհրդի որակի ապահովման մշտական հանձնաժողով,

ՈՒԱԳ պրոռեկտոր - Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր,

ՈՒՄՎ - Ուսումնամեթոդական վարչություն,

ՈՒՍԳԽ - Ուսումնական ստորաբաժանման գիտական խորհուրդ (կամ կենտրոնի ղեկավարության նիստ),

ՓՔՀ - Փորձաքննական հանձնաժողով,

ՖՈԱՀ - Ֆակուլտետի գիտական խորհրդի որակի ապահովման հանձնաժողով:

Հավելված 1_4.pdf

Հավելված 2_5.pdf

Հավելված 3_0.doc

Հավելված 4_6.pdf

Հավելված 5_0.pdf

Բոլոր կատեգորիաները Ակադեմիական Գիտական Գործող կարգեր ու կանոնակարգեր Գրադարան Ընդհանուր Ընդունելություն Մարդկային ռեսուրսներ Ռազմավարական զարգացում Ռեկտորի հրամաններ Վարչական Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ֆինանսական Այլ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am