
Data Science in Business
Master's programme
Ծրագրի մասին
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի տարեկան վարձը կազմում է 900 000 ՀՀ դրամ։ Ուսման տևողությունը 3 կիսամյակ է (1,5 տարի)։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» («Data Science for Business») մագիստրոսական ծրագիրը 2017 թվականից իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ և «PMI Science»-ի աջակցությամբ:
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի լավագույն ուսանողները, մեկ տարի սովորելով ԵՊՀ այս մագիստրոսական ծրագրում և մեկ տարի էլ շարունակելով Սան Խոսեի պետական համալսարանում (ԱՄՆ), հնարավորություն ունեն ստանալու կրկնակի դիպլոմ։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել մրցունակ, գլոբալ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ, որոնք կարող են հաջողությամբ աշխատել ՏՏ ոլորտի ընկերություններում որպես տվյալագետներ, վերլուծաբաններ, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության մասնագետներ, ինչպես նաև կարող են կատարել միջգիտակարգային հետազոտություններ՝ օգտագործելով տարբեր ոլորտների կառուցվածքային և ոչ կառուցվածքային տվյալները, դրանց հիման վրա առաջարկելով կառավարչական որոշումներ։

«Տվյալների գիտությունը բիզնեսում» (Data Science for Business) մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ և «PMI Science»-ի աջակցությամբ:
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի լավագույն ուսանողները, մեկ տարի սովորելով ԵՊՀ այս մագիստրոսական ծրագրում և մեկ տարի էլ շարունակելով Սան Խոսեի պետական համալսարանում (ԱՄՆ), հնարավորություն ունեն ստանալու կրկնակի դիպլոմ։
Կրթական ծրագիրն առաջին անգամ Հայաստանում ստեղծել է այնպիսի միջգիտակարգային ծրագիր, որը կպատրաստի մրցունակ, միջազգային կրթության որակներին համապատասխան մասնագետներ, որոնք կներկայացնեն միանգամից երեք ոլորտ՝ մաթեմատիկա, ծրագրավորում և բիզնես վերլուծություն։ Միևնույն ժամանակ ծրագիրը կենտրոնացած է բիզնես գործընթացներում այդ գիտելիքների պրակտիկ կիրառությունների վրա և չի տրամադրում զուտ տեսական գիտելիք։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն ակադեմիական և նորարարական կրթությունների ակտիվ համագործակցության վառ օրինակ է, որը նախատեսված է նոր սերնդի տվյալների վրա հիմնված և նորարարությանը միտված մասնագետների վերապատրաստման համար, որոնք կարող են որպես տվյալագետներ աշխատել խոշոր տվյալների նոր էկոհամակարգերում, բիզնես, հաճախորդների վարքագծային վերլուծության, տվյալների նախագծման, կառուցման, մոդելավորման և կառավարման ոլորտներում:
Այս կրթական ծրագիրն ուսանողներին ներգրավում է ինտենսիվ ուսուցման մեջ, տալիս է ոլորտի փորձագետների հետ աշխատելու գործնական, աշխատանքային փորձ և պարզապես չի լրացնում ունեցած ակադեմիական գիտելիքները, այլ սովորեցնում է ճիշտ օգտագործել ծրագրում ստացած կիրառական գիտելիքները։
Կրթական ծրագրի ուսանողները մրցունակ մասնագետներ են այսօրվա աշխատաշուկայում: Նրանք իրենց ստացած արդիական գիտելիքներով դարձել են աշխարհում տեղի ունեցող տվյալների հեղափոխության կարևոր մասնիկ` տվյալագիտության մեջ տեսական գիտելիքները փոխկապակցելով բիզնեսի պահանջներին, օգտագործելով Python, R, Java, SQL ծրագրավորման լեզուները, հեշտությամբ բիզնես որոշումներ են կայացնում՝ օգտագործելով տվյալների գիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության մեթոդները:
ՏԳԲ կրթական ծրագրի շրջանավարտներն այսօր աշխատում են ՏՏ առաջատար կազմակերպություններում՝ Picsart, SmartClickAI, WorldQuant, Krisp, Plat.ai, Service Titan, WebbFontaine, PMI Science, Cognaize, Synopsys Armenia, NVIDIA, DataMotus, Sololearn, DataArt, ՀՀ կառավարությունում, նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում, միջազգային կառույցներում։

Կարիերայի հնարավորությունները
Կրթական ծրագրի ուսանողները մրցունակ մասնագետներ են այսօրվա աշխատաշուկայում: Նրանք իրենց ստացած արդիական գիտելիքներով դարձել են աշխարհում տեղի ունեցող տվյալների հեղափոխության կարևոր մասնիկ. տվյալագիտության մեջ տեսական գիտելիքները փոխկապակցելով բիզնեսի պահանջներին, օգտագործելով Python, R, Java, SQL ծրագրավորման լեզուները՝ հեշտությամբ բիզնես որոշումներ են կայացնում՝ օգտագործելով տվյալների գիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության մեթոդները:
ՏԳԲ կրթական ծրագրի շրջանավարտներն այսօր աշխատում են ՏՏ առաջատար կազմակերպություններում՝ Picsart, SmartClickAI, WorldQuant, Krisp, Plat.ai, Service Titan, WebbFontaine, PMI Science, Cognaize, Synopsys Armenia, NVIDIA, DataMotus, Sololearn, DataArt, ՀՀ Կառավարությունում, նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում, միջազգային կառույցներում։