Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ փաստաթղթերի ցանկն ըստ կատեգորիաների և ընդունման ամսաթվի
Հավելյալ նավիգացիա
Փակել
Բոլոր կատեգորիաները Ակադեմիական Գիտական Գործող կարգեր ու կանոնակարգեր Գրադարան Ընդհանուր Ընդունելություն Մարդկային ռեսուրսներ Ռազմավարական զարգացում Ռեկտորի հրամաններ Վարչական Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ֆինանսական Այլ
ԵՊՀ փաստաթղթերի ցանկն ըստ կատեգորիաների և ընդունման ամսաթվի
Ամսաթիվ՝
3 Ապրիլ, 2024
Փաստաթղթի համար՝
15/1-24-Լ
Կատեգորիա՝
Ակադեմիական
Փաստաթղթի տեսակ՝
Ընթացակարգ
Կարգավիճակ՝
Գործում է
Բեռնել
ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

1.   ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն ընթացակարգը սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադ­րամի (այսուհետ՝ ԵՊՀ) համահամալսարանական կամ կառուցվածքային ստորաբաժանման (ինստիտուտ, ֆակուլտետ, այլ ստորաբաժանում) կազմում գործող ամբիոնի վարիչի (այսու­հետ՝ ամբիոնի վարիչ) թափուր պաշտոնի համալրման կարգն ու պաշտոնի հավակնորդին ներ­կայացվող պահանջները:

(1-ին կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):

2. Ամբիոնի վարիչ կարող է ընտրվել այն անձը, որն ունի.

1) ամբիոնի ուղղվածությանը համապատասխան կամ հարակից մասնագիտությամբ գիտական աստիճան, 

2) առնվազն երեք տարվա ակադեմիական աշխատանքի ստաժ, 

3) վերջին հինգ տարիների ընթացքում ունի միջազգային գիտատեղեկատ­վական շտեմարաններում (ՄԳՇ) հրապարակված առնվազն երկու գի­տա­կան աշխատանք (հոդված) և բացի դրանից՝ ունի նաև սույն ենթակետով սահմանված կարգով հաշվարկված գիտահետազոտական ու ուսումնա­մեթոդական գործունեության առնվազն վեց միավոր.

Գիտահետազոտական ու ուսումնամեթոդական աշխատանքների տեսակներն ու պայմանները

Միավորը՝ յուրաքանչյուրի հաշվարկով

Դասագիրք

Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 7.5 տպագրական մամուլ:

6

Մենագրություն

Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 7.5 տպագրական մամուլ:

6

Ուսումնական ձեռնարկ

Յուրաքանչյուր հեղինակի աշխատանքի ծավալը պետք է կազմի առնվազն 5.5 տպագրական մամուլ:

3

Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) հրա­պա­րակված աշխատանք (հոդված):

2

Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնա­ժո­­ղովի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդ­յունք­ների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերա­կան­ներում տպագրված գիտական աշխատանք (հոդված): 

1

(2-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):

3. Ամբիոնի վարիչն ընտրվում է սույն ընթացակարգով սահմանված կարգով, բաց մրցույթի հիման վրա՝ փակ, գաղտնի քվեարկությամբ ու հինգ տարի ժամկետով:

Նույն անձն իրավունք ունի ամբիոնի վարիչի պաշտոնն զբաղեցնելու ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխության դեպքում։ 

Ամբիոնի վարիչ չի կարող ընտրվել կամ սույն ընթացակարգի 32-րդ կետով սահմանված կարգով ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար չի կարող նշանակվել այն անձը, որի 65 տարին լրացել է:

Ընտրված ամբիոնի վարիչի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին։

Ամբիոնի վարիչի աշխատանք ակադեմիական աշխատանք է:

(3-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):

4. Կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող ամբիոնի վարիչն ընտրվում է  կառուցվածքային ստորաբաժանման գիտական խորհրդում: Գիտական խորհրդի ընդունած որոշումը (մրցութային ընտրության արդյունքները) հաստատվում է ԵՊՀ գիտական խորհրդում՝ բաց քվեարկությամբ: 

5. Համահամալսարանական ամբիոնի վարիչն ընտրվում է ԵՊՀ գիտական խորհրդում:

2. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

6. Ամբիոնի վարիչի մրցութային ընտրությունը նշանակվում է ռեկտորի հրամանով, և այդմասին հայտարարությունը հրապա­րակ­վումէ ԵՊՀ կայքէջում:

Ամբիոնի վարիչի աշխատանքային գործունեության ժամկետի ավարտից առնվազն 40 օր առաջ ռեկտորի հրամանով նշանակվում է նոր ընտրություն:

7. Ընտրությանը մասնակցելու փաստաթղթերի ընդունման համար սահմանվում է 15-օրյա ժամկետ:

Պաշտոնի հավակնորդը հայտարարությամբ սահմանված ժամկետում ԵՊՀ անձնա­կազմի կառավարման ստորաբաժանմանն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում՝ ռեկտորի անունով,

2) ինքնակենսագրություն (CV),

3) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, պատճենները, 

4) վերջին հինգ տարիների ընթացքում հրատարակված գիտահետազոտական ու ուսումնամեթոդական աշխատանքների ցանկը: 

5) հավակնորդի նախաձեռնությամբ գիտամանկավարժական գործունեությունը բնու­թագ­րող այլ փաստաթղթեր:

(7-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):

8. Անձնակազմի կառավարման ստորաբաժանումը փաստաթղթերի ընդունման վերջ­նա­ժամկետի ավարտից անմիջապես հետո հավակնորդների դիմումները կից փաստաթղթերով ուղարկում է ԵՊՀ գիտական քարտուղարին, որը եռօրյա ժամկետում դրանք ուղարկում է ԵՊՀ-ում գործող որակավորման մանդատային հանձնաժողովին (այսուհետ՝ հանձնաժողով): 

Հանձնաժողովի անվանական կազմը հաստատվում է ռեկտորի հրամանով:

(8-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):

9. Հավակնորդի փաստաթղթերը հանձնաժողովի կողմից եռօրյա ժամկետում ուսում­նասիրվում են և համապատասխան եզրակացությամբ ներկայացվում են ռեկտորին:

Հավակնորդի դիմումը հանձնաժողովի կողմից ենթակա է մերժման, եթե նրա տվյալները չեն բավարարում մրցույթի պայմաններին, կամ չի պահպանվել դիմումի ներկայացման ժամկետը:

10. Ռեկտորը մրցույթի պայմաններին բավարարող հավակնորդի դիմումն ուղարկում է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին (համահամալսարանական ամբիոնի դեպ­քում՝պրոռեկտորին), որը եռօրյա ժամկետում կազմակերպում է համապատասխան ամբիոնում հավակնորդի թեկնածությունը քննարկելու և ստորաբաժանման (ԵՊՀ) գիտական խորհրդի մրցութային հանձնաժողովին մասնագիտական կարծիք ներկայացնելու գործըն­թացը: 

Ամբիոնի մասնագիտական կարծիքում նշվում են հավակնորդի մասնագիտական որակների ու գիտամանկավարժական գործունեության բնութագիրը, ամբիոնի նիստի բաց քվեարկության արդյունքները:

3. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

11. Կառուցվածքային ստորաբաժանման (ԵՊՀ) գիտական խորհրդի մրցութային հանձնաժողովը եռօրյա ժամկետում ուսումնասիրում է հավակնորդի փաստաթղթերի փա­թեթը և եզրակացություն է ներկայացնում ստորաբաժանման (ԵՊՀ) գիտական խորհրդի նա­խա­գահին: 

Գիտական խորհրդի նախագահը հնգօրյա ժամկետում ամբիոնի վարիչի ընտրության օրակարգով հրավիրում է գիտական խորհրդի նիստ: Նույն նիստում կարող է անցկացվել մի քանի ընտրություն:

12. Գիտական խորհրդի նախագահողը, բացելով նիստը, հրապարակում է ընտրությամբ համալրվող պաշտոնների ցանկը, պաշտոնի հավակնորդների տվյալները:

13. Հավակնորդի ծրագրային ելույթի, հարց ու պատասխանի, քննարկումների (ներառյալ ելույթների), հավակնորդի ամփոփիչ ելույթի տևողությունըսահմանում է գիտական խորհուրդը:

14. Գիտական խորհրդի նիստին պաշտոնի հավակնորդի ներկայությունը պարտադիր է: 

Հավակնորդի բացակայության դեպքում գիտական խորհուրդը որոշում է կայացնում նրա թեկ­նածությունը չքննարկելու ու քվեաթերթիկում չընդգրկելու մասին:

15. Նախագահողը ծրագրային ելույթի համար, ըստ ազգանունների այբբենական հերթա­կա­նության, ձայն է տալիս տվյալ պաշտոնի հավակնորդներին: 

16. Յուրաքանչյուր հավակնորդի ելույթից հետո նախագահողի առաջարկությամբ գիտա­կան խորհրդի անդամները կարող են հարցեր տալ, ելույթ ունենալ ու ծավալել քննարկում:  Վերջում հավակնորդին տրվում է ամփոփիչելույթի հնարավորություն: 

17. Քննարկման ավարտից հետո ինքնաբացարկ չհայտնած հավակնորդների անուններն ընդգրկվում են քվեաթերթիկում:

18. Փակ, գաղտնի քվեարկություն անցկացնելու ու արդյունքներն ամփոփելու նպատակով նախա­գահողի առաջարկով գիտական խորհրդի անդամներից ընտրվում է 3 անդամից կազմ­ված հաշվիչ հանձնաժողով: Հավակնորդը չի կարող լինել հաշվիչ հանձնաժողովի ան­դամ: Հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ: Հանձնա­ժողովի որոշումներն ընդունվում են անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

Հաշվիչ հանձնաժողովը պարտավոր է ապահովել ընտրության գաղտնիությունն ու համա­պա­­տասխանությունը սույն ընթացակարգի պահանջներին:

19. Մեկ հավակնորդի դեպքում քվեաթերթիկում նշվում են հավակնորդի անունը, «կողմ» ու «դեմ» բառերը (Հավելված 1): 

Մեկից ավելիհավակնորդների դեպքում քվեաթերթիկում այբբենական կարգով նշվում են հավակնորդներիանունները, վերջում՝ «բոլորին դեմ եմ» արտահայտությունը (Հավելված 2):

20. Գիտական խորհրդի յուրաքանչյուր անդամ ստորագրում է անվանացանկում ու ստա­նում է մեկքվեաթերթիկ: Փակ, գաղտնի քվեարկությունից հետո քվեարկողը այն գցում է քվեա­տուփի մեջ և հեռանում է ընտրության սրահից:

21. Վավեր է համարվում այն քվեաթերթիկը, որում՝

1) «կողմ» կամ «դեմ» բառերից որևէ մեկի դիմաց (միակ հավակնորդի քվեարկության դեպքում) կատարված է V նշումը,

2) քվեարկված է միայն մեկ հավակնորդի կամ «բոլորին դեմ եմ»-ի օգտին (մեկից ավելի հավակնորդների քվեարկության դեպքում): Որևէ հավակնորդի կամ «բոլորին դեմ եմ»-ի օգտին քվեարկելու համար համապատասխան տողի վանդակում կատարվում է V նշումը:

Քվեաթերթիկում այլ նշումների, ընդգծումների ու նշանների առկայության դեպքում քվեաթերթիկը համարվում է անվավեր:

Քվեաթերթիկն անվավեր ճանաչելու որոշումը կայացնում է հաշվիչ հանձնաժողովը ձայ­ների պարզ մեծամասնությամբ: Եթե քվեաթերթիկն անվավեր ճանաչելն ազդում է ընտ­րութ­յան արդյունքների վրա, և այդ հարցի առնչությամբ առկա է հանձնաժողովի անդամի հատուկ կարծիք, ապա այն անվավեր ճանաչելու հարցը քննարկվում է գիտական խորհրդի կողմից, և կայացվում է համապատասխան որոշում:

22. Քվեարկությունն ավարտվելուց հետո հաշվիչ հանձնաժողովն ամփոփում է քվեար­կության արդյունքները և կազմում արձանագրություն (Հավելված 3): 

23. Ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրված է համարվում այն հավակնորդը, որը ստացել է գիտական խորհրդի ձայների ընդհանուր թվի մեծամաս­նութ­յունը:

24. Հաշվիչ հանձնաժողովի նախագահը գիտական խորհրդին է ներկայացնում քվեար­կութ­յան արդյունքները (նշելով յուրաքանչյուր հավակնորդի ստացած քվեները), որից հետո գիտական խորհուրդն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

1) առաջադրված պաշտոնում հավակնորդի ընտրվելու մասին,

2) կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին,

3) ընտրությունները չկայացած ճանաչելու մասին:

 (24-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):

25. Եթե հավակնորդների թիվը երեք կամ ավելի է, և որևէ մեկը չի ստանում անհրա­ժեշտ «կողմ» քվեները, ապա նույն նիստում կազմակերպվում է կրկնակի քվեարկություն, որին մասնակցում են առավելագույն «կողմ» քվեներ ստացած երկու (հավասար «կողմ» քվեների դեպքում՝ երկուսից ավելի) հավակնորդները:

(25-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):

26. Կրկնակի քվեարկությունը կազմակերպվում է սույն ընթացակարգով սահմանված կարգով:

(26-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ)

27. Ընտրությունը համարվում է չկայացած, եթե.

1) պաշտոնի միակ հավակնորդը չի ստացել գիտական խորհրդի ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը, 

2) կրկնակի քվեարկության արդյունքով որևէ հավակնորդ չի ստացել գիտական խորհրդի ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը:

28. Ընտրության գործընթացի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կցվում են գիտական խորհրդի նիստի արձանագրությանը և արխիվացվում են գիտական խորհրդի քարտուղա­րութ­յունում:

29. Ամբիոնի վարիչի մրցութային ընտրության գործընթացում Հայաստանի Հանրա­պե­տության օրենքների, իրավական այլ ակտերի, ԵՊՀ կանոնադրության, ներքին իրավական այլ ակտերի և սույն ընթացակարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում ռեկտորը տասնօրյա ժամկետում կառուցվածքային ստորաբաժանման (ԵՊՀ) գիտական խորհրդում նշանակում է կրկնակի քննարկում ու քվեարկություն:

30. Ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրված անձը հրավիրվում է ԵՊՀ գիտական խորհրդի նիստին, և խորհրդի անդամներն իրավունք ունեն նրան հարցեր տալու:

(30-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):

31. ԵՊՀ գիտական խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ռեկտորն ընդունում է անհատական իրավական ակտ (կնքում է աշխատանքային պայ­մանագիր) և ընտրված անձին նշանակում ամբիոնի վարիչի պաշտոնում 5 տարի ժամկետով:

32. Ամբիոնի ստեղծման, վերակազմակերպման (կամ նման գործընթացի առկայության), ամբիոնի վարիչի լիազորության վաղաժամկետ դա­դա­­րեցման, ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված ընտրությանը մաս­նա­կիցների բացա­կա­յութ­յան, ընտրությունը չկայանալու կամ բացառիկ այլ դեպքերում ռեկտորն իրավասու է մինչև 6 ամիս ժամկետով ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնա­կատար նշանակել ամբիոնի ուղղությանը համապատասխանող գիտական աստիճան ունեցող անձի և այդ ժամկետի ավարտից առնվազն 40 օր առաջ նշանակել ու անցկացնել նոր ընտրություն:

(32-րդ կետը փոփոխվել է ԵՊՀ գիտական խորհրդի 18.12.2025 թ. թիվ 7/2 որոշմամբ):

Հավելված 1_2.pdf

Հավելված 2_2.pdf

Հավելված 3_1.pdf

 

Բոլոր կատեգորիաները Ակադեմիական Գիտական Գործող կարգեր ու կանոնակարգեր Գրադարան Ընդհանուր Ընդունելություն Մարդկային ռեսուրսներ Ռազմավարական զարգացում Ռեկտորի հրամաններ Վարչական Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ֆինանսական Այլ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am