Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ փաստաթղթերի ցանկն ըստ կատեգորիաների և ընդունման ամսաթվի
Հավելյալ նավիգացիա
Փակել
Բոլոր կատեգորիաները Ակադեմիական Գիտական Գործող կարգեր ու կանոնակարգեր Գրադարան Ընդհանուր Ընդունելություն Մարդկային ռեսուրսներ Ռազմավարական զարգացում Ռեկտորի հրամաններ Վարչական Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ֆինանսական Այլ
ԵՊՀ փաստաթղթերի ցանկն ըստ կատեգորիաների և ընդունման ամսաթվի
Ամսաթիվ՝
24 Նոյեմբեր, 2022
Փաստաթղթի համար՝
3/4-22-Լ
Կատեգորիա՝
Ընդհանուր
Փաստաթղթի տեսակ՝
Կանոնադրություն
Կարգավիճակ՝
Գործում է
Բեռնել
ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հրատարակչությունը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` ԵՊՀ) կառուցվածքային ստորաբաժանում է:

2. Հրատարակչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԵՊՀ կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ԵՊՀ գրահրատարակչական քաղաքականությամբ, ինչպես նաև hրատարակչության գործառույթների հետ կապված այլ իրավական ակտերով:

3. Հրատարակչությունը սահմանված կարգով կարող է ունենալ պաշտոնաթուղթ (բլանկ) և անհատականացման այլ միջոցներ:

2. ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

4. Հրատարակչության խնդիրներն են.

1) նպաստել գրահրատարակչական գործի զարգացմանը, 

2) հրատարակել սահմանված կարգով երաշխավորված կարևոր ու կիրառական նշանակություն ունեցող արդիական աշխատությունները,

3) հրատարակել ԵՊՀ ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ դասագրքերն ու ձեռնարկները, 

4) հրատարակել ԵՊՀ գիտական հանդեսները և նպաստել դրանց միջազգայնացմանը, հրատարակչական գործի շրջանակներում համագործակցել ազգային և միջազգային համանման կառույցների հետ,

5) գրական արտադրանքի միջոցով նպաստել գրական-մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը, տա­րա­ծմանն ու հանրահռչակմանը, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծմանը, գրատարածման բնագավառում միջազգային համագործակ­ցու­թյան արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը,

6) խթանել նշանակալի, մնայուն աշխատությունների ստեղծումը, ինչը կնպաստի գիտության և քաղաքացիական հասարակության զարգացմանը,

7) սահմանել գիտական և ուսումնական հրատարակությունների ընդհանուր չափորոշիչներ, որոնք կօժանդակեն հեղինակներին ընտրելու հրատարակվող աշխատության տեսակը և ապահովել տվյալ աշխատությանը ներկայացվող պահանջները,

8) սահմանել հեղինակային իրավունքների պաշտպանության, հրատարակչական էթիկայի պահպանման դրույթներ,

9) վարել հրատարակված նյութերի էլեկտրոնային շտեմարանները և վիճակագրությունը,

10) կազմակերպել ԵՊՀ-ի գրքի, տպագիր արտադրանքի և այլ հրատարակությունների ցուցահանդեսներ, ցուցահանդես-վաճառքներ և տոնավաճառներ (ներառյալ՝ միջազգային):

5. Հրատարակչությունն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունել որոշումներ, եթե դրանք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը և ԵՊՀ ներքին իրավական ակտերին։

3. ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

6. Հրատարակչությունը ղեկավարում է տնօրենը, ում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտո­նից ազա­տում է ռեկտորը:

7.  Հրատարակչության տնօրենը`

1) կազմակերպում և վերահսկում է հրատարակչության ընթացիկ (ամենօրյա) գործունեությունը, վարվող գրագրությունը և ներքին գործավարությունը,

2) ապահովում է հրատարակչության գործառույթների պատշաճ իրականացումը, լուծում դրանց իրագործման ընթացքում ծագած խնդիրները, աշխատողներին տալիս է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, որոնք ենթակա են պարտադիր կատարման,

3) հրատարակչության աշխատողների միջև կատարում է աշխատանքային գործառույթների բաշխում, 

4) ստորագրում է հրատարակչության կողմից պատրաստվող փաստաթղթերը, հրատարակչության գործառույթների շրջանակներում նախապատրաստում է զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ, առաջարկություններ և այլ փաստաթղթեր,

5) սահմանված կարգով մասնակցում է ԵՊՀ գիտական խորհրդի, ԵՊՀ ռեկտորատի նիստերին, ԵՊՀ ռեկտորի կողմից հրավիրված խորհրդակցություններին, 

6) ԵՊՀ ռեկտորին առաջարկություն է ներկայացնում հրատարակչության աշխատողներին աշխատանքի ընդունելու, սահմանված կարգով խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերապատրաստելու, ատեստավորելու կամ նրանց պաշտոնեական առաջխաղացման վերաբերյալ,

7) առաջարկություն է ներկայացնում իր բացակայության ժամանակ իրեն փոխարինող (ըստ անհրաժեշտության) նշանակելու վերաբերյալ,

8) սահմանված կարգով տնօ­րի­նում է հրատարակչությանը հատկացված ֆինանսական միջոց­նե­րը,

9) հրատարակչության անունից հանդես է գալիս պետական մարմիններում և այլ կազմակերպություններում,

10) իրականացնում է հրատարակչության գործունեության հետ կապված, ՀՀ գործող օրենսդրությանը և ԵՊՀ կանոնադրությանը չհակասող այլ գործառույթներ:

8.  Հրատարակչությունում գործում է գրահրատարակչական խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ), որը ԵՊՀ գիտահրատարակչական քաղաքականության պահանջներին համապատասխանող աշխատությունների հրատարակման վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ներկայացնող մարմին է:

9. Խորհրդի անվանական կազմը հաստատվում է ռեկտորի հրամանով՝  5 տարի ժամկետով: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, գիտաշխատողներ, ոլորտային փորձագետներ:

Խորհրդի նախագահն ու քարտուղարն ընտրվում են խորհրդի անդամներից՝ ձայների պարզ մեծամասնությամբ:

Ըստ անհրաժեշտության, խորհրդի նախագահի որոշմամբ, խորհրդի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև հրավիրյալ այլ մասնագետներ:

10. Խորհուրդը՝ 

1) սահմանում է ԵՊՀ գիտահրատարակչական քաղաքականության պահանջներին համապատասխանող աշխատությունների հրատարակման առաջնահերթությունները,

2) հաստատում է հրատարակումների հեռանկարային և կարճաժամկետ ծրագրերը,

3) կատարում է հրատարակումների արդյունքների վերլուծություն և ամփոփում,

4) քննարկում և մասնագիտական եզրակացություն է տալիս գրահրատարակչական քաղաքականության պահանջներին համապատասխանող աշխատությունների հրատարակման վերաբերյալ,

5) քննարկում և ռեկտորի հաստատմանն է ներկայացնում գիտական ամսագրի աշխատակազմի (գլխավոր խմբագիր, պատասխանատու քարտուղար, խմբագրական խորհուրդ) կառուցվածքը, ըստ անհրաժեշտության կատարում է փոփոխություններ,

6) իր իրավասության շրջանակում իրականացնում է այլ լիազորություններ:

11. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն երկու անգամ, առկա կամ հեռավար (կամ երկուսի զուգակցման) ձևաչափով: Խորհրդի նիuտերը վարում է նախագահը: Վերջինիս բացակայության դեպքում նիստը վարում է նախագահի կողմից նշանակված անդամներից մեկը:

Խորհրդի քարտուղարը նիստի օրվա  և վայրի մասին անդամներին էլեկտրոնային եղանակով ծանուցում է նիստի անցկացումից առնվազն 7 օր առաջ:

Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են խորհրդի անդամների ընդհանուր թվի 50 տոկոսից ավելին: Քվորում չլինելու դեպքում խորհրդի նիստը հետաձգվում է մինչև 5 աշխատանքային օր ժամկետով, ինչի մասին ծանուցվում են խորհրդի անդամները:

Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ:

12. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են նրա երկարատև հիվանդության պատճառով, սեփական դիմումի համաձայն, մեկ տարվա ընթացքում խորհրդի նիստերին երկու անգամից ավելի անհարգելի բացակայելու դեպքում կամ  խորհրդի նախագահի որոշմամբ:

13. Խորհրդում քննարկման ներկայացված ուսումնագիտական աշխատանքները պետք է պարտադիր երաշխավորված լինեն գիտակրթական որևէ կառույցի կողմից (երաշխավորները  պետք է լինեն գիտնականներ ու գրախոսվող նյութի թեմային առնչվող հետազոտությունների հեղինակներ) և անցած լինեն նախնական ստուգում: 

Հրատարակման ներկայացված աշխատանքները կարող են ըստ անհրաժեշտության, խորհրդի որոշմամբ ուղարկվել լրացուցիչ գրախոսման:

14. Խորհուրդը ստացված երաշխավորության և քննարկման արդյունքում տալիս է դրական կամ բացասական եզրակացություն աշխատությունը ԵՊՀ գիտական խորհրդի երաշխավորությանը ներկայացնելու հարցի վերաբերյալ: 

Խորհրդի կայացրած որոշման մասին եռօրյա ժամկետում ծանուցվում է հեղինակին: 

15. ԵՊՀ գիտահրատարակչական քաղաքականության պահանջներին համապատասխանող աշխատությունները կարող են ներկայացվել ԵՊՀ գիտական խորհրդի հաստատմանը միայն խորհրդի կողմից մասնագիտական դրական եզրակացություն ստանալուց հետո: 

16. Արգելվում  է հրատարակչության կողմից խորհրդի անդամներին տրամադրված գրքերի թվային և տպված տարբերակները փոխանցել երորրդ անձանց: 

17. Խորհրդի փաստաթղթերը արխիվացվում և պահվում են հրատարակչությունում՝ առնվազն 2 տարի ժամկետով: 

18. Հրատարակչության աշխատողներն ունեն օրենքով, ԵՊՀ կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներ(սոցիալական երաշխիքներ) և կրում են այդ ակտերով նախատեսված պարտականություններ (սահմանափակումներ):

4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

19.  Հրատարակչության վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է ԵՊՀ կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:

20.  Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները կատարվում են ԵՊՀ գիտական խորհրդի կողմից՝ ԵՊՀ կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:

21. Սույն կանոնադրությունը հրապարակվում է ԵՊՀ պաշտոնական կայքում:

Բոլոր կատեգորիաները Ակադեմիական Գիտական Գործող կարգեր ու կանոնակարգեր Գրադարան Ընդհանուր Ընդունելություն Մարդկային ռեսուրսներ Ռազմավարական զարգացում Ռեկտորի հրամաններ Վարչական Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ֆինանսական Այլ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am