Ս.թ. մայիսի 15-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տեսական սեմինարների շրջանակում Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի հայցորդ Օվսաննա Քարամյանը կներկայացնի «Հովհաննես Մինասյանի՝ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի «Ռիթմեր» խճանկարը» թեմայով զեկուցում։
Բանախոսը կներկայացնի Հովհաննես Մինասյանի հեղինակած «Ռիթմեր» խճանկարի (Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ) արվեստաբանական և ճարտարապետական վերլուծությունը։ Անդրադարձ կկատարվի խճանկարի՝ որպես մոնումենտալ արվեստի և ճարտարապետության սինթեզի յուրահատուկ դրսևորման, ինչպես նաև դրա գեղագիտական, մշակութային և հանրային նշանակությանը։ Կքննարկվեն Հ․ Մինասյանի ստեղծագործական մեթոդները, վերացական ձևավորման սկզբունքները և խճանկարի դերը՝ քաղաքային հիշողության ու ինքնության ձևավորման գործընթացում։
Մուտքն ազատ է։