Գաղափարից՝ իրագործելի նախագիծ․ ԵՊՀ ուսանողները պատրաստվում են «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ին Այս տարի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի կարևոր բաղադրիչներից է «ԲանՈՒԳործ․ ուսանողական նախաձեռնություններ-2026» ծրագիրը, որի շրջանակում կներկայացվեն ԵՊՀ ուսանողների մշակած միջգիտակարգային նորարարական նախագծերը։ Ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում ուսանողական թիմերը ծանոթացել են առաջիկա աշխատանքային փուլերին ու իրենց գաղափարները զարգացնելու և ամբողջական ծրագրերի վերածելու գործընթացին։
Մալագայից մինչև Վիեննա․ միջազգային կրթական միջավայրում ձևավորված փորձը՝ ԵՊՀ ուսանողի օրինակով Հինգ ամիս Մալագայի համալսարանում, երկու մասնագիտություն ԵՊՀ-ում և միջազգային առևտրային արբիտրաժի հեղինակավոր դատախաղի մասնակցություն․ Դավիթ Գասպարյանի ուսանողական ճանապարհը միջազգային կրթական փորձի և մասնագիտական զարգացման համադրության օրինակ է։
Հայաստանը գլոբալ բնապահպանական օրակարգի կենտրոնում. ակադեմիական համայնքի առաջնահերթությունները Հայաստանում կայանալիք «COP17» համաշխարհային համաժողովի նախաշեմին ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում փորձագետներն ու ոլորտի պատասխանատուները քննարկեցին բնապահպանական օրակարգում ակադեմիական համայնքի դերը, գիտության և պետական քաղաքականության համագործակցության հնարավորություններն ու «կանաչ» զարգացման առաջնահերթությունները։
Հայագիտությունը Սոֆիայում. ԵՊՀ գիտնականները՝ միջազգային գիտական երկխոսության հարթակում Հայագիտությունը միայն Հայաստանի սահմաններում զարգացող գիտական ուղղություն չէ։ Այն շարունակում է համախմբել տարբեր երկրների հետազոտողներին, ստեղծել համագործակցության նոր հարթակներ և նպաստել հայոց լեզվի, մշակույթի և պատմության ուսումնասիրությանը նաև արտերկրի ակադեմիական կենտրոններում։ Այս նպատակին էր ծառայում Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու անվան համալսարանում (Բուլղարիա) անցկացված «Հայաստան՝ դարերի և աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են նաև ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ներկայացուցիչները:
Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում հայաստանյան թիմի հաջողությունը. ԵՊՀ ուսանողները՝ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ Բուլղարիայում անցկացված Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition – IMC) Հայաստանի հավաքականը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, ինչպես նաև 1 գովասանագիր։ Թիմի անդամների մեծ մասը ԵՊՀ ուսանողներ էին, որոնք միջազգային հեղինակավոր մրցույթում ևս մեկ անգամ հաստատեցին համալսարանում մաթեմատիկական կրթության և օլիմպիական պատրաստվածության բարձր մակարդակը։
ԵՊՀ մագիստրանտ Էդվարդ Գրիգորյանն արժանացել է «SPIE»-ի 2026 թվականի միջազգային կրթաթոշակին ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի մագիստրանտ Էդվարդ Գրիգորյանը օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտում իր գիտական ձեռքբերումների և մասնագիտական ակտիվության համար արժանացել է «SPIE»-ի («The International Society for Optics and Photonics») 2026 թվականի կրթաթոշակին։ Այն շնորհվում է աշխարհի տարբեր երկրների այն ուսանողներին, որոնք աչքի են ընկնում օպտիկայի, ֆոտոնիկայի և հարակից ոլորտներում իրենց ձեռքբերումներով ու հետագա զարգացման ներուժով։
Գրականությունից մինչև արհեստական բանականություն․ համալսարանականները քննարկել են հումանիտար գիտությունների նոր մոտեցումները ԵՊՀ Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում տեղի է ունեցել «Գրականություն և բանահյուսություն. միջգիտակարգային մոտեցումներ և թվային տեխնոլոգիաներ» խորագրով ամառային դպրոցը։ Ծրագրի շրջանակում ոլորտի առաջատար մասնագետներն անդրադարձել են գրականության, բանահյուսության և հարակից ոլորտների հետազոտությունների միջգիտակարգային մոտեցումներին, ինչպես նաև հումանիտար գիտություններում արհեստական բանականության և թվային գործիքների կիրառման հնարավորություններին։
ԵՊՀ-ն՝ նորարարության և ձեռնարկատիրության ձևավորման հարթակ. մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ Ինչպե՞ս կարող է համալսարանը լինել ոչ միայն գիտելիք փոխանցող, այլև նորարարության, ձեռնարկատիրության և տեխնոլոգիական առաջնորդության ձևավորման կենտրոն։ Ինչի՞ շնորհիվ է Հայաստանն այսօր հաջողություններ գրանցում տեխնոլոգիական ոլորտում, և ինչպիսի՞ փոփոխություններ են անհրաժեշտ դրանք համակարգային դարձնելու համար։ Այս և այլ հարցերի շուրջ ԵՊՀ շրջանավարտների ֆորումի ժամանակ կայացած պանելային քննարկման ընթացքում իրենց տեսակետներն ու փորձառությունը ներկայացրին Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացման գործում ներդրում ունեցող մի շարք մասնագետներ։
«ԱԲ-ն չի փոխարինում խոր գիտելիքին, բայց կարող է բազմապատկել ձեր արդյունավետությունը»․ ԵՊՀ շրջանավարտ Գագիկ Ամիրխանյան ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ Գագիկ Ամիրխանյանի ուղին լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես է հիմնարար գիտությունը դառնում ժամանակակից տեխնոլոգիաների շարժիչ ուժը։ Գագիկը, աշխատելով արհեստական բանականության (ԱԲ) առաջատար համակարգերի ստեղծման վրա, շարունակում է սերտ կապ պահպանել համալսարանի հետ։ Նշենք, որ նա ԵՊՀ շրջանավարտների ֆորումի ժամանակ արժանացել է ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակի՝ համալսարանական համայնքին շարունակական աջակցության և կրթության զարգացմանը նպաստելու համար:
Բացառիկ բացահայտումներ արխիվային նորահայտ էջերից. ավանդույթի և նորարարության հետքերով Հայաստանի ազգային արխիվում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են նոր փաստաթղթեր, որոնք նոր լույս են սփռում Երևանի պետական համալսարանի գրադարանի մեկդարյա պատմության վրա։ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը նախաձեռնել է մի բացառիկ աշխատանք, որը նպատակ ունի վեր հանելու ոչ միայն վիճակագրական տվյալներ, թվեր ու փաստեր, այլև գրադարանի մեկդարյա պատմության թաքնված շերտերը՝ մարդկային պատմություններով ու արժեքներով։ Գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանի մտահղացմամբ և համալսարանի ղեկավարության աջակցությամբ Հայաստանի ազգային արխիվում կատարված ուսումնասիրությունները նպատակ ունեն վերջնարդյունքում ստեղծելու մշտական գործող ցուցասրահ, որտեղ կներկայացվի գրադարանի անցած ուղին։