Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ փաստաթղթերի ցանկն ըստ կատեգորիաների և ընդունման ամսաթվի
Հավելյալ նավիգացիա
Փակել
Բոլոր կատեգորիաները Ակադեմիական Գիտական Գործող կարգեր ու կանոնակարգեր Գրադարան Ընդհանուր Ընդունելություն Մարդկային ռեսուրսներ Ռազմավարական զարգացում Ռեկտորի հրամաններ Վարչական Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ֆինանսական Այլ
ԵՊՀ փաստաթղթերի ցանկն ըստ կատեգորիաների և ընդունման ամսաթվի
Ամսաթիվ՝
14 Փետրվար, 2018
Փաստաթղթի համար՝
18-Լ
Կատեգորիա՝
Ակադեմիական
Փաստաթղթի տեսակ՝
Կանոնադրություն
Կարգավիճակ՝
Գործում է
Բեռնել
ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կանոնադրությունը սահմանում է Երևանի պետական համալսարանի (այսուհետ՝ ԵՊՀ) մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի (այսուհետ՝ կենտրոն) գործունեության կարգն ու պայմանները:

2. Կենտրոնի պաշտոնական անվանումն է՝ 

Հայերեն՝ Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն, 

Ռուսերեն՝ Центр педагогики и развития образования Ереванского государственного университета,

Անգլերեն՝ Centre of Pedagogy and Education Development of Yerevan State University:

3. Կենտրոնի գտնվելու վայրն է ՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52ա:

4. Կենտրոնը ԵՊՀ կրթագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր կանոնադրությանը համապատասխան օժտված է իրավունքներով և կրում է պարտականություններ:

5. Կենտրոնն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ԵՊՀ կանոնադրությամբ, ԵՊՀ և կենտրոնի կառավարման մարմինների՝ իրենց իրավասության շրջանակում ընդունած իրավական ակտերով:

6. Կենտրոնը սահմանված կարգով կարող է ունենալ դրոշմակնիք՝ (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով), պաշտոնաթուղթ (բլանկ), խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

2. ԿԵՆՏՐՈՆԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

7. Կենտրոնն իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր բակալավրիատում ու մագիստրատուրայում, ինչպես նաև ասպիրանտուրայում (մանկավարժության բնագավառում):

8. Կենտրոնը կազմակերպում է ԵՊՀ-ում մանկավարժի որակավորման շնորհման և մանկավարժական պրակտիկայի անցկացման գործընթացը:

9. Կենտրոնն իրականացնում է գիտահետազոտական գործունեություն (ներառյալ՝ միջբուհական և միջազգային համագործակցության շրջանակներում):

10. Կենտրոնն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ԵՊՀ ներքին իրավական ակտերին և սույն կանոնադրությանը:

3.  ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

11. Կենտրոնի կառավարումն իրականացվում է միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցմամբ: Կենտրոնի կառավարման մարմիններն են գիտական խորհուրդը և տնօրենը:

12. Կենտրոնի կառավարման կոլեգիալ մարմինը կենտրոնի գիտական խորհուրդն է, որի նախագահն ի պաշտոնե կենտրոնի տնօրենն է:

13. Կենտրոնի գիտական խորհուրդը կազմված է ի պաշտոնե, հրավիրյալ և ընտրովի անդամներից: Խորհրդի ի պաշտոնե և հրավիրյալ անդամների թիվը չի կարող գերազանցել խորհրդի կազմի 50 տոկոսը:

14. Կենտրոնի գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են տնօրենը՝ որպես խորհրդի նախագահ, նրա տեղակալները, ամբիոնների վարիչները, մեթոդական խորհրդի նախագահը և արհբյուրոյի նախագահը:

15. Գիտական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել կենտրոնի գործունեության և մասնագիտությունների հետ կապված արտահամալսարանական ու կենտրոնի աշխատանքներում չընդգրկված այլ մասնագետներ ՝ գիտական խորհրդի կազմի մինչև 20 տոկոսի չափով:

16. Գիտական խորհրդի անդամների 25 տոկոսը սովորողներն են, որոնց ընտրությունն իրականացնում է կենտրոնի ուսանողական խորհուրդը:

17. Կենտրոնի գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի լիազորությունների ավարտից մեկ ամիս առաջ կենտրոնի տնօրենը ԵՊՀ ռեկտորի հաստատմանն է ներկայացնում կենտրոնի գիտական խորհրդի անդամների նոր անվանացանկը:

18. Կենտրոնի գիտական խորհուրդը ՝

1) ընդունում է կենտրոնի կանոնադրության նախագիծը,

2) ընդունում է որոշում կենտրոնի կրթական, գիտահետազոտական, միջազգային համագործակցության և այլ հարցերի վերաբերյալ, 

3) սահմանված կարգի համաձայն իրականացնում է ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական և գիտահետազոտական համակազմի ընտրությունները,

4) լսում է կենտրոնի տնօրենի, ամբիոնի վարիչի հաշվետվությունները և գնահատում նրանց գործունեությունը,

5) ԵՊՀ ռեկտորին ներկայացնում է կենտրոնի  կառուցվածքում ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, լուծարելու, վերակազմավորելու վերաբերյալ առաջարկություններ,

6) առաջադրում է ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդում և ԵՊՀ-ի գիտական խորհրդում կենտրոնի ներկայացուցիչների թեկնածուներին,

7) լուծում է կենտրոնի ուսումնական, գիտական  աշխատանքների, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված խնդիրները,

8) սահմանված կարգով հաստատման է ներկայացնում կենտրոնի ուսումնական պլանները,

9) լուծում է սույն կանոնադրությունից և ԵՊՀ-ի այլ ներքին իրավական ակտերից բխող ու կենտրոնի գործունեությանը վերաբերող այլ հարցեր:

19. Կենտրոնի գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում առնվազն 8 անգամ:  Գիտական խորհրդում որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ–ի կանոնադրությամբ կամ կենտրոնի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Գիտական խորհրդի որոշումները պարտադիր են կենտրոնի աշխատողների և սովորողների համար: 

20. Կենտրոնի գիտական խորհրդի նիստերը վարում է նախագահը: Կենտրոնի տնօրենի հաշվետվության նպատակով հրավիրվող խորհրդի նիստերը վարում է գիտական խորհրդի կազմից ընտրված նախագահողը, որը չի կարող լինել տնօրենը: Կենտրոնի խորհրդի նիստի նախագահողը բացում և փակում է նիստը, առաջարկում է նիստի աշխատակարգը, ապահովում է դրա կատարումը, քվեարկության է դնում օրակարգի հարցերը և անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը:

21. Կենտրոնի գիտական խորհրդի քարտուղարին գիտական խորհրդի կազմից տնօրենի ներկայացմամբ նշանակում է ԵՊՀ ռեկտորը:

22. Կենտրոնի գիտական խորհրդի նիստն իրավազոր է խորհրդի անդամների ցուցակային կազմի երկու երրորդի ներկայության դեպքում: Քվեակազմի (քվորումի) բացակայության դեպքում հայտարարվում է գիտական խորհրդի նիստի անցկացման նոր ժամանակը՝ նույն օրակարգով: 

23. Գիտականխորհրդում գիտամանկավարժական պաշտոնների տեղակալման, ամբիոնների վարիչների ընտրության մրցույթների քվեարկությունը կատարվում է փակ, գաղտնի կարգով՝ ԵՊՀ համապատասխան ընթացակարգերի համաձայն:

24. Գիտական խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել ԵՊՀ ռեկտորը կամ պրոռեկտորը:

25. Կենտրոնի գիտական խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են նիստի անցկացման ժամանակը, նիստին մասնակցող անդամների անվանացանկը, օրակարգի հարցերը, քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները և ընդունված որոշումները: Արձանագրությունը ստորագրում են նիստը նախագահողը և քարտուղարը, ովքեր պատասխանատու են արձանագրությունը ճիշտ կազմելու համար: Նիստի օրակարգը և ընդունած որոշումները տասն աշխատանքային օրվա ընթացքում ենթակա են հրապարակման ԵՊՀ ինտերնետային կայքում:

26.Կենտրոնի գիտական խորհրդում որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե գիտական խորhուրդն այլ որոշում չի կայացրել:

27. Կենտրոնի գիտական խորհրդի որոշումները պարտադիր են կենտրոնի ստորաբաժանումների, աշխատողների և սովորողների համար:

28. Կենտրոնի գործունեությունն իր իրավասության սահմաններում կազմակերպում և ղեկավարում է կենտրոնի տնօրենը:

29. Կենտրոնի տնօրենին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի ներկայացմամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ԵՊՀ ռեկտորը: 

30. Կենտրոնի տնօրենը՝ 

1) ղեկավարում է կենտրոնի կրթական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, միջազգային և այլ գործունությունը, 

2) ապահովում է ԵՊՀ-ի կառավարման մարմինների և կենտրոնի գիտական խորհրդի որոշումների կատարումը, 

3) ԵՊՀ ռեկտորի հաստատմանն է ներկայացնում տնօրենի տեղակալ(ներ)ի թեկնածությունները, 

4) սահմանված կարգով ԵՊՀ ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ սովորողներին հեռացնելու, կամ նրանց ուսանողական իրավունքները վերականգնելու վերաբերյալ, 

5) արձակում է հրաման սովորողներին կուրսից կուրս փոխադրելու մասին, 

6) ԵՊՀ ֆակուլտետներում իրականացնում է մանկավարժի որակավորման գործընթացի կազմակերպումն ու վերահսկումը,

7) պատասխանատվություն է կրում կենտրոնի աշխատանքների որակի, խնդիրների ու գործառույթների պատշաճ կատարման համար,

8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ և կենտրոնի կանոնադրություններով նախատեսված այլ լիազորություններ: 

31. Կենտրոնի  տնօրենն  արձակում  է  հրամաններ,  տալիս  է  հրահանգներ,  որոնք  պարտադիր  են  կենտրոնի  աշխատողների  և  սովորողների համար: 

32. Կենտրոնի տնօրենը կարող է ունենալ  տեղակալ(ներ),  որոնց  տնօրենի  ներկայացմամբ  նշանակում  է ԵՊՀ  ռեկտորը:

33. Գիտական  խորհրդի  նիստերի  միջև  ընկած  ժամանակահատվածում  կենտրոնին առնչվող  ընթացիկ  հարցերը  քննարկվում և լուծվում են կենտրոնի տնօրինության նիստերում, որին մասնակցում են տնօրենը, տնօրենի տեղակալները, ամբիոնների և բազային լաբորատորիաների վարիչները, գիտական  խորհրդի  քարտուղարը,  արհբյուրոյի  և  ուսանողական  խորհրդի  նախագահները:  Տնօրինության  նիստերն  արձանագրվում  են: Տնօրինության նիստերը հրավիրվում են տնօրենի առաջարկով:

4. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

34. Կենտրոնի հիմնական ստորաբաժանումներն են ամբիոնները: Կենտրոնում կարող են գործել նաև բազային գիտահետազոտական լաբորատորիաներ և գիտակրթական այլ ստորաբաժանումներ: 

35. Կենտրոնը, ելնելով իր կողմից իրականացվող ուսումնական, մանկավարժական, մեթոդական, գիտահետազոտական և ուսումնաօժանդակ աշխատանքներից, ըստ սահմանված չափանիշների, կազմում է իր հաստիքացուցակի նախագիծը և այն ներկայացնում է ԵՊՀ-ի ռեկտորին:

36. Ամբիոնը կենտրոնի գիտակրթական գործընթացի կազմակերպման հիմնական կառուցվածքային ստորաբաժանումն է: Ամբիոնն ապահովում է ուսումնական գործընթացը, իրականացնում է մեթոդական և գիտական հետազոտություններ:

37. Ամբիոնը գործում է ԵՊՀ կանոնադրության, ԵՊՀ իրավական ակտերի և կենտրոնի կանոնադրության հիման վրա:

38. Ամբիոնի վարիչը կազմակերպում և վերահսկում է ամբիոնի ուսումնամեթոդական, գիտահետազոտական և այլ աշխատանքները, ներկայացնում է ամբիոնը համալսարանական ստորաբաժանումների հետ հարաբերություններում:

39. Ամբիոնի վարիչն ամբիոնի դրական կարծիքը ստանալուց հետո մրցութային հիմունքներով ընտրվում է կենտրոնի գիտական խորհրդում 5 տարի ժամկետով: Կենտրոնի գիտական խորհրդի որոշումը հաստատվում է ԵՊՀ գիտական խորհրդում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ:  Ամբիոնի վարիչի պաշտոնի թեկնածուներ առաջադրելու, ընտրություններ անցկացնելու և ամբիոնի վարիչին պաշտոնում հրամանագրելու կարգը սահմանվում է «ԵՊՀ ամբիոնների վարիչի ընտրության ընթացակարգով»:

40. Ամբիոնի վարիչը պատասխանատու է ամբիոնի գործունեության համար և ըստ սահմանված կարգի տարին մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում կենտրոնի գիտական խորհրդին: Ամբիոնի աշխատանքների մասին ամբիոնի վարիչի հաշվետվության ժամկետը և ձևերը սահմանում է կենտրոնի գիտական խորհուրդը:

41. Կենտրոնի գիտական խորհրդում ամբիոնի վարիչի գործունեությունը բացասական գնա­հա­տականի արժանանալու դեպքում հնգօրյա ժամկետում հրավիրվում է կենտրոնի գիտա­կան խորհրդի արտահերթ նիստ, որի քննարկմանն է դրվում ամբիոնի վարիչին ետ կանչելու հարցը: Փակ, գաղտնի քվեարկությամբ ամբիոնի վարիչին պաշտոնանկ անելու մասին որո­շում կայացնելու դեպքում կենտրոնի գիտական խորհուրդը միջնորդում է ԵՊՀ գիտական խորհրդին` հաստատելու ամբիոնի վարիչի պաշտոնանկությունը:

42. ԵՊՀ գիտական խորհրդում փակ, գաղտնի  քվեարկությամբ  ամբիոնի  վարիչին  պաշտոնանկ  անելու  մասին  որոշումն  ընդունվելու  դեպքում  ռեկտորը լուծում է տվյալ  ամբիոնի  վարիչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: ԵՊՀ գիտական խորհրդում ամբիոնի վարիչի պաշտոնանկությունը չհաստատվելու  դեպքում հնգօրյա ժամկետում հրավիրվում է կենտրոնի գիտական խորհրդի նոր նիստ: Կենտրոնի գիտա­կան խորհրդի նիստի մասնակիցների ձայների  երկու  երրորդով ամբիոնի վարիչին պաշ­տոնանկ անելու մասին  որոշումը  վերահաստատելու  դեպքում  ռեկտորը  լուծում  է  ամբիոնի  վարիչի  հետ  կնքված  աշխատանքային  պայմանագիրը: 

43. Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները և դասախոսները, որոնց մրցութային ընտրությունն իրականացվում է «ԵՊՀ պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման ընթացակարգի» համաձայն: Ամբիոնի կազմի մեջ մտնում են նաև ասպիրանտները և ուսումնաօժանդակ համակազմը:

44. Ամբիոնը, ելնելով կատարվող կրթական, գիտական և ուսումնաօժանդակ աշխատանքների ծավալից ու ձևերից, ըստ սահմանված կարգի մշակում է իր աշխատողների ուսումնական բեռնվածությունը: Ամբիոնի աշխատանքներն իրականացվում են ամբիոնի աշխատանքային ծրագրերին համապատասխան և ընդգրկում են ուսումնական, գիտամեթոդական, գիտահետազոտական և աշխատանքի այլ տեսակները:

45. Ամբիոնի կրթական և գիտական հարցերը քննարկվում են ամբիոնի նիստերում: Ամբիոնի նիստերին որոշիչ ձայնի իրավունքով մասնակցում են ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմի հիմնական աշխատողները: Ամբիոնի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել տնօրենը կամ տեղակալները, ամբիոնի գիտաշխատողները, ասպիրանտները, ուսումնաօժանդակ համակազմը և այլ աշխատողներ: Ամբիոնի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարեկան 8 անգամ: Ամբիոնի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունները ստորագրվում են ամբիոնի վարիչի ու գործավարի կողմից:

46. Կենտրոնի գիտահետազոտական գործառույթները կարող են իրականացնել բազային գիտահետազոտական լաբորատորիաները և գիտակրթական այլ ստորաբաժանումները, որոնց ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է կենտրոնի կանոնադրությամբ:

47. Կենտրոնի ստորաբաժանումների ուսումնամեթոդական և գիտահետազոտական հարցերի քննարկման և գնահատման համար կենտրոնում գործում է մեթոդական խորհուրդ, որի գործունեության կարգը սահմանվում է ԵՊՀ համապատասխան կարգով:

48. Կենտրոնի կանոնադրության հավելվածում ներկայացված են կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումները:

Հավելված

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

1) Մանկավարժության ամբիոն

 

 

Բոլոր կատեգորիաները Ակադեմիական Գիտական Գործող կարգեր ու կանոնակարգեր Գրադարան Ընդհանուր Ընդունելություն Մարդկային ռեսուրսներ Ռազմավարական զարգացում Ռեկտորի հրամաններ Վարչական Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ֆինանսական Այլ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am