- Main
- Faculty
- Institute of Physics
- Chair of Radiophysics and Telecommunications
Chair of Radiophysics and Telecommunications
Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնը ձևավորվել է 2025 թվականին՝ միավորելով ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի գիտակրթական երեք ստորաբաժանումները՝
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնը,
Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնը,
Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնը։
Միավորման նպատակն է համախմբել ռադիոֆիզիկայի, էլեկտրադինամիկայի, միկրոալիքային և տերահերցային տեխնոլոգիաների, ինչպես նաև հաղորդակցական համակարգերի և մոդելավորման բնագավառների փորձը և գիտական ներուժը՝ ձևավորելով ժամանակակից գիտակրթական կենտրոն, որը միավորում է հիմնարար ֆիզիկան, ինժեներական մտածողությունը և թվային տեխնոլոգիաները։
Ամբիոնի ղեկավարն է ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Արսեն Բաբաջանյանը։
Պատմական ակնարկ
1938 թ․ Երևանում հիմնադրվեց Էլեկտրականության և տատանումների ֆիզիկայի ամբիոնը՝ Էլեկտրառադիոյի լաբորատորիայի հիմքի վրա։ Հետագայում այն վերանվանվեց Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոն։ Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռ. Մարտիրոսյանը, Կ. Քոչարյանը, Ռ. Ղազարյանը, ԳԱԱ թղթակից անդամ Ա. Հախումյանը, պրոֆեսորներ Պ. Պողոսյանը, Լ. Մովսիսյանը, Յու. Ավետիսյանը։
Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնը հիմնադրվել է 1974 թվականին՝ սկզբնապես որպես Միջուկային ֆիզիկայի ամբիոն։ Մինչև 1983 թվականը այն պատրաստել է հարյուրից ավելի մասնագետներ Հայկական ատոմային էլեկտրակայանի համար՝ «Ցածր էներգիաների միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա» մասնագիտությամբ։
Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յու. Վարդանյանը, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Գ. Հաջյանը, ֆ.մ.գ.թ., դոցենտ Գ. Ալավերդյանը։ 2019 թվականից այն վերակազմավորվել է որպես Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոն, որը շարունակել է զարգացնել միջուկային նյութի տեսության, աստղաֆիզիկական և էլեկտրադինամիկական համակարգերի հետազոտությունների ուղղությունները։
Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնը ձևավորվել է 2019 թվականին՝ հիմնվելով 2008 թվականից գործող համապատասխան մասնագիտացման փորձի վրա։ Այն զարգացրել է թվային ազդանշանների մշակման, հաղորդակցական ցանցերի արդյունավետության բարձրացման և մետամակերևույթների տեխնոլոգիաների ուղղությունները։
Այսպիսով, երեք ամբիոնների միավորման արդյունքում ձևավորվեց ժամանակակից գիտական և կրթական կենտրոն՝ Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնը, որը միավորում է ֆակուլտետի պատմական փորձը և գիտական ժառանգությունը նորարարական ուղղություններով։
Առաքելություն և նպատակներ
Ամբիոնի առաքելությունն է պատրաստել բարձրակարգ մասնագետներ և գիտնական-հետազոտողներ, որոնք տիրապետում են էլեկտրամագնիսական դաշտերի տեսությանը, հաղորդակցական տեխնոլոգիաներին, միկրոալիքային, տերահերցային և օպտիկական համակարգերի ֆիզիկային, ինչպես նաև համակարգչային մոդելավորման ժամանակակից մեթոդներին։
Ամբիոնի նպատակներն են՝
տրամադրել հիմնարար գիտելիքներ ռադիոֆիզիկայի, էլեկտրադինամիկայի, հաղորդակցական համակարգերի և թվային ազդանշանների մշակման ոլորտներում,
պատրաստել մրցունակ մասնագետներ՝ ունակ կիրառելու գիտական և ինժեներական մեթոդներ ֆիզիկական և տեխնոլոգիական բարդ խնդիրների լուծման համար,
կատարել հետազոտություններ գերբարձր հաճախությունների (ԳԲՀ), տերահերցային և օպտիկական տիրույթներում, ինչպես նաև ժամանակակից հեռահաղորդակցության և կապի ոլորտներում,
խթանել գիտության, կրթության և արդյունաբերության փոխկապակցվածությունը՝ ստեղծելով համագործակցության նորարարական միջավայր։
Գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններ
Ամբիոնի գիտական գործունեությունն ընդգրկում է ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական բնույթի հետազոտություններ՝
էլեկտրամագնիսական ալիքների գեներացում, փոխակերպում, ճառագայթում և ընդունում միկրոալիքային, տերահերցային և օպտիկական տիրույթներում,
մակերևութային պլազմոն-պոլյարիտոնների և մետամակերևույթների հատկությունների ուսումնասիրություն,
կենսաբանական օբյեկտների հետ էլեկտրամագնիսական ճառագայթման փոխազդեցության և կենսաազդանշանների մշակման մեթոդներ,
հաղորդակցական համակարգերի սպեկտրալ արդյունավետության բարձրացում և նոր սերնդի ցանցերի մշակում,
էլեկտրամագնիսական ալիքների կառավարման համակարգերի (ռեզոնատորներ, ալեհավաքներ, կլանիչ կառուցվածքներ) նախագծում,
ինտենսիվ ոչ մեներանգ էլեկտրամագնիսական դաշտերում ատոմական համակարգերի վարքի ուսումնասիրություն,
օպտիկական և տերահերցային տիրույթի միկրոչափական ռեզոնատորների և կառավարվող փուլային արձագանքով համակարգերի հետազոտում,
էլեկտրադինամիկական խնդիրների համակարգչային մոդելավորում և թվային նմանակում։
Կրթական ծրագրեր
Ամբիոնը իրականացնում է հետևյալ կրթական ծրագրերը․
բակալավրիատ՝ «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ»,
մագիստրատուրա՝ «Ռադիոֆիզիկա», «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում»։
Կրթական ծրագրերը համատեղում են ֆիզիկական հիմնարար գիտելիքները համակարգչային մոդելավորման, թվային տեխնոլոգիաների և փորձարարական հմտությունների հետ՝ ապահովելով ժամանակակից և մրցունակ կրթություն տեղական և միջազգային շուկայում։
Համագործակցություններ և լաբորատոր բազա
Ամբիոնի գիտահետազոտական ներուժը ամրապնդվում է միջազգային և տեղական գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ։
Ամբիոնը խթանում է ուսանողների գիտահետազոտական գործունեությունը՝ ներգրավելով նրանց միջազգային նախագծերում, գիտաժողովներում և գիտական համագործակցային ծրագրերում։
Staff
Head of the chair, professor
Professor
Associate professor
Associate professor
Associate professor
Associate professor
Assistant
Lecturer
Lecturer on an hourly basis
Senior laboratory assistant
Senior laboratory assistant