Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ փաստաթղթերի ցանկն ըստ կատեգորիաների և ընդունման ամսաթվի
Հավելյալ նավիգացիա
Փակել
Բոլոր կատեգորիաները Ակադեմիական Գիտական Գործող կարգեր ու կանոնակարգեր Գրադարան Ընդհանուր Ընդունելություն Մարդկային ռեսուրսներ Ռազմավարական զարգացում Ռեկտորի հրամաններ Վարչական Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ֆինանսական Այլ
ԵՊՀ փաստաթղթերի ցանկն ըստ կատեգորիաների և ընդունման ամսաթվի
Ամսաթիվ՝
22 Դեկտեմբեր, 2023
Փաստաթղթի համար՝
9-23-Լ
Կատեգորիա՝
Ակադեմիական
Փաստաթղթի տեսակ՝
Կարգ
Կարգավիճակ՝
Գործում է
Բեռնել
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ­

1. Սույն կարգով սահմանվում են «Երևանի պետական համալսարան» հիմնադ­րա­մում (այսուհետ` ԵՊՀ) մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգն ու պայման­ները: 

Մագիստրոսական թեզն ինքնուրույն հետազոտական, վեր­լու­ծա­կան և/կամ կիրա­ռական նշանակության աշխատանք է, որը նպաստում է Որակավորումների ազգային շրջանակի համապատասխան մակարդակի, ինչպես նաև կրթական տվյալ ծրագրով նախատեսված կրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը։ Այն ար­­տա­ցոլում է տվյալ մաս­նա­գի­տական ոլորտում ուսանողի ձեռք բերած գի­տելիքները կիրառելու ու  ինք­նու­րույն  ուսումնասիրություն կատարելու կարողություն­նե­րը, ինչպես նաև գի­տական խնդիր­ներ բարձ­րաց­նելու ու նոր լուծումներ առաջա­դրելու հմտու­թյուն­նե­րը։

2. Մագիստրոսական թեզի հրապարա­կային պաշտպա­նությունը մագիստրոսի կրթա­կան ծրագրի ավարտական պա­հանջներից է։

3. Մա­գիստ­րո­սա­կան թեզը մա­գիստ­րոսի կրթական ծրագրի ամ­փո­փիչ  բաղադ­րիչն է, որի պատրաստումն ու պաշտ­պա­նու­­թյու­­նն առկա ուսուց­ման դեպքում իրականաց­վում են 1-4-րդ կի­սա­մյա­կ­ներում, իսկ հեռա­կա ուսուց­ման դեպքում՝ 2-5-րդ կի­սա­մյա­կներում (տե՜ս Հավելված 5 և 6)։

4. Թեզի պատ­րաստման ու պաշտ­պա­նու­թյան համար կրթական ծրագրում (ըստ տևողութ­­յան) նախատեսվում է 24, 18 և 12 կրե­դիտ աշխատածավալ:

5. Մագիստրոսական թեզը կարող է համատեղ իրականացվել մասնագիտական տար­բեր ոլորտների երկու տարբեր կրթական ծրագրերում սովորող ուսանողների կողմից (տե՜ս Հավելված 7)։

6. Մագիստրոսի՝ 1 տարի տևողությամբ (60 ECTS) կրթական ծրագրերում թեզն ունի կիրառական ուղղվածություն։

2. ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԻ ԹԵՄԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

7. Մագիստրոսական թեզերի թեմաներն ու գիտական ղեկավարները հաստատվում են ուսումնական ստորաբաժանումների գիտական խոր­հուրդ­ների կողմից և մուտ­քա­գրվում են էլեկտրոնային համակարգեր (SuperVision և e-learning.ysu.am)՝ համաձայն 5-րդ ու 6-րդ հավել­ված­նե­րում ներկայացված ժամանակացույցների։

8. Թեզերի թեմաները կարող են առաջարկվել ինչպես ուսանողի, այնպես էլ կրթա­կան ծրագիրն իրականացնող ուսումնական ստորաբաժանման կողմից՝ ելնելով տվյալ կրթա­կան ծրագրի առանձնահատկություններից։

9. Մագիստրոսական թեզի  վերնագիրը կարող է խմբագրվել մինչև ավարտական կի­սամ­յակի մեկնարկը, եթե առկա է կրթական ծրագիրն իրականացնող ամբիոնի համա­պա­տաս­խան հիմնավորումը։

3. ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

10. Մագիստրոսական թեզի գիտական ղեկավար կարող է լինել ԵՊՀ ուսումնական ստորաբաժանման կամ տվյալ ոլորտի գիտական աստիճան ու կոչում ունեցող  ՀՀ և օտարերկրյա մասնագետը։

11. Առանձին դեպքերում մագիստրոսական թեզ կարող են ղեկավարել համա­պատասխան մասնագիտական ոլորտի գիտական աստիճան չունեցող  մասնագետներն ու դասախոսները, եթե առկա են ուսումնական ստորաբաժանման հիմնավորումն ու  ԵՊՀ ուսումնական գործընթացները համակարգող պրոռեկտորի թույլտվությունը։ 

12. Մագիստրոսական  թեզը   կարող  է  ունենալ  համաղեկավար: Մագիստրոսական թեզի համաղեկավար կարող է լինել ինչպես ԵՊՀ այլ ուսումնական ստորաբաժանման,  այնպես էլ տվյալ ոլորտի գիտական աստիճան ու կոչում ունեցող ՀՀ և օտարերկրյա հրավիրյալ մասնագետը կամ համապատասխան մասնագիտական ոլորտի (պետական կամ մասնավոր) աշխատաշուկայի ներկայացուցիչը:

13. Գիտական ղեկավարի պարտականություններն են․ 

1) խորհրդատվություն  թեզի   պատրաստման  աշխատանքային  պլանի (ժամա­նա­կացույցի)  և դրա իրականացման վերաբերյալ,

2) թեմային առնչվող գիտական աղբյուրների ընտրության և օգտա­գործման վերա­բերյալ առաջարկություններ,

3) խորհրդատվություն՝ տվյալների հավաքագրման և հետազոտության պլանի   մշա­կման վերաբերյալ,

4) թեզի կատարման ժամանակացույցի և ուսանողի կատարած աշխատանքների ընթացքի վերահսկում էլեկտրոնային հարթակում (e-learning),

5) ամբիոնի նիստերում թեզի իրականացման ընթացքի և ժամկետների պահպանման վերաբերյալ տեղեկատվության ներկայացում (ըստ կիսամյակների), 

6) խորհրդատվություն՝ ելույթի պատրաստման և պաշտ­­պա­նության վերաբերյալ, 

7) տեղեկատվության տրամադրում՝ սույն կարգի դրույթների, պահանջների և գնա­հատ­ման չափանիշների ու չափորոշիչների վերաբերյալ,

8) թեզի վերաբերյալ  «Գիտական ղեկավարի կարծիքի»   ներկայացում   (տե՜ս Հա­վելված 3),

9) hետազոտական էթիկայի չափորոշիչների վերաբերյալ տեղեկատվության տրա­մադրում:

4. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

15. Մագիստրոսական թեզը պատրաստող ուսանողն ատեստավորվում է համապատասխան կրթական ծրագիրն իրականացնող ամբիոնի կողմից սահմանված ժամկետներում (տե՜ս Հավելված 5 և 6)։ 

16. Ատեստավորումն իրականացվում է ուսանողի կողմից թեզի պատրաստման ընթացքի վերաբերյալ յուրաքանչյուր կիսամյակ էլեկտրոնային հարթակ (e-learning) վերբեռնված հաշվետվության հիման վրա։

17. Էլեկտրոնային հարթակում ուսանողի կողմից հաշվետվության ներկայացման վերահսկողությունն իրականացնում է գիտական ղեկավարը՝ յուրաքանչյուր կիսամյակ համապատասխան նշում կատարելով։

18. Ատեստավորումը չանցած (սույն կարգով ներկայացված պահանջները չկատարած ու սահմանված ժամկետներում հաշվետվությունը չներկայացրած) ուսանողը հեռացվում է համալսարանից ակադեմիական անբավարար առաջադիմության պատճա­ռով։ 

5. ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

19. Մագիստրոսական թեզի օրինակելի կառուցվածքը ներկայացված է Աղյուսակ 1-ում:

6. ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

20. Մագիստրոսական թեզը պաշտպանության է ներկայացվում համա­կարգ­չային շարվածքով՝ տպագիր (կազմված) ու էլեկտրոնային տարբե­րակով: Թղթի չափսը՝ A4 (210 մմ x 297 մմ), լուսանցքները՝ ձախից 3.0 սմ, աջից՝ 1.5 սմ, վե­րևից՝ 2.0 սմ և ներքևից՝ 2.5 սմ: Նյութը տպվում է  թերթի միայն մեկ երեսին: Տեքստը մուտքա­գրվում է «Յունիկոդ» (Unicode) կոդավորման համա­կարգի տառա­տե­սակների կիրառ­մամբ: Վեր­նա­գրերն ու տեքստը շարվում են 12 pt տառաչափով, միջտողային հեռավորությունը՝ 1.5: Գլուխ­ների վերնագրերը գրվում են թավ (bold) ու գլխա­տա­ռե­րով: Յու­րա­քանչյուր գլուխ սկսվում է նոր էջից: Պարբերությունները հավասարեցվում են երկու կողմերից, սկսվում են 1 սմ խորքից: Թեզի բոլոր էջերը, ներառյալ հավել­վածները, համարա­կալ­վում են ներքևում՝ կենտ­րոնում: Համա­րակալումը սկսվում է բովանդակությունից, որը համարվում է 4-րդ էջ:

21. Աշխատանքում առկա աղյուսակները, նկարները, գծապատկերներն ու հա­վել­վածները համարակալվում են, և դրանց տրվում են անվանումներ (ան­հրա­ժեշտության դեպքում տրվում են նաև ծանոթագրություններ): Նկարների, գծապատկերների, գծագրերի անվանումները, նշանակությունների բացատրու­թյունները գրվում են դրանց ներքևում՝ մեջտեղում՝ 10 pt տառաչափով: Աղյու­սակների անվանումները գրվում են դրանց վերևում, իսկ հավելվածներինը՝ նոր էջի վերին աջ անկյունում: 

22. Աշխատանքի վերջում տրվում է օգտագործված գրակա­նու­թյան ցանկն ըստ այբբենական կարգի՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով հաջորդա­կա­նությամբ: Ցանկում գրականությունը ներկայացվում է բնագրի լեզվով: Գրականության առանձին աղբյուրի ձևավորումն իրականացվում է ընդունված գիտական հրատարա­կությունների համար սահմանված մատենագիտական պահանջներին համապատասխան։ Ամսագրային հոդվածների համար նշվում են հեղինակ(ներ)ի ազգանունն ու անվան սկզբնատառերը` բնագրային տառադարձությամբ, հոդվածի վերնագիրը, ամսագրի լրիվ կամ ըն­դունված կրճատ անվանումը, հրատարակության տարեթիվը, հատորը, համարը (volume, issue) թիվը, էջերը, doi (եթե առկա է): Օրինակ՝ Desai D.A. , Lavelle M., Long-term complications of COVID-19, Am J Physiol Cell Physiol. 2022, 322(1): pp. 1-11. doi: 10.1152/ajpcell.00375.2021): Գրքերի համար նշվում են հեղինակ(ներ)ի ազգանուն(ներ)ն ու անվան սկզբնատառ(եր)ը, այնու­հետև՝  գրքի ամբողջական կամ ըն­դունված կրճատ անվանումը, հրատարակման վայրը, հրատարակչությունը, հրա­տարակման թվականը, էջերի քանակը: Համացանցում տեղադրված նյու­թերի դեպքում կի­րառվում են նույն սկզբունքները՝ վեր­ջում նշելով համա­պատասխան նյութի հղման հասցեն և ծանո­թացման ամսաթիվը (օրինակ՝ … // URL: http://www.info..., 14.06.2020): 

Արհեստական բանականության տարբեր համակարգերից օգտվելիս (օր.՝ ChatGPT) անհրաժեշտ է նշել համապատասխան հղումը՝ հետևյալ սկզբունքով՝ հարթակը, ամսաթիվը (կիրառված տարբերակի (version) տարեթիվը), վերնագիրն ու սկզբնաղբյուրը (օրինակ՝ OpenAI. (2023). ChatGPT (Mar 14 version) [Large language model]. https://chat.openai.com/chat)։

23. Հղումները տեքստում տրվում են ուղղանկյուն փակագծերում՝ ըստ գրա­կա­նու­թյան ցան­կում ներ­կայացված կար­գային համարի ([1], [2-5], [3, 7, 9-11], [3, էջ 15], [7, էջ 5-9]) կամ նշելով հեղինակի ազգանունն ու հրատարակման տարեթիվը (Պողոսյան, 2015; Պետրոսյան և այլք, 2010), նաև տողատակում, ինչպես ներ­կայացվում է օրինակում:

24. Մագիստրոսական թեզի շարադրանքի նվազագույն ու առավելագույն ծա­վալնե­րը սահմա­նում են ուսումնական ստորաբաժանումների գիտական խորհուրդները՝ ելնելով մաս­­նագիտական առանձ­նա­հատկություններից։

7. ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԻ ՆԱԽԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՐԱԽՈՍՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

25. Մագիստրոսական թեզի պատրաստումն ու պաշտպանությունն իրա­կա­նաց­վում են համաձայն ԵՊՀ առկա ու հեռակա ուսուցման համակարգերի համար սահմանված ժամա­նակացույցների  (տե՜ս Հավելված 5 և 6)։ 

26. Մագիստրոսական  թեզ պատրաստող  ուսանողին   հրապարակային պաշտպա­նությանը նախապատրաստելու և վերջնական դիտարկումներ ու առաջարկություններ կա­տարելու նպատակով պաշտպանությունից 2 շաբաթ առաջ մաս­նա­­գի­տացնող ուսում­նական ստորաբաժանման կողմից կազմակերպվում է մագիստրոսական թեզի նախա­պաշտպանություն՝ ամբիոնի վարիչի, մա­գիստ­րո­սական ծրագրերի ղեկավարների, ինչպես նաև ուսա­­նողի գի­տական ղեկավարի մասնակ­ցու­թյամբ։ 

27. Նախապաշտպանության ընթացքում հանձնաժողովը լսում է ուսանողի ելույթը կատարված հետազոտության, օգտագործված գրականության և ստացված գիտական արդյունքի վերաբերյալ։ Հանձնաժողովը կարող է ուղղորդել ուսանողին ելույթի կա­ռուց­վածքի և տրամադրված ժամանակն արդյունավետ օգտագործելու հարցում, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրել թեզի բովանդակության և կիրառված մեթոդաբանության վերաբերյալ։

28. Հանձնաժողովը քննարկում է մագիստրոսական թեզը, գիտական ղեկավարի բացասական կամ դրական կարծիքը և ուսանողի կողմից աշխատանքի ներկայացման արդյունքում կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը. 

1) մագիստրոսական թեզը հրապարակային պաշտպանության թույլատրելու մասին,

2) մագիստրոսական թեզը հրապարակային պաշտպանության չթույլատրելու մասին, եթե այն չի համապատասխանում սահմանված պահանջներին, կամ հայտնաբերվել է ակադեմիական ազնվության նորմերի խախտում,

3) մագիստրոսական թեզը լրամշակելու նպատակով լրացուցիչ ժամանակ տրա­մադ­րելու վերաբերյալ (ոչ ավել, քան մեկ շաբաթ)։

29. Ուսումնական ստորաբաժանումը կազմում է նախապաշտ­պանության հանձ­նաժողովի որոշման վերաբերյալ արձանագրություն:

30. Նախապաշտպանության հանձնաժողովի կողմից աշխատանքը պաշտ­պա­նութ­յան  թույլատրելու դեպքում ուսումնական ստորաբաժանումը կազմակերպում է  մագիստ­րոսական թեզի  արտաքին  գրախոսումը, որը ուսումնական ստորաբաժանման որոշմամբ կարող է իրականացվել նաև «կույր» գրախոսման ձևաչափով։

31.  Նախապաշտպանության արդյունքում պաշտպանությանը չթույլատրված կամ նա­խա­պաշտպանությանը չներկայացած ուսանողը հեռացվում է համալսարանից ակադե­միական անբավարար առաջադիմության պատճառով։ 

32. Մագիստրոսական թեզի արտաքին գրախոսումը կարող են իրականացնել  ՀՀ և այլ բուհերի կամ կրթական ծրագրեր իրականացնող հաստատություների գիտական աստիճան ունեցող դասավանդողները, ինչպես նաև տարբեր հաստատությունների համապատասխան մասնագետները։ 

33. Գրախոսների կազմն առաջարկվում է ուսումնական ստորաբաժանման կողմից և ներբեռնվում էլեկտրոնային համակարգ (SuperVision)։

34. Գրախոսը սահմանված ժամկետում իր կարծիքը (տե՜ս Հավելված 4, 5 և 6) ներկայացնում է ուսումնական ստորաբաժանում։  

35. Հրա­պա­­րակային պաշտպանության ժամանակ գրագողության հայտ­նա­բերման դեպքում աշխատանքը գնահատվում է «անբավարար»։

36. Մագիստրոսական թեզի պաշտպանությանը թույլատրված, բայց չներկայացած կամ «անբավարար» գնահատված ուսանողը կարող է պաշտպանել թեզը (նոր կամ նախկինում հաստատված թեմայով) հաջորդ ուսումնական տարիներին։

37. Մագիստրոսական թեզի հրա­պա­­րակային պաշտպանությունը ձայնագրվում է, և ձայնագրությունը պահպանվում է առնվազն 24 ժամ:

38. Մագիստրոսական թեզի հրապարակային պաշտպանությունն իրակա­նաց­վում է հա­մաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թ. նոյեմբերի 7-ի թիվ 1282-Ն հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավոր­ման» կարգի: 

 8. ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԹԵԶԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

39. Մագիստրոսական թեզի գնահատումն իրականացվում է 20-միավորանոց սանդղա­կով՝ համաձայն սահմանված չափանիշների և դրանց համապատասխան չափորոշիչների (տե՜ս Աղյուսակ 2)։ 

40. Մագիստրոսական թեզի գնահատականը ենթակա է բողոքարկման ամփոփիչ ատես­­տավորման հանձնաժողովի կողմից ընթացակարգային խախտումների  առկայութ­յան դեպքում։ 

41. Մագիստրոսական թեզի գնահատման արդյունքները հայտարարվում են պաշտ­պանության օրը։ Հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում ուսանողը հանձնա­ժողովի նախագահին կարող է ներկայացնել գրավոր բողոք,  որը քննարկվում է նույն օրը հանձնաժողովի նիստում։

42. Բողոքարկմանն անհրաժեշտության դեպքում կարող է մասնակցել հաստատութ­յան վարչական անձնակազմի (ուսումնական ստորաբաժանման ղեկավար,  ուսումնամե­թո­դական ստորաբաժանման ներկայացուցիչ)՝ տվյալ հանձնաժողովի անդամ չհանդի­սացող աշխատակիցը։

43. Ուսանողի ներկայությամբ հանձնաժողովը լսում է պաշտպանության ձայնագ­րությունն ու ձայների պարզ մեծամասնությամբ կայացնում հետևյալ որոշումներից մեկը՝ 

1) գնահատականը թողնել անփոփոխ,

2) գնահատականը բարձրացնել,

3) գնահատականը իջեցնել։ 

44. Բողոքարկման հանձնաժողովը կայացված որոշման  վերաբերյալ կազմում է լրացուցիչ արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի բոլոր ներկա անդամ­ները։

45. Բողոքարկումից հետո ամրագրված գնահատականը փոփոխման ենթակա չէ։

9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

46. Սույն կարգը տարածվում է  2023-2024 ուսումնական տարվանից և դրանից հետո ԵՊՀ ընդունված կամ ուսանողական իրավունքները վերականգնած, տեղափոխ­ված ուսանողների վրա:

47. Սույն կարգի 16-17-րդ կետերի դրույթները (էլեկտրոնային հարթակում (e-learning) վերբեռնման մասով)  չեն տարածվում 2023-2024 ուսումնական տարում ընդունված և 1 տարի (60ECTS) ուսման տևողություն ունեցող կրթական ծրագրերով սովորող ուսանողների վրա:

Աղյուսակ 1.doc

Աղյուսակ 2.doc

Հավելված 1.doc

Հավելված 2.doc

Հավելված 3.doc

Հավելված 4.doc

Հավելված 5.doc

Հավելված 6.doc

Հավելված 7.doc

Բոլոր կատեգորիաները Ակադեմիական Գիտական Գործող կարգեր ու կանոնակարգեր Գրադարան Ընդհանուր Ընդունելություն Մարդկային ռեսուրսներ Ռազմավարական զարգացում Ռեկտորի հրամաններ Վարչական Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ֆինանսական Այլ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am