June 13, 2025 | 16:02
Science
Education
Culture
Appreciation, inspiration, and collaboration: Korean Language Course concluded at YSU
An event dedicated to the Korean language and culture was held at the initiative of YSU Faculty of International Relations, concluding the eight-month Korean language course implemented at YSU. The initiative aimed to serve educational and cultural purposes as well as to encourage students by recognizing their efforts and progress, inspiring them in the study of the Korean language, history, and culture.

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը՝ շեշտելով լեզվամշակութային կրթության նշանակությունը ժամանակակից աշխարհում։

«Մեծապես կարևորում ենք նմանօրինակ նախաձեռնությունները, քանի որ լեզվի ուսուցումն այն կամուրջն է, որը միավորում է տարբեր մշակույթներ։ Կորեերենի դասընթացի միջոցով մեր ուսանողները ոչ միայն լեզվական գիտելիքներ են ձեռք բերել, այլև ծանոթացել են հարուստ մշակութային ժառանգությանը։ Սա մի գործընթաց է, որը խորացնում է մեր երկրների փոխադարձ ըմբռնումը և նպաստում է միջազգային համագործակցության ամրապնդմանը։ Հուսով եմ՝ այս ճանապարհը շարունակական կլինի, և է՛լ ավելի շատ ուսանողներ կմասնակցեն այսօրինակ ծրագրերին»,- նշեց դեկանը։

Միջոցառման պատվավոր հյուրն էր Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի արվեստի և կրթության ֆակուլտետի կորեագիտության/ասիագիտության դոցենտ Չանգզու Սոնգը, որը խոսեց կորեերենի գլոբալ տարածման միտումների և Հայաստանի հետ մշակութային փոխգործակցության հեռանկարների մասին։
Ցերեկույթի մշակութային հատվածը վերածվեց կորեական արվեստը ճանաչելու ինքնատիպ հարթակի. ԵՊՀ ուսանողները հանդես եկան կորեական հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացմամբ, արտասանեցին կորեերեն բանաստեղծություններ, կատարեցին ավանդական երգեր և պարեր՝ ցուցադրելով ձեռք բերած լեզվամշակութային գիտելիքները։ Ստեղծված ջերմ և ոգևորիչ մթնոլորտը վկայում էր ուսանողների ներգրավվածության և նվիրվածության մասին։

Միջոցառման ավարտին ուսանողներին դասընթացին մասնակցելու և արձանագրած հաջողությունների համար ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի անունից շնորհվեցին ավարտական վկայականներ՝ նպատակ ունենալով խթանելու և արժևորելու ուսանողների լեզվական կրթությունն ու կորեական մշակույթի, պատմության վերաբերյալ նրանց գիտելիքները։
Հավելենք, որ միջոցառմանը ներկա էին Հայաստանում կորեերեն դասավանդողների ասոցիացիայի անդամներ, դասընթացը վարող դասախոսները, հյուրեր։ Նախաձեռնությունը միտված էր նաև Հայաստանում Կորեայի մասին իրազեկվածության բարձրացմանը, կրթամշակութային կապերի ընդլայնմանը։