Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ փաստաթղթեր
  3. ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
23 Մարտ, 2023
Փաստաթղթի տեսակ
Ծրագիր
Ընդունող մարմին
Գիտական խորհուրդ
Փաստաթղթի համար
9/5-23-Լ
Կարգավիճակ
Գործում է
Բեռնել
Heading image
ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ­

1. «ԵՊՀ մագիստրոսի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը» ղեկավար ձեռնարկը սահմանում է մագիստրոսի կրթական ծրագրի կառուց­վածքը, ընդհանուր բովանդակությունն ու ուսանողի բեռնվա­ծութ­յունը։

2. Մա­գիստ­րո­սի առկա ու հեռակա ուսուցմամբ կրթական ծրագ­րերի կառուց­վածքն ու ուսումնական պլա­նի ձևաթերթերը (ըստ տևողության) ներկայաց­ված են համապատասխա­ն հավելվածներում։

3. Առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի տևողությունը  կարող է լինել 2 տարի (4 կի­սամյակ), 1,5 տարի (3 կիսամյակ) և 1 տարի (2 կիսամյակ): Ու­սում­նա­կան կի­սա­մյա­կի հա­մար սահ­ման­­վում է 20-շա­բա­թյա տևո­­­­ղու­թյու­ն, որից 15 շաբաթը հատ­կաց­վում է լսարանային պարապմունքնե­րին, 2-ը` ըն­թա­­ցիկ քննություն­ներին, իսկ 3-ը՝ քն­նաշր­ջա­նին: Ավարտական կիսամ­յակի լսա­րանային պա­րապ­մունքնե­րի համար սահմանվում է 8-շաբաթյա տևո­ղութ­­յուն։

4. Հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի տևողությունը կարող է լինել 2,5 տարի (5 կի­սամյակ), 2 տարի (4 կիսամյակ) և 1,5 տարի (3 կի­սամ­յակ): Ու­սում­նա­կան կի­սա­մյա­կի հա­մար սահ­ման­­վում է 16-շա­­բա­թյա տևո­­­ղու­թ­յու­ն, որից 3 շաբաթը հատ­­կաց­վում է լսարանային պա­րապ­մունքնե­րին, 8-ը` ինք­­նուրույն աշխա­տան­քին ու խորհրդատվու­թյուն­նե­րին, 2-ը՝ ըն­թա­ցիկ քննու­­թ­յուններին, իսկ 3-ը՝ քն­նաշր­ջա­նին։ Առանձին դեպ­քե­րում, մաս­նա­գի­տա­կան առանձնա­հատ­­կություններից ելնելով, ուսումնական ստորաբա­ժան­ման գիտական խորհր­դի առաջարկով և ռեկտորի թույլտվությամբ տեսական ուսուց­ման կազ­մակերպումը կարող է իրակա­նացվել նաև այլ ժամանա­կա­ցույցով:

5. Մագիստրոսի կրթական ծրագրի ուսումնական բեռնվածությունը 120/90/60 կրեդիտ է, որն առկա ուսուցման մեկ կիսամյակի հա­մար կազմում է 30 կրեդիտ, իսկ հեռակա ուսուցման դեպքում՝ 24/22/20 կրեդիտ (10 % թույլատրելի շեղումով): Ուսանողի շաբաթական լրիվ ուսումնական բեռնվածությունն առ­կա ու հեռակա ուսուցման համակարգերում 1,5 կրեդիտ է։ Ուսումնական մեկ կրեդիտի ժամային համարժեքը 30 ժամ է։

6. Առկա ուսուցման մագիստրոսի ծրագ­րի ու­սում­նա­կան կառուցամասի դա­սըն­թա­ց­ների լսա­րա­նային աշ­խա­տան­քի ժա­մա­քա­նա­կը ընդհանուր ժամերի 1/3-ն է, իսկ մնա­ցած ժամաքանակը նախատեսվում է ուսանողի ինքնուրույն աշ­խա­տանքի համար: Օրինակ, եթե որևէ դասընթացի ուսումնական պլանով հատ­կացված է 3 (6) կրեդիտ աշ­խա­տա­ծավալ, որի ժամային համարժեքը կազ­մում է 90 (180) ժամ, ապա դա­սըն­թա­ցին հատ­կաց­վող լսա­րա­նային աշ­խա­տան­քի ժա­մա­քա­նա­կը 30 (60) ժամ է, իսկ ի­նք­նու­րույն աշխատանքինը` 60 (120) ժամ: Ըստ այդմ` 15-շա­բաթյա տե­սական ուսուցման պայմաններում այդ դաս­ըն­թացների շա­բա­թա­կան լսա­րա­նային ժամերը կկազմեն համապա­տաս­­խա­նա­բար 2 (4) ժամ։ 8-շաբաթյա տեսական ուսուցման դեպքում դաս­ըն­­թացների շաբաթական լսարանային ժամերը պետք է համապատաս­խա­նեն դասընթացի ուսումնական պլանով նախատեսված աշ­խա­տա­ծա­վալին։ 

7. Հեռակա ուսուցման մագիստրոսի ծրագ­րի ու­սում­նա­կան կառուցամասի դաս­ըն­­թա­ցների լսա­րա­նային աշ­խա­տան­քի ժա­մա­քա­նա­կը սահմանվում է առկա ուսուցման ձևի լսարանային ժամերի 1/3-ի չափով, իսկ մնա­ցած ժա­մաքանակը նախա­տեսվում է ուսանողի ինքնուրույն աշխատանքի համար: Օրինակ, եթե որևէ դասընթացի ուսումնական պլանով հատկացված է 3 (6) կրեդիտ աշ­խա­տա­ծա­վալ, որի ժամային համարժեքը կազմում է 90 (180) ժամ, ապա դա­սըն­թա­ցին հատ­կաց­վող լսա­րա­նային աշ­խա­տան­քի ժա­մա­քա­նա­կը կկազմի 10 (20) ժամ, իսկ ի­նք­նու­րույն աշխատան­քինը` 80 (160) ժամ:

2. ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ­

2.1. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՄԱՍ

Ծ­րագ­րի ու­սում­նա­կան կառուցամասը բաղկացած է ընդ­հա­նուր, մաս­նա­գի­տա­կան և մասնագիտացման դասընթացների կրթամա­սերից։ Այն ներառում է ինչպես պարտադիր, այնպես էլ կամընտրական դասընթացներ։ Ընդ­հա­նուր և մաս­նա­գիտական կրթա­մասերը նպատակաուղղված են ապահովելու մագիստ­րոսի որակավորման մասնագիտական ընդհանուր գիտելիքների ու կարողություն­ների զարգացումը, իսկ մասնագիտացման կրթամասն ուղղված է նեղ մասնա­գիտական գի­տե­լիքների, կարողու­թյուն­ների ու հմտությունների զարգաց­մանը։­

8. Ընդ­հա­նուր դասընթացների կրթամասի աշխատածավալը 2 տարի տևողութ­յամբ մագիստրոսի կրթական ծրագրի համար 12 կրեդիտ է (2022/2023 ուստարվանից գործում են վերանայված ուսումնական պլանները, որոնց օրինակելի ձևաթեր­թերը ներկայացված են հավելվածներում) և ներառում է երեք պար­տա­դիր դա­սըն­թաց՝ «Մասնագիտական օտար լեզու» (Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն ու ռուսերեն: Լեզվական խմբերը ձևավորվում են ուսանողների դիմում-հայտերի հիման վրա) (6 կրեդիտ՝ 2 կիսամյակ), «Տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րը (ՏՏ) մաս­նա­գի­տա­կան ոլորտում» (3 կրեդիտ), «Հետա­զոտու­թյան պլանավո­րում և մեթոդներ» (3 կրեդիտ)։ Ընդ­հա­նուր դա­սըն­թաց­նե­րը նպա­տա­կաուղղ­ված են ուսա­նող­ների ընդ­հան­րական/փո­խան­­ցելի գի­տե­լիք­նե­րի ու կարողություննե­րի ձևա­վոր­մանը, մաս­նավորա­պես՝ օտար լեզվով գրավոր ու բանավոր հաղոր­դա­կցմանը, տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գի­աների կի­րառմանը, հետազոտության պլանա­վոր­մանն ու տարբեր մեթոդների կի­րառմանը։  

1,5 տարի տևողությամբ մագիստրոսի կրթական ծրագրի ընդհանուր դասընթացների կրթամասի աշխատածավալը 6 կրեդիտ է և ներառում է երկու պար­տա­դիր դա­սըն­թաց՝ «Տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րը (ՏՏ) մաս­նա­գի­տա­կան ոլորտում» (3 կրեդիտ), «Հետա­զոտու­թյան պլանավո­րում և մեթոդներ» (3 կրեդիտ)։ 

1 տարի տևողությամբ մագիստրոսի կրթական ծրագրի ընդհանուր դասընթացների կրթամասի աշխատածավալը 6 կրեդիտ է և ներառում է մեկ պար­տա­դիր դա­սըն­թաց՝ «Տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րը (ՏՏ) մաս­նա­գի­տա­կան ոլորտում» (3 կրեդիտ) և մեկ կամընտրական դասընթաց (3 կրեդիտ), որն ընտրում է ուսանողն առաջարկված չորս դասընթացներից կրթական ծրագրի ղեկավարի խոհրդատվությամբ։ Հաշվի առնելով ծրագրի կիրառական ուղղվածությունը՝ առաջարկվում են կամընտրական հետևյալ դասընթացները՝ «Ձեռնարկատիրություն», «Կարիերայի կառա­վա­րում», «Հետազոտության պլանավորում և մեթոդներ», «Նախագծերի կառավա­րում և գնահատում»։ Կամընտ­րա­կան դաս­­ընթացներն ընտր­վում են 1-ին կուրսի 1-ին կիսամ­յակում՝ մինչև սեպտեմբերի 20-ը, գրանցումների էլեկտրոնային համակարգում (ռեգիստրար) (Բոլոր կրթական ծրագրերում կամընտրական դասընթացների ընտրությունն ու գրանցումը    կատարվում են գրանցումների էլեկտրոնային համակարգում (ռեգիստրար))։

­9. Մաս­նա­գի­տական դասընթացների կրթամասի աշխատածավալը 2 տարի տևողությամբ մագիստրոսի կրթական ծրագրի համար 18 կրեդիտ է և ընդ­գրկում է «Մաս­նա­գի­տու­թյան ար­դի­ հիմնախն­դիր­նե­ր» (3 կրեդիտ), մեկ 3 կրեդիտ աշխատածավալով ու երկու 6 կրեդիտ աշխատածավալով ընդ­հանուր մասնագիտական դա­սըն­թաց­ներ: Այս կր­թա­­մա­սը նպատա­կաուղղ­ված է մասնագիտական ոլորտի հիմ­­նա­խնդիր­­նե­­րի պատշաճ ընկալման ա­պա­­հով­մանը և մասնագիտության հեն­քա­յին գի­տե­լիք­ների ու կարո­ղութ­յունների զարգացմանը: 

1,5 տարի տևողությամբ մագիստրոսի կրթական ծրագրի մաս­նա­գի­տական դասընթացների  կրթամասի  աշխատածավալը 12  կրեդիտ է և ընդ­գր­­կում է 6 կրե­դի­տ աշ­խա­­տածավալով երկու ընդհանուր մասնագիտական դասըն­թաց­: Նշված դասընթացներից մեկը պետք է ներկայացվի օտար լեզվով (լեզվի ընտրությունը կատարում է ուսումնական ստորաբաժանումը՝ ելնելով մասնագիտական առանձնահատկություններից ու առաջնորդվելով ուսանող­ների լեզվական իմացությամբ): Ուսումնական ստորաբաժանման որոշմամբ օտար լեզվով մասնագիտական դասըն­թացը կարող է փոխարինվել «Մաս­նա­գիտական օտար լեզու» դասընթացով։

1 տարի տևողությամբ մագիստրոսի կրթական ծրագրի մաս­նա­գի­տական դասընթացների կրթամասի աշխատածավալը 39 կրեդիտ է և ընդ­գր­­կում է 6 կրե­դի­տ աշ­խա­­տածավալով 5 և 3 կրեդիտ աշխատածավալով 3 ընդհանուր մասնագիտական դա­սըն­թաց­: Նշված դասընթացներից մեկը պետք է ներկայացվի օտար լեզվով (լեզվի ընտրությունը կատարում է ուսումնական ստորաբաժանումը՝ ելնելով մասնագիտական առանձնահատկություններից ու առաջնորդվելով ուսանողների լեզվական իմացությամբ): Ուսումնական ստորաբաժանման որոշմամբ օտար լեզվով մասնագիտական դասըն­թացը կարող է փոխարինվել «Մասնագիտական օտար լեզու» դասընթացով։

­10. Մաս­նա­գի­տացման դասընթացների կրթամասի աշխատածավալը 2 տարի տևողությամբ մագիստրոսի կրթական ծրագրի համար 48 կրեդիտ է և բաղկացած է համապատասխանաբար 27 ու 21 կրեդիտ աշխատա­ծա­վալով  պարտադիր ու կամ­­­­ընտրական դասընթաց­նե­րից: Պարտադիր դաս­ըն­թացների կրթամասը ներառում է 3 երեք կրեդիտ աշխատածավալով ու 3 վեց կրեդիտ աշխատածավալով, իսկ կամընտրա­կանը՝ 3 երեք կրեդիտ աշխատածավալով ու 2 վեց կրեդիտ աշխատածավալով դասըն­թացներ (Տե՛ս համապատասխան ուսումնական պլանների օրինակելի ձևաթերթերը)։ Պար­տա­­դիր դա­սըն­թաց­նե­րն ա­պա­հո­վում են մագիստրոսի կրթա­կան մա­կար­դա­կում տվյալ մասնագիտացմամբ պահանջվող խորացված գի­տե­­լիքների ու կա­րո­ղու­թյուն­ների, իսկ կա­մընտ­րա­կան դա­սըն­թաց­ները՝  մա­գիստ­­րո­սա­կան թե­զի թե­մայով և ուսանողի նեղ մաս­նա­գիտա­կան նա­խա­սի­րու­թյուն­ներով պայ­մա­նա­վոր­ված հա­տուկ գիտելիքնե­րի ու կարողութ­յուն­­ների ձեռքբերումը։ Կամ­ընտ­րական դա­սըն­թաց­ներն ընտրվում են կրթական ծրագ­րի ղեկավարի (նաև գի­տա­կան ղե­կա­վա­րի) խորհրդատվությամբ տվյալ կամ հարակից (մաս­նա­գի­տու­թյան շր­ջա­նակ­ում միջ­­դիս­ցիպ­լի­նար գիտելիք­ների ձևա­վոր­ման նպա­տակով) մագիստրո­սա­կան ծրագ­­րերի դասընթաց­ների առաջարկվող ցան­կից։ Առաջարկվող կամընտրական դասըն­­թաց­ների թիվը կարող է լինել 10-15։ Այդ դասընթացներից մեկը (3 կրեդիտ աշխա­տա­ծավալով) իրականացվում է ավարտական կիսամյակում։ Կամընտրական ընտրվող դաս­ըն­թացների ընդհանուր աշ­խատածավալը առնվազն 15 կրեդիտ է, իսկ մնացած 6 կրեդիտը կարող է լրացվել հարակից մագիստրո­սական ծրագ­­րե­րի պարտադիր ու­ կամ­ընտրական դասընթացների ցանկից։ Կամընտ­րա­կան դաս­­ընթացներն ընտրվում են 1-ին կուրսի 2-րդ կիսամ­յակում՝ մինչև ապրիլի 1-ը։ Դասընթացը կայանում է, եթե ընդ­գրկված են նվազագույն թվով ուսանողներ (ուսա­նողների նվազագույն թիվը սահման­վում է ըստ գործող նորմերի):

1,5 տարի տևողությամբ մագիստրոսի կրթական ծրագրի մաս­նա­գի­տացման դասընթացների կրթամասի աշխատածավալը 45 կրեդիտ է և բաղկացած է համապատասխանաբար 24 և 21 կրեդիտ  աշխատա­ծա­վալ­ներով պարտադիր ու կամ­­­­ընտրական դասընթացներից: Պարտադիր դաս­ըն­թացների կրթամասը ներառում է երկու 3 կրեդիտ աշխատածավալով ու երեք 6 կրեդիտ աշխատածավալով, իսկ կամընտրա­կանը՝ հինգ 3 կրեդիտ աշխատածավալով ու մեկ 6 կրեդիտ աշխատածավալով դասըն­թացներ: Կամընտ­րա­կան դաս­­ընթացներն ընտր­վում են 1-ին կուրսի 1-ին կիսամ­յակում՝ մինչև դեկտեմբերի 1-ը։ Դասընթացը կայանում է, եթե ընդ­գրկված են նվազագույն թվով ուսանողներ (ուսա­նողների նվազագույն թիվը սահման­վում է ըստ գործող նորմերի):

2.2. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՄԱՍ

Ծ­րագ­րի հե­տա­զո­տա­կան կառուցամասի աշխատածավալը 2 տարի տևողությամբ մագիստրոսի կրթական ծրագրի համար 42 կրե­դիտ է և ներառում է հետևյալ բաղադրիչները՝ գի­տա­կան սե­մի­նար (12 կրեդիտ), մաս­նա­գի­տական պրակ­տի­կա (6 կրեդիտ) ու մա­գիստ­րո­սա­կան թեզ (24 կրեդիտ):

1,5 տարի տևողությամբ ծրագրի հետազոտական կառուցամասի աշխատածա­վալը 27 կրեդիտ է և ներառում է հետևյալ բաղադրիչները՝ գի­տա­կան սե­մի­նար (6 կրեդիտ), մաս­նա­գի­տական պրակ­տի­կա (3 կրեդիտ) ու մա­գիստ­րո­սա­կան թեզ (18 կրեդիտ):

1 տարի տևողությամբ ծրագրի հետազոտական կառուցամասի աշխատա­ծավալը 15 կրեդիտ է և ներառում է հետևյալ բաղադրիչները՝ մաս­նա­գի­տական պրակ­տի­կա (3 կրեդիտ) ու մա­գիստ­րո­սա­կան թեզ (12 կրեդիտ):

­11. Գի­տա­կան սե­մի­նա­րը ուսումնական ստորաբաժանման փորձառու ու հետազո­տական աշխա­տանք­­ներում ներգրավված պրոֆեսորների, դոցենտ­նե­րի կամ կրթական ծրագրի ղեկավարի կող­մից տվյալ կրթական ծրագրի բոլոր մագիս­տրան­տների հա­մար (1-ին և 2-րդ կուրսերը համատեղ) իրա­կա­նաց­վող սե­մի­նար­նե­րի շարք է՝ շաբաթական 2 լսարանային ժամ բեռնվա­ծությամբ ու դասատախտակով սահ­մանված ժամանակացույցով։ Այն կարող են վարել նաև տվյալ ոլորտի առաջատար մասնագետներն ու հրավիրյալ պրոֆեսոր­ները: Գիտական սեմինարը կազ­մա­կեր­պվում է ուսումնառության 1-4-րդ կիսամ­­յակ­ներում։ Գիտական սեմինարների ընթացքում ուսա­նող­նե­րն իրա­զեկվում են մաս­­նա­գի­­տական ոլորտի հիմնա­խնդիրներին, ուսումնական ստորա­բաժանումում իրակա­նաց­վող հե­տա­զո­տական աշխա­տանք­նե­րին և դրանց ար­դյունքներին, ինչպես նաև տեղեկանում են մագիստրոսական թեզերի թեմաների մասին և ստանում համապատասխան խորհրդատ­վություն դրանց ընտրության հարցում։ Այս դասընթացը նպաստում է նաև ուսանողների գի­տա­կան հա­ղոր­դում­ներ ու զե­կու­ցում­ներ ներ­կա­յաց­նե­լու, գի­տա­կան բա­նա­վեճ վա­րե­լու, հարցա­դրումներ անելու ունակու­թյունների ու հմտու­թյունների ձևավորմանը։ Ուսանողները հան­դես են գալիս մա­գիստ­րոսական թեզի շրջանակ­ում կա­տարվող հետա­զո­տության վերաբերյալ կարճ զեկուցում­նե­րով, մասնա­վո­րա­պես ներ­կայացնում են իրենց հետազոտության ծրագիրը, մագիստ­րո­սական թեզի հիմնադրույթները, ար­դյունք­ները և կատարման ընթաց­քը/առաջընթացը: 

12. ­Մասնագիտական պրակ­տի­կան մագիստրոսական թեզի թեմային առնչվող, հետազոտական հմտությունների ձևավորմանը նպաստող գործնական աշ­խա­տանք է, որը կազ­մա­կերպ­վում է 2-րդ, 3-րդ և 4-րդ կի­սա­մյա­կներում (ըստ տվյալ կրթական ծրագրի հաստատված ուսում­նական պլանի): Այն կազմա­կերպվում է ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ այլ մասնա­գիտական ուղղվա­ծություն ունե­ցող ձեռնար­կու­թյուն­ներում ու հաստատու­թյուն­ներում 180/90 ժամ ընդհա­նուր աշխատածավալով (համա­պա­տաս­խանաբար 6/3 կրեդիտ): Մագիստրանտը պրակտիկայի ավարտին թեզի ղեկավարին ներկայացնում է հաշվետվություն: Պրակտիկան գնա­հատվում է թեզի ղեկավարի կողմից ստուգարքով: Մասնագիտությամբ աշխատող մագիստրանտը կարող է մաս­նա­գիտական պրակտիկան անցնել իր աշխատավայրում (ներկայացնելով համապատասխան տեղեկանք), եթե առկա է թեզի ղեկավարի համաձայ­նությունը: Մասնագիտական պրակտիկան չանցած ուսանողը հեռացվում է ԵՊՀ-ից:

13. Մա­գիստ­րո­սա­կան թեզը մա­գիստ­րոսի կրթական ծրագրի ան­հատական ու ամփոփիչ  բաղադրիչն է, որի պատրաստումն ու պաշտ­պա­նու­­թյու­­նն առկա ուսուցման դեպքում իրականացվում են 2-րդ, 3-րդ և 4-րդ կի­սա­մյա­կ­ներում, իսկ հեռա­կա ուսուցման դեպքում՝ 2-5-րդ կի­սա­մյա­կ­ներում (ըստ ուսուցման տևողության)։ Բոլոր ուսանողները մինչև 1-ին (հեռակա 2,5 տարի տևողութ­յամբ ուսուցման դեպքում՝ 2-րդ) կիսամյակի ավարտը պետք է ունենան ուսումնական ստորաբաժանումների գիտական խորհուրդների կողմից հաս­տատված թեզի թեմաներ  ու ղե­կավարներ։ Մագիստրոսական թեզը կարող են ղեկավարել նաև ՀՀ և արտասահմանյան բուհերի տվյալ ոլորտի առաջա­տար հրավիրյալ պրոֆեսորներ։ Մագիստրո­սական թեզի ձևաչափին ու բովան­դակությանը ներ­կայացվող պահանջները սահ­­մա­նում է ֆակուլտետի գիտա­կան խորհուրդը՝ ըստ ԵՊՀ ընդհանուր պա­հանջների։ Թեզի պատ­րաստման ու պաշտ­պա­նության համար ծրագրում նա­­խա­­տեսվում է 24, 18 կամ 12 կրե­դիտ աշխատածավալ (ըստ ուսուցման տևողության)։  

14. Մագիստրոսական թեզը կարող է իրականացվել նաև մասնա­գիտական տարբեր ոլորտի երկու տարբեր կրթական ծրագրերում սովորող ուսանողների կողմից (համաձայն ԵՊՀ ռեկտորի 2021 թ. նոյեմբերի 15-ի թիվ 213/59 հրամանի)։ Միջգիտակարգային թեզը հետազոտություն է, որը կատարվում է երկու ուսանողների կողմից երկու գիտական ղեկավարների ընդհանուր ղեկավարությամբ ու ներկայացվում է պաշտպանության համապատասախան 2 մասնագիտական հանձնաժողով­ներում։ Միջգիտա­կար­գային թեզը կարող է իրականացվել միևնույն տևողությամբ տարբեր ուսուցման ձև (առկա ու հեռակա) ունեցող կրթական ծրագրերում։

3. ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ­

15. Մագիստրոսի ո­րա­կա­վո­րման աստիճան ստա­նա­լու հա­մար ԵՊՀ ուսանողը մագիստրոսի ծրագ­րի կա­տար­ման ար­դյունքում պետք է հաջողությամբ լրացնի 120/90/60 կրե­դիտ ու­սում­նա­գիտական բեռնվածու­թյուն (ըստ հաս­տատված ուսումնական պլանի)։

4. ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ­

16. Մագիստրոսի ծրագրի բաղկացուցիչ դասընթացների կազմն ու բովան­դա­կու­թ­յունը, ինչպես նաև դասավանդման, ուսումնառության և գնահատման ձևերն ու մեթոդներն ընտրվում են այնպես, որ բավարարեն ոլորտը կարգավորող պաշ­տոնական հե­տև­յալ փաստաթղթերի պահանջները՝

1) ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի մա­կար­դակների նկարագրիչներով մագիստրոսի որակա­վոր­ման աստի­ճա­նի համար սահմանված կրթական վերջնարդյունքների ձեռքբերումը՝ ար­տա­­հայտ­ված գիտելիքների, կարողությունների ու հմտութ­յուն­ների անհրա­ժեշտ կազմով (Տե՛ս «ՀՀ որակավորումների ազգային շրջանակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 7-ի N 714-Ն որոշումը),

2) ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ոլորտային շրջանակի (առ­­­­­կայության դեպքում) որակավորումների նկարագրիչներով տվյալ մաս­­­­­­նա­գի­տու­թյամբ մագիստրոսի որակա­վոր­ման աստիճանի համար սահ­­­­մանված կրթական վերջնարդյունքների ձեռքբերումը՝ արտահայտ­ված գիտելիքների, կարողությունների ու հմտությունների անհրաժեշտ կազմով,

3) ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկի (Տե՛ս ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ, 2012 թ.) ու կրթական ծրա­գրի մասնագրի (Տե՛ս ԵՊՀ կրթական ծրագրի մասնագրի լրացման ուղեցույց, 2014 թ.) կազմման պահանջները,

4) տվյալ մասնագիտական ոլորտում կիրառվող միջազգային ծրագրային կող­մ­­­նո­րոշիչներն ու տարբեր հենանիշները (բենչմարքները), տեղական ու գլո­բալ մասնագիտական աշխատաշուկայի պահանջները և այլն։

5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

17. Սույն փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2023 թ. սեպտեմբերի 1-ից, և դրա դրույթները տարածվում են 2023 թ. սեպտեմբերի 1-ից հետո ԵՊՀ ընդունված, տեղափոխված կամ ԵՊՀ-ում ուսանողական իրավունքները վերականգնած ուսանողների վրա:

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am