June 30, 2026 | 10:56
Partners
Education
Lifelong learning
YSU-coordinated workshop addresses digital learning quality assurance in Armenian universities
The Erasmus+ eCAMPUS project, "Promoting Socially Distanced and Inclusive Campus Education in Armenian Universities: eCAMPUS," implemented under the coordination of Yerevan State University, aims to support the digital transformation of higher education in Armenia and, to this end, has held a two-day workshop titled "Internal Quality Assurance of Digital Learning," bringing together representatives of leading universities and sectoral institutions from Armenia and Europe to discuss current approaches to ensuring the quality of digital teaching, learning and assessment, as well as unified standards and a toolkit being developed for Armenian universities.
Աշխատաժողովը տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում։ Հունիսի 24-25-ը կայացած միջոցառմանը մասնակցում էին նախագծի գործընկեր եվրոպական և հայաստանյան բուհերի ու հաստատությունների ներկայացուցիչներ։
Եվրոպական գործընկերներից աշխատաժողովին մասնակցում էին Ջենովայի (Իտալիա), Մադրիդի ինքնավար (Իսպանիա), Լիսաբոնի (Պորտուգալիա) համալսարանների և Ստոկհոլմի թագավորական ինստիտուտի (Շվեդիա) ներկայացուցիչները։ Հայաստանյան կողմից մասնակցում էին Երևանի պետական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի պետական բժշկական, Հյուսիսային համալսարանների, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչները։
ԵՊՀ-ն աշխատաժողովում ներկայացնում էին Որակի ապահովման կենտրոնի տնօրեն, նախագծի համակարգող Արմեն Բուդաղյանը, կենտրոնի փոխտնօրեն Մարի Սանթուրջյանը, Շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Յաղուբյանը, նույն ֆակուլտետի դասախոս Լ. Սարգսյանը, ինչպես նաև Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դասախոսներ Ս. Պետրոսյանը և Ս. Խաչատրյանը։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին թվային կրթության որակի ապահովման չափանիշները, ինքնավերլուծության գործիքները և դրանց կիրառման ուղեցույցները, որոնք նախատեսվում է ներդնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Առաջին օրը եվրոպացի գործընկերներ Վիկտոր Կորդասը, Ջովաննի Ադորնին, Ռեյես Էռնանդեսը և Ռուի Մենդեսը ներկայացրին իրենց բուհերի փորձը՝ ընդգծելով թվային կրթության ոլորտում որակի ներքին ապահովման մեխանիզմների ներդրման կարևորությունը։ Քննարկումների առանցքում էր նաև կրթության ոլորտում արհեստական բանականության պատասխանատու և արդյունավետ կիրառումը։
Մասնակիցները քննարկեցին նաև նախագծի շրջանակում մշակված ՀՀ բուհերի դասախոսների թվային կարողությունների շրջանակը (ԹԿՇ), որը նպաստում է թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության գործիքների մասնագիտական, պատասխանատու և էթիկական կիրառմանը։
Աշխատաժողովի երկրորդ օրը եվրոպական գործընկերների համակարգմամբ մասնակիցները քննարկեցին ԹԿՇ նպատակները, առանցքային ուղղություններն ու կիրառման հնարավորությունները հայաստանյան բուհերում։
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցներն ընդգծեցին, որ թվային և հիբրիդային կրթական միջավայրերում կրթության որակի ապահովումը պահանջում է նույն բարձր չափանիշները, ինչ ավանդական լսարանային ուսուցումը։ Քննարկումները վերաբերում էին ուսումնառության վերջնարդյունքների գնահատմանը, դրանց ձեռքբերման ապացույցների հավաքագրմանը, դասավանդման և գնահատման արդյունավետությանը, ինչպես նաև հետադարձ կապի ապահովմանը։ Ամփոփելով քննարկումները՝ շեշտվեց, որ ուսուցման ձևաչափից (լսարանային, առցանց կամ հիբրիդային) անկախ՝ կրթության որակը պետք է համապատասխանի նույն բարձր չափանիշներին, իսկ ուսումնառության արդյունքների նկատմամբ պահպանվեն նույն ակնկալիքներն ու պատասխանատվությունը։