Faculty of History, 6th Building Hall
Tuesday, may 12, 2026
14․00-15.30
Ս.թ. մայիսի 12-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի կունենա հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինի հետ:
Հանդիպման շրջանակում կկազմակերպվի նաև Կառլոս Կեցոյանի «Ուրուգվայ 1965. Հայոց ցեղասպանության պետական առաջին ճանաչումը» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ պրոռեկտորը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աշխատակիցները, ինչպես նաև Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչները: