Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ փաստաթղթերի ցանկն ըստ կատեգորիաների և ընդունման ամսաթվի
Հավելյալ նավիգացիա
Փակել
Բոլոր կատեգորիաները Ակադեմիական Գիտական Գործող կարգեր ու կանոնակարգեր Գրադարան Ընդհանուր Ընդունելություն Մարդկային ռեսուրսներ Ռազմավարական զարգացում Ռեկտորի հրամաններ Վարչական Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ֆինանսական Այլ
ԵՊՀ փաստաթղթերի ցանկն ըստ կատեգորիաների և ընդունման ամսաթվի
Ամսաթիվ՝
23 Մարտ, 2023
Փաստաթղթի համար՝
9/8-23-Լ
Կատեգորիա՝
Ակադեմիական
Փաստաթղթի տեսակ՝
Կարգ
Կարգավիճակ՝
Գործում է
Բեռնել
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ (ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ) ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. ԵՊՀ կրթական ծրագրերի մշտադիտարկման (մոնիթորինգի) և վերանայման կարգը (այսուհետ` կարգ) կանոնակարգում է բակալավրի ու մագիս­տրո­­­սի  կրթական ծրագրերի ընթացիկ մշտադի­տար­կ­ման և պար­բերական վերանայման գործընթացները։

2. ԵՊՀ կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկման և պարբերական վերա­նայման գոր­­ծ­­­ընթաց­ները կրթական ծրագրերի իրականացման փուլում դրանց որա­կի վերահսկման, ապահովման ու շարունակական բարելավման հիմնական մեխանիզմ­ներից են:

3. Կարգը սահմանում է ԵՊՀ կրթական ծրագրերի ընթացիկ մշտա­դիտարկման և պարբերական վերանայման նպատակ­ներն ու խնդիրները, դրանց ներկայացվող  հիմնական պահանջ­ները, կի­րառ­վող ընթա­ցա­­կար­գերը, հիմնական դերակատարներին ու համապա­տաս­խան ժամանա­կա­ցույցները։

4. Կարգը տրամադրում է նաև կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկման հաշվե­տվու­թյան ձևաթերթը, որում ներառված են հաշվետվության հիմնական բաժիններն ու ծրագրի կատարողականի արդյունքային ցուցանիշ­ների կազ­­­մը։

5. Կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկումն իրականացնում են ԵՊՀ ուսում­­­­­­նա­­կան ստո­րա­­բաժանումները (ՈՒՍ՝ ֆակուլտետ, կենտրոն, ինստիտուտ)՝ բակալավրի ծրագրերի համար հնգամյա, իսկ մագիստրոսի ծրագրերի համար՝ եռամյա պարբերա­կանությամբ։

6. Կրթական ծրագրերի պարբերական վերանայումը համաբուհական գործ­ընթաց է, որի իրակա­նացման պար­բե­րա­­կա­նությունը որոշվում է սույն կարգով՝ հիմք ընդունելով ծրագրի կրթական մակար­դա­կը (բակալավր/մագիստրոս), բնույթն (ակադեմիական/կի­­րա­ռական) ու մաս­նա­­գիտա­կան ոլորտը։

7. ԵՊՀ կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկման հաշվետվության ձևաթերթը ներկայացված է Հավելված 1-ում, ընթացակարգի սխեման` Հավելված 2-ում, իսկ ժամանակացույցը` Հավելված 3-ում:

2. ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ

2.1. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

8. Կրթական ծրագրերի մշտադիտարկումը որակի ապահովման ներ­բու­հական գործ­ընթաց է, որի նպատակն է գնահատել ծրագրերի իրականացման որա­կն ու համապատաս­խանու­թյունը ծրագրի սահմանված նպատակներին ու կրթական վերջնարդյունքներին։ Մշտադիտարկման ար­դյունքը ծրագրի որակի բարելավմանն ուղղված միջո­ցա­ռում­ների պլանի կազ­մումն ու իրականացումն է։ 

9. Մշտադիտարկման խնդիրներն են.

1) գնահատել ծրագրի և նրա բաղկացուցիչ դասընթացների նպա­­­­­­­տակների ու ակնկալվող կրթական վերջնարդյունքների ձեռք­բերման մակարդակը,

2) գնահատել դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատ­ման գործընթացների արդյու­նա­վե­տությունը, ուսուցման մեթոդների ու տե­­խ­­նո­լոգիաների համապատասխանությունը կրթական վերջնարդյունք­ներին և կրթական արդի պահանջներին, բացահայտել ծրագրի ռեսուր­սային կարիք­ները,

3) բացահայտել և վեր հանել ծրագրի ուժեղ ու թույլ կողմերը, թերութ­յուն­ներն ու բացթողումները,  իրականացման դժվարությունները՝ առաջար­կելով անհրաժեշտ միջոցառումներ ծրագրի ու բաղկացուցիչ դասընթաց­ների բարելավման համար,

4) վերլուծել ծրագրի քանակական ու որակական հիմնական բնութագրերը՝ արդյունքային ցուցանիշ­ները (ընդունելու­թյուն, համակազմ, հեռացում­ներ, առաջադիմություն, կրթական վերջնարդյունքների ձեռքբերման մակարդակ, ուսանողների բա­վա­րար­վածություն, շրջանավարտների զբաղ­վածություն և այլն) ու գնահատել որակի անկման միտումները, եթե այդպիսիք կան,

5) գնահատել կրթական ծրագրի որակի բարելավման նա­խորդ պլա­նի կատա­րո­ղականը,

6) մշակել ծրագրի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների ու գոր­ծո­­ղու­թյունների նոր պլան և ապահովել վերջինիս կատարումը։

10. Կրթական ծրագրերի մշտադիտարկումն իրակա­նացվում է ուսումնական ստորաբաժան­ումներում (ֆակուլտետ, կենտրո­ն, ինստիտուտ) բակալավրի ու մա­գիստրոսի բոլոր գործող կրթա­կան ծրագրերի համար, որոնք ունեն շրջանա­վարտներ։

2.2. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

11. Կրթական ծրագրի մշտադիտարկումն իրականացնում է համապատաս­խան ուսում­նական ստորաբաժանումը ծրագրի կրթական մակարդակի համար սահման­ված պարբե­րա­կա­­նությամբ։ Գործընթացը մեկնարկում է ռեկտորի հրամանով ու իրականացվում սահմանված ժամանակացույցով (ԵՊՀ կրթական ծրագրերի մշտադիտարկման ընթա­ցա­կարգի սխեման ներ­կա­յացված է Հավել­ված 2-ում, իսկ համապա­տաս­խան պայմանական ժամանա­կա­ցույցը` Հավելված 3-ում): 

12. Ուսումնական ստորա­բաժան­ման ղեկավարը (ֆակուլտետի դեկան, կենտրոնի կամ ինստիտուտի տնօրեն) մշտադիտարկումն իրականացնելու նպատակով յուրաքան­չյուր կրթական ծրագրի  համար ձևավորում է մշտադիտարկման խումբ (ՄԽ)։

13. ՄԽ-ն  բաղկացած է 6 անդամից՝ խմբի ղեկավար, 2 դասախոս, 2 ուսանող և 1 գործատու: Խմբի ղեկավարը տվյալ կրթական ծրագրի  ղեկավարն է, որը ծրագրի իրականացման համար առանցքային դերակատարություն ունեցող դասախոսների կազմից առաջադրում է երկու անդամի: Խմբում պար­տադիր ընդգրկվում են նաև ծրագրի ավարտական կուրսում սովորող, բարձր առաջադիմություն ունեցող երկու ուսանող ու հիմնական գործատու կազմակեր­պության 1 ներկայացուցիչ (ցանկալի է՝ վերջինս ներ­գրավված չլինի տվյալ ծրագրի իրա­կանացման գործընթացում): Վերջիններիս առաջադրում է ուսումնա­կան ստորաբաժանման ղեկավարը։ 

14. ՄԽ-ն  առաջնորդվում է կրթական ծրագրերի ընթացիկ մշտադիտարկման սույն ընթացակարգով ու հաստատված ժամանակացույցով։

15. Գործընթացն սկսվում է նա­խորդ մշտադիտարկումից հետո կրթական ծրագրի իրականացման տվյալներից ստացված արդյունքային ցուցանիշների սահմանված կազմի հա­վաքագր­մամբ ու վերլու­ծու­­թյամբ, ինչպես նաև նախորդ մշտադիտարկման բարելավման պլանի կատարողականի գնահատմամբ։

16. ՄԽ-ն մշտադիտարկման ար­դյունքների հիման վրա կազմում է կրթական ծրագրի մշտադիտարկման հաշ­վետվությունը (ՄՀ)՝ ըստ համապատասխան ձևա­թերթի (տե՛ս Հավելված 1)։ 

17. ՄՀ-ն ներառում է ծրագրի նախորդ մշտադիտարկման տվյալների հիման վրա կազմված բարելավման պլանի կատարողականի գնահատումն ըստ սահմանված ցուցիչների, ինչ­պես նաև ծրագրի որակի բարելավ­մանն ուղղված միջոցառում­ների պլանի նախագիծը հա­ջորդ շրջափուլի համար:

18. ՄԽ ղեկավարը ՄՀ-ն ու կից փաստա­թղթերը ներկայացնում է ուսումնական ստորաբաժանման (ՈՒՍ՝ ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) գիտական                  խոր­հրդի որակի ապահովման հանձնա­ժողովի (ՈՒՍՈԱՀ) դիտարկմանը, որը համա­պա­­տաս­խան եզրակացու­թյամբ դրանք ներկայացնում է ՈՒՍ ղեկավարին։

19. Ուսումնական ստորաբաժանման ղեկավարը, հիմք ընդունելով ներկայացված մշտադիտարկման առանձին հաշ­վետվություն­ների արդյունքները, կա­զմում է իր ղեկավարած ստորաբաժանման բոլոր կրթական ծրագրերի մշտադիտարկման ամփոփիչ հաշվետվությունը և այն ներկա­յաց­նում ՈՒՍ գիտական խորհրդի դիտարկմանը։

20. ՈՒՍ գիտական խորհուրդը քննարկում է մշտադիտարկման ամփոփիչ հաշվետ­վու­թյունը և ընդու­նում համապա­տասխան որոշում, որը  ներառում է`

1) նախորդ մշտադիտարկման տվյալների հիման վրա կազմված որակի բարելավմանն ուղղված միջոցառումների պլանների  կատարողա­կանի գնահատականը,

2) հաջորդ երկու ուսումնական տարիների ընթացքում ծրագրերի բարելավմանն ուղղ­ված միջոցառումների նոր պլանները, որոնք պետք է կատարվեն ՈՒՍ-ներում  ու ամբիոններում, 

3) ԵՊՀ վարչա­կազմին հասցեագրվող հիմնախնդիրները/հար­ցերը,

4) կրթական ծրագրերի մշտադիտարկման իրականացման ընդհանուր գնահատականը:

21. Ուսումնական ստորաբաժանման ղեկավարը ստորաբաժանման կրթական ծրագրերի մշտադիտարկման հաշվետվու­թյունները, ամփոփ հաշվետվությունն ու ֆակուլտետի գիտական խորհրդի (ղեկավարության նիստի) ընդունած որոշումը ներկայացնում է ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի (ՈԱԿ) դիտարկ­մանը։

22. ՈԱԿ-ը ստուգում է ստորաբաժանումներից ստա­ց­­­­ված մոնիթորինգի հաշ­վետ­վութ­յուն­ների ու կից փաստաթղթերի` սահմանված պահանջ­ներին հա­մա­­պա­տասխանու­թյունը։ Անհամապա­տաս­­խա­նու­թյան դեպքում դրանք վերա­դարձ­վում են ուսումնական ստորաբաժանմանը վերա­նայման հա­մար։

23. Ներկայացված հաշվետվությունների վերլուծության հիման վրա ՈԱԿ-ը պատ­­­րաս­տում է ԵՊՀ կրթական ծրագրերի մշտադիտարկման համապարփակ զե­կույ­ցը, որը հիմք է՝ ՈԱԿ-ի կողմից կրթական ծրագրերի բարելավման պլանների իրականացումը վերահսկելու համար։

24. Մշտադիտարկման հատուկ ընթացակարգ է կիրառվում ռիսկային բնույթի կրթա­կան ծրագրերի հետևյալ խմբերի համար.

1) նոր գործարկվող (իրականացման առաջին շրջափուլում գտնվող) ծրագ­րեր, 

2) ծրագրեր, որոնք բացասական եզրակացություն են ստացել նախորդ  մշտադիտարկման, պարբերական վերանայման կամ որակի արտաքին գնահատ­ման/հավատարմագրման իրականացման  ընթացքում, 

3) ծրագրեր, որոնց վերաբերյալ ուսանողական հարցումները, շրջանա­վարտ­­ների բավարարվածության հարցումներն ու ֆոկուսխմբային հետազոտությունները (ՖԽՀ) արձանագրում են կրկնվող ցածր գնահատականներ,

4) ընդունելության, ռեսուրսային ապահովվածության և/կամ ուսումնական առա­ջադիմության կրկնվող ցածր ցուցանիշներով ծրագրեր:

25. Ռիսկային համարվող կրթական ծրագրերի մշտադիտարկումը նույնպես իրակա­նացվում է սույն ընթացակարգով, սակայն կարճ  պարբերականությամբ (երեք ու երկու տարին մեկ՝ համապատասխանաբար բակալավրի ու մագիստրոսի ծրագրերի համար)։ ՈԱԿ-ի զեկույցում առանձին կետով  ներկայացվում է այդ ծրագրերը շարունակելու, վերանայելու կամ դա­դա­րեց­նելու վերաբերյալ առաջարկու­թյուն։

26. Ռիսկային համարվող կրթական ծրագրերի մշտադիտարկման համապարփակ զեկույցը քննարկում է ԵՊՀ գիտական խորհուրդը:

27. Գիտական խորհուր­դը, հիմնվելով ՈԱԿ-ի եզրակացությունների ու քննարկման արդյունքների վրա, ռիսկային համարվող կրթական ծրագրերի համար ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ելնելով մշտադիտարկման արդյունքներից` կրթական ծրա­գիրը գնահատել բավարար ու շարու­նակել այն` միաժամանակ իրականացնելով մշտադիտարկման տվյալների հիման վրա մշակված որակի բարելավման գործողություն­ների պլանը,

2) ելնելով մշտադիտարկման արդյունքներից` կրթական ծրագիրը համարել պայմանական բավա­րար ու հանձնարա­րել ուսում­նական ստորաբաժան­մանը ձեռ­նարկել ան­հրա­ժեշտ միջոց­ներ՝ տրված ժամկետ­ում շտկելու թերությունները կամ վերա­նայելու ծրագիրը,  

3) ելնելով մշտադիտարկման արդյունքներից` ծրագիրը գնահատել անբավարար և սկսել դրա դա­դարեցման գործընթացը։ 

3. ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

3.1. ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

28. Կրթական ծրագրի պարբերական վերանայման նպատակն է ծրագրի իրակա­նացման մի քանի շրջափուլերի արդյունքների հիման վրա գնահատել նրա արդիականու­թյունը (ծրա­գրի նպա­տակների համապատասխանությունը աշխա­տա­շու­կայի արդի պահանջներին), շարունակման հիմնավորվածությունը (սոցիալական կա­­­րիքի առկայությունը` պահանջարկն աշխատա­շու­կայի ու ուսա­նողների կող­մից), իրականացման փաստացի որակը, ինչպես նաև ընդունել որոշում ծրագրի հե­տագա շարունակման նպատակահարմարության կամ էա­կան փոփոխու­թյուն­ների վե­րա­բերյալ։

29. Վերանայման հիմնական խնդիրներն են.

1) վերագնահատել կրթական ծրագրի արդիականությունն ու պահանջարկը աշխատա­շուկայում՝ հաշվի առնելով համապատասխան մասնագիտա­կան ոլոր­տում գիտելիքի կիրառման առկա պրակտիկան, տեխնոլոգիա­կան առաջ­ընթացը, դասավանդման ու ուսումնառության մեթոդների զարգացումը և այլն,

2) ուսումնասիրել կրթական ծրագրում ներգրավված ուսանողների ու շրջա­նա­վարտ­ների կարծիքները ծրագրի որակի վերաբերյալ, ինչպես նաև հիմ­նա­կան գործատուների բավարարվածությունը ծրագրի շրջանա­վարտ­նե­րից,

3) հաշվի առնել արտաքին ծրագրային պահանջների փոփոխությունները (օրի­նակ` որակավորումների ազգային, ոլորտային կամ եվ­րոպական շրջա­­նակներ, միջազգային առարկայական կողմ­նո­րո­շիչներ/բենչ­մարք­ներ, մասնագիտական, օրենսդիր ու ոլորտը կարգավորող համա­պա­տաս­խան կառույցների պահանջներ և այլն)՝ դրանց հետ համադրելով ծրագրի ներկայիս նպատակն ու կրթական վերջնարդյունքները,

4) համակողմանիորեն գնահատել կրթական ծրագրի իրականացման որակն ու ռեսուրսային ապահովվածությունը (դասախոսական, նյութական և այլն),

5) գնահատել կրթական ծրագրի կառուցվածքում ու իրակա­նաց­ման գործըն­թացում ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունների ազդե­ցութ­յունը ծրագրի որակի վրա,

6) հաշվի առնել հավատարմագրող կամ արտաքին գնահատում իրականաց­նող կառույցների եզրակացությունները,

7) քննադատաբար վերլուծել կրթական ծրագիրը՝ դիտարկելով իրականաց­ման ընթացքում նրա ուժեղ ու թույլ կողմերը, նախաձեռնել վերլուծու­թյունից բխող ծրագրային փոփոխություններ,

8) հիմնավորել ծրագրի շարունակման, վերանայման կամ դադարեցման նպա­տա­կահարմարությունը։

3.2. ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

30. Կրթական ծրագրի ամբողջական գնահատումն ու պարբերական վերանայումը  ապակենտրոնացված գործընթացներ են, որոնցում ներգրավվում են նաև ար­տա­քին փոր­ձա­գետներ։

31. Կրթական ծրագրի վերանայման պարբերականությունը որոշվում է ծրագրի իրա­կա­նաց­ման շրջափուլի սահմանված տևողությամբ ու հավա­տար­մագրման գործողության ժամկետով, ծրագրի մասնագիտական ոլորտի զարգացման առաջընթացով և այլն։

32. Կրթական ծրագիրն անհրաժեշտ է վերանայել յուրաքանչյուր անգամ, երբ ծրագ­րի բովանդակային փոփոխությունները գերազանցում են նրա դասընթացների ընդ­հանուր աշխատածավալի 20 %-ը:

33. Վերանայման գործընթացն իրականացնում է համա­պատասխան ուսումնական ստորաբաժանումը։

34. ԵՊՀ կրթական ծրագրերի պարբերական վերանայման ընթացակարգն ամբող­ջութ­յամբ համապատասխանում է «ԵՊՀ կրթական ծրագրերի հաստատման կար­­գում» նկա­­րագրված կրթական ծրագրերի մշակման, ներքին փորձա­քննութ­յան ու վերջնական հաս­տատման ընթացակարգերին (բացառությամբ ծրագրի մշակ­­ման ար­տոն­­ման փուլի)։

ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

ԳԽ - գիտական խորհուրդ,

ԳԽ ՈԱՄՀ - ԳԽ որակի ապահովման մշտական հանձնաժողով,

ԵՊՀ - Երևանի պետական համալսարան,

ԿԾ - կրթական ծրագիր,

ԿՎ - կրթական վերջնարդյունք,

ՄԽ - մշտադիտարկման (մոնիթորինգի) խումբ,

ՄՀ - մշտադիտարկման (մոնիթորինգի) հաշվետվություն,

ՈԱԿ - Որակի ապահովման կենտրոն,

ՈՒՍ - ուսումնական ստորաբաժանում,

ՈՒՍՈԱՀ - ՈՒՍ գիտական խորհրդի որակի ապահովման հանձնաժողով,

ՖԽՀ - ֆոկուսխմբային հետազոտություն:

Հավելված 1_0.doc

Հավելված 2_4.pdf

Հավելված 3_3.pdf

Հավելված 4_5.pdf

Հավելված 5.pdf

Բոլոր կատեգորիաները Ակադեմիական Գիտական Գործող կարգեր ու կանոնակարգեր Գրադարան Ընդհանուր Ընդունելություն Մարդկային ռեսուրսներ Ռազմավարական զարգացում Ռեկտորի հրամաններ Վարչական Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ֆինանսական Այլ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am