Գիտությունը կամրջում է Սփյուռքն ու Հայաստանը․ լիբանանահայ երիտասարդ հետազոտողը՝ ԵՊՀ-ում Ժնևի համալսարանի (Շվեյցարիա) շրջանավարտ Կալին Բոյաջյանը «Birthright Armenia» կամավորական ծրագրի շրջանակում միացել է ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի հետազոտական աշխատանքներին՝ ձեռք բերելու նոր հմտություններ և իր ներդրումն ունենալու գիտության ոլորտում։
Հետաքրքիր գիտափորձեր, նոր գիտելիքներ և համագործակցություն․ ավարտվեց «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում տեղի ունեցավ «Ֆիզիկան ու մենք» խորագրով ամառային ամենամյա ճամբարը, որը կազմակերպվել էր Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության («OPTICA»)՝ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտին և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին (ՖՀԻ) կից ուսանողական մասնաճյուղերի նախաձեռնությամբ:
Գիտություն առանց սահմանների. գիտական նոր համագործակցություն ԵՊՀ-ի և Բարիի համալսարանի միջև ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Անահիտ Շիրվանյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Մասնագիտական վերապատրաստում-2025» ծրագրի շրջանակում եռամսյա հետազոտություն է կատարել Բարիի Ալդո Մորո համալսարանում (Իտալիա)։
Ֆիզիկայից դեպի ՏՏ ոլորտ․ ԵՊՀ ուսանողի հաջողության պատմությունը Երբ խոսում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի լավագույն մագիստրոսների մասին, առաջին հերթին պատկերացնում ենք ծրագրավորողների կամ տվյալագետների։ Սակայն ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի մագիստրոս Փարամազ Չորպաճեանի օրինակն ապացուցում է, որ ֆիզիկայի և ՏՏ ոլորտներն անքակտելիորեն կապված են միմյանց։ Այս մասին է վկայում Փարամազի հաղթանակը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության արդյունքում, որի «Լավագույն մագիստրանտ» անվանակարգում նա արժանացել է 2-րդ կարգի մրցանակի։
Հոգեբանության ուսուցումը արտալսարանային միջավայրում. կայացավ «Camp & Therapy» ճամբարը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ անցկացվեց «Camp & Therapy» խորագրով ճամբարը, որի նպատակն էր ուսանողների համար ստեղծել ուսումնական և փորձառական միջավայր՝ հնարավորություն տալով նրանց լսարանային պայմաններից դուրս ծանոթանալու անձնային խանգարումների դասակարգմանը, դրանց դրսևորումներին, ինչպես նաև ձևավորել գործնական հմտություններ՝ նմանօրինակ խնդիրներով մարդկանց հետ աշխատանքում կիրառելու համար։
«ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը «մուտքն» է դեպի համալսարան»․ Անի Ավետիսյան Երևանի պետական համալսարանում արդեն մոտ երկու տասնամյակ է, ինչ գործում է ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որի գործունեության առաջնահերթությունն է նպաստել դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև դառնալ կապող օղակ դպրոցի և համալսարանի միջև։
«ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ ընդունվելը կյանքիս լավագույն որոշումներից էր». ԵՊՀ մագիստրոս Սիրանուշ Ասատրյան Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության այս տարվա արդյունքներով «Լավագույն մագիստրանտ» անվանակարգում 2-րդ կարգի մրցանակի է արժանացել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի մագիստրոս Սիրանուշ Ասատրյանը։ Թեև մասնագիտությամբ ֆիզիկոս է, սակայն իր կատարած հետազոտություններով նա մշտապես փորձում է կամրջել ֆիզիկայի և ՏՏ ոլորտները։
Հայ գիտնականները՝ միջազգային գիտական հարթակում․ ԵՊՀ կենսաբանները՝ «FEMS-2025»-ի մասնակից ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի պատվիրակությունը մասնակցել է Միլանում (Իտալիա) տեղի ունեցած «FEMS-2025» («Federation of European Microbiological Societies») միջազգային գիտաժողովին՝ ներկայացնելով Հայաստանի գիտական ներուժը։ Համալսարանի պատվիրակության՝ 30-ից ավելի մասնակիցների շարքում էին դոկտորանտներ, մագիստրանտներ, երիտասարդ հետազոտողներ։
Ամփոփվել են ԵՊՀ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները Հայտնի են ԵՊՀ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով (անվճար և վճարովի հիմունքներով) ընդունելության լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթի արդյունքները։
Տիեզերքի ուսումնասիրության հեռանկարներ և թվային աշխարհի կարևոր հարցեր. քննարկում ԵՊՀ-ում Վերջին քսան տարիների ընթացքում աստղաֆիզիկայում գրանցվել են մի շարք ձեռքբերումներ ու նորություններ: Այդ մասին ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանի՝ «Տիեզերք և տեխնոլոգիաներ» սեկցիայի մոդերատորի առաջարկով հետաքրքիր զրույց ծավալեցին օրվա բանախոսները: