Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Նպատակ, աշխատանք, արդյունք․ ԵՊՀ ուսանող Աշոտ Մաթևոսյանը՝ մրցույթում հաղթելու և հաջողության հասնելու իր ճանապարհի մասին
Սեպտեմբեր 15, 2026 | 12:12
Կրթություն
Մրցույթներ

Նպատակ, աշխատանք, արդյունք․ ԵՊՀ ուսանող Աշոտ Մաթևոսյանը՝ մրցույթում հաղթելու և հաջողության հասնելու իր ճանապարհի մասին

Երբ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանող Աշոտ Մաթևոսյանն իմացել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում լավագույն ուսանողների և աշակերտների ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության 2026 թվականի արդյունքներով արժանացել է II կարգի մրցանակի, ուրախությանը միացել է նաև տարիների վաղեմության մի հիշողություն։ Նա հիշել է այն օրը, երբ ճանաչվել էր լավագույն աշակերտ՝ I կարգի մրցանակակիր։ Այսօր Աշոտը շարունակում է զարգացնել իր գիտելիքներն ու հմտությունները՝ համատեղելով ուսումը, գիտահետազոտական աշխատանքը և նորարարական նախագծերը։

ԵՊՀ ուսանողի խոսքով՝ մրցանակի հիմքում տարիներով կուտակված գիտելիքն է, հետևողական աշխատանքը, ինքնազարգացումը, բազմաթիվ սխալներն ու կրկին փորձելու պատրաստակամությունը։ Իսկ այժմ այս մրցանակը նրա համար ոչ թե կանգառ է, այլ նոր խթան՝ ավելի շատ սովորելու, ստեղծելու և առաջ շարժվելու համար։

Տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ նրա հետաքրքրությունը սկսվել է դեռ դպրոցական տարիներից, երբ առաջին անգամ հասկացավ, որ տեխնոլոգիաները պարզապես գործիքներ չեն, այլ գաղափարները իրական լուծումների վերածելու հնարավորություն։

«Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են ստեղծվում այն համակարգերը, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք, և ինչպես կարելի է տեխնոլոգիաների միջոցով լուծել իրական խնդիրներ։ Ժամանակի ընթացքում այդ հետաքրքրությունը վերածվեց ավելի խոր ուսումնասիրության, մասնակցության տարբեր ծրագրերի, մրցույթների և նախագծերի։ Յուրաքանչյուր նոր փորձ ինձ ավելի էր համոզում, որ ՏՏ ոլորտը միայն մասնագիտություն չէ, այլ անընդհատ սովորելու և ստեղծագործելու հնարավորություն»,- ընդգծում է նա։

- Աշո՛տ, քննություններից կամ կարևոր մրցույթներից առաջ ինչպե՞ս եք կազմակերպում պատրաստվելու գործընթացը։

- Քննություններին սովորաբար սկսում եմ պատրաստվել նախապես՝ աստիճանաբար յուրացնելով նյութը։ Մոտակա օրերին հիմնականում կենտրոնանում եմ կրկնության և արդեն անցած թեմաների ամրապնդման վրա։ Ցանկացած քննության կամ մրցույթի ընթացքում բնականաբար լինում է որոշակի լարվածություն, սակայն այն զգալիորեն նվազում է դասախոսների աջակցող և բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ, ինչը օգնում է ավելի վստահ ներկայանալու։ Իմ կարծիքով՝ քննությանը պետք է մոտենալ ոչ թե որպես սթրեսային գործընթացի, այլ որպես ստացած գիտելիքը կիրառելու հնարավորության։ Դա օգնում է հանգիստ կենտրոնանալու, ճիշտ կազմակերպելու ժամանակը և առավել արդյունավետ ցուցադրելու կարողությունները։

- Գիտելիքը գործնականում կիրառելիս ի՞նչ նախագծերի շուրջ եք հատկապես հաճույքով աշխատում։ Կա՞ մի աշխատանք, որն առանձնահատուկ է մնացել Ձեր հիշողության մեջ։

- Այո՛, ունեմ մի քանի նախագծեր, որոնց շուրջ աշխատել եմ մեծ հետաքրքրությամբ, սակայն առանձնապես հիշարժան են այն աշխատանքները, որոնք կապված են եղել նորարարական գաղափարների և գործնական կիրառության հետ։ Այդպիսի նախագծերի ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել ոչ միայն կիրառելու ստացած գիտելիքները, այլև ստեղծագործելու և գտնելու նոր լուծումներ։ Ինձ համար ամենահետաքրքիրն այն գործընթացն է, երբ գաղափարը աստիճանաբար ձևավորվում է, դառնում փորձարկվող լուծում և վերջում ստանում իրական արդյունք։ Այդպիսի աշխատանքները միշտ առանձնահատուկ մոտիվացիա են տալիս։

- Ի՞նչ է Ձեզ տվել ԵՊՀ-ն՝ բացի գիտելիքներից։

- ԵՊՀ-ն ինձ տվել է շատ ավելին, քան պարզապես մասնագիտական գիտելիքներ։ Այն ինձ տվել է նոր ընկերներ, հետաքրքիր ծանոթություններ, տարբեր մարդկանց հետ աշխատելու և համագործակցելու փորձ։ ԵՊՀ-ն ինձ սովորեցրել է լինել ավելի ինքնուրույն, պատասխանատու և նախաձեռնող, չվախենալ նոր գաղափարներ առաջարկելուց ու նոր մարտահրավերներ ընդունելուց։ Այստեղ ես ձեռք եմ բերել այնպիսի փորձ և արժեքներ, որոնք կարևոր են ոչ միայն համալսարանում, այլև հետագա կյանքի և մասնագիտական գործունեության ընթացքում։ Ամենակարևորը՝ ԵՊՀ-ն ինձ տվել է մի միջավայր, որտեղ կարողացել եմ զարգանալ, բացահայտել իմ հնարավորությունները և վստահել սեփական ուժերիս։

- Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է առանձնանում այսօրվա ԵՊՀ ուսանողը։

- Այսօրվա ԵՊՀ ուսանողը չի սպասում ապագային, այլ փորձում է ստեղծել այն։ Նա բավարարված չէ միայն գիտելիք ստանալով և փորձում է այն վերածել գաղափարի, նախաձեռնության ու իրական արդյունքի։ Կարծում եմ՝ ԵՊՀ ուսանողի ամենաուժեղ առանձնահատկություններից մեկը նոր ուղիներ փնտրելու և պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունն է։ Եվ, իհարկե, կարևոր է նաև այն պատասխանատվությունը, որ կրում ես՝ որպես մայր բուհի ուսանող։

Աշոտի ձեռքբերումների ճանապարհը, դպրոցական տարիներից սկսած, ընդգրկել է մաթեմատիկական, գիտական և ՏՏ ոլորտների տարբեր մրցույթներ ու ծրագրեր։ Նա արժանացել է միջազգային և հանրապետական մի շարք մրցանակների, այդ թվում՝ ՀՀ 1-ին կարգի «Լավագույն աշակերտ» պետական մրցանակին (2023 թ.)։ Հաջորդ տարիներին ևս շարունակել է իր ակտիվությունը՝ մասնակցելով ԵՊՀ կրթական ու ստարտափ ծրագրերի, տարբեր մրցույթների և արժանանալով կրթաթոշակների։ Աշոտի համար, սակայն, կարևոր են ոչ միայն անձնական հաջողությունները, այլև այն արժեքը, որը կարողանում է ստեղծել իր շրջապատի և հասարակության համար։

«ԵՊՀ-ն ունեցել է առանցքային դեր իմ մասնագիտական կայացման ճանապարհին։ Համալսարանն այն միջավայրն է, որտեղ իմ հետաքրքրությունները սկսել են վերածվել ավելի համակարգված գիտելիքի և գործնական հմտությունների»,- ասում է նա:

- Աշո՛տ, իսկ ունե՞ք գիտահետազոտական, ծրագրավորման կամ նորարարական այնպիսի նախագծեր, որոնցով հատկապես հպարտանում եք։ 

- Իմ նախագծերից հատկապես առանձնանում է մեկը, որը վերաբերում է արևային էներգետիկային։ Այն ներկայացրել եմ ԵՊՀ բիզնես ինկուբատորին և հնարավորություն եմ ունեցել լինելու ծրագրի առաջին հաղթող մասնակիցներից։ Այս փորձը ինձ համար շատ կարևոր էր, որովհետև այն ոչ միայն գաղափարի ներկայացում էր, այլև իրական հնարավորություն՝ ստուգելու դրա կիրառելիությունը, ստանալու մասնագիտական արձագանք և զարգացնելու նախագիծը ավելի գործնական ուղղությամբ։ Այն ինձ սովորեցրեց, որ լավ գաղափարը միայն սկիզբն է․ իրական արժեք է ստեղծվում այն ժամանակ, երբ կարողանում ես այն ներկայացնել, պաշտպանել և վերածել գործնական լուծման։  

Այս նախագիծը ինձ համար առանձնահատուկ է նաև նրանով, որ ուղղված է Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության բարձրացմանը։ Ինձ համար կարևոր է, որ գաղափարը ոչ միայն տեխնոլոգիական լուծում է, այլև ունի ռազմավարական նշանակություն՝ նպաստելով երկրի էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման ամրապնդմանը։

- Ձեր կարծիքով՝ ի՞նչ է անհրաժեշտ ՏՏ ոլորտում հաջողակ մասնագետ դառնալու համար, և ինչպե՞ս եք գնահատում ոլորտի զարգացման հնարավորությունները Հայաստանում։

- ՏՏ ոլորտի հաջողակ մասնագետ լինելու համար առաջին հերթին անհրաժեշտ է շարունակաբար սովորելու պատրաստակամություն, վերլուծական մտածողություն, համառություն և թիմում աշխատելու կարողություն։ Տեխնոլոգիաները արագ են զարգանում, ուստի կարևոր է կանգ չառնել և մշտապես զարգանալ։ Հայաստանում ՏՏ ոլորտը ևս ակտիվորեն զարգանում է, և ճիշտ մոտեցման դեպքում այն կարող է դառնալ երկրի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից մեկը։ Հատկապես կարևոր է նաև ֆիզիկայի դերը, քանի որ ժամանակակից տեխնոլոգիական բազմաթիվ լուծումներ հիմնված են ֆիզիկական գիտելիքների վրա։

- Ինչպես ցանկացած ուսանողի համար, Ձեզ համար ևս կարևոր է հասկանալ, թե ինչ ուղղությամբ եք ցանկանում շարունակել Ձեր ճանապարհը։ Ուսումն ավարտելուց հետո ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունեք, և ի՞նչ եք ցանկանում անել առաջիկա տարիներին։

- Առաջիկա տարիների իմ հիմնական նպատակները կապված են մասնագիտական գիտելիքների խորացման և նորարարական նախագծերի զարգացման հետ։ Կարևոր նպատակ է նաև իմ մասնակցությունը ավելի մեծ գիտահետազոտական և գործնական նախագծերին՝ փորձելով գաղափարները վերածել իրական, կիրառելի լուծումների։ Ինձ համար հետաքրքիր է աշխատել այնպիսի նախագծերի շուրջ, որոնք կարող են ունենալ նաև հասարակական կամ ազգային նշանակություն։ Բացի մասնագիտական զարգացումից՝ նպատակ ունեմ նաև շարունակելու մասնակցությունս տարբեր մրցույթների, ծրագրերի և միջազգային համագործակցությունների, որպեսզի կարողանամ ընդլայնել փորձս և գիտելիքներս։

«Աշխարհի առաջատար համալսարաններում ուսանելն արժեքավոր հնարավորություն է, սակայն ինձ համար ավելի կարևոր է ստացած գիտելիքը կիրառել ի շահ հայրենիքի զարգացման։ Իմ հիմնական նպատակն է շարունակել գործունեությունս Հայաստանում և իմ գիտելիքներն ու փորձը կիրառել հենց այստեղ՝ նպաստելով երկրի տեխնոլոգիական և նորարարական զարգացմանը»,- նշում է ուսանողը։ 

Այս ամենին զուգահեռ՝ Աշոտը հասցնում է համատեղել ուսումը նաև մասնագիտական գործունեության հետ։ Ներկայում նա աշխատում է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում՝ նանոկառուցվածքների և նանոնյութերի հետազոտության խմբում՝ որպես հետազոտող։ Ուսման, աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռությունը նա պահպանում է ժամանակի ճիշտ կառավարման, հստակ առաջնահերթությունների և կարգապահության շնորհիվ՝ կարևորելով նաև հանգստի ու ընկերների հետ ժամանակ անցկացնելու անհրաժեշտությունը։

Կարճ հարցեր Աշոտ Մաթևոսյանին

- Առավոտյա՞ն դաս, թե՞ երեկոյան։

- Առավոտյան։

- Առցա՞նց դաս, թե՞ լսարանային։

- Լսարանային։

- Քննությունից մեկ օր առա՞ջ, թե՞ մեկ շաբաթ առաջ պատրաստվել։

- Մեկ շաբաթ առաջ։

- Թիմայի՞ն աշխատանք, թե՞ անհատական։

- Ոչ միշտ է, որ թիմային աշխատանքը արդյունավետ է, դա կախված է թիմից:

- Առաջին շարքո՞ւմ նստել, թե՞ վերջին։

- Այնպես, որ տեսադաշտս ազատ լինի:

- Մեկ տեխնոլոգիա, որը, ըստ Ձեզ, փոխելու է աշխարհը մոտակա տարիներին։

- Արհեստական բանականությունն արդեն սկսել է այդ գործընթացը։

- Երեք բառ, որոնք նկարագրում են Ձեր ուսանողական կյանքը։

- Նպատակ, աշխատանք, արդյունք։ 

- Հաղթելու մասին լուրն իմանալուց հետո առաջին մարդը, որին զանգահարեցիք։

- Մայրիկս։

- Եթե ԵՊՀ-ում մեկ օրով ռեկտոր լինեիք, ի՞նչ կփոխեիք։

- Եթե մեկ օրով ԵՊՀ ռեկտոր լինեի, կկազմակերպեի «սխալվելու իրավունքի» սեմինարներ․ կհրավիրեի հաջողակ գիտնականների, գործարարների և շրջանավարտների՝ ոչ թե խոսելու իրենց հաղթանակներից, այլ ամենախոշոր ձախողումներից։ Որովհետև հենց սխալներն են ձևավորում գիտական մտածողությունը և իրական առաջընթացը։

- «Լավագույն ուսանող» լինելը մեկ բառով։

- Սկզբնակետ։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Նպատակ, աշխատանք, արդյունք․ ԵՊՀ ուսանող Աշոտ Մաթևոսյանը՝ մրցույթում հաղթելու և հաջողության հասնելու իր ճանապարհի մասին

15.09.2026

Բնության լեզուն աշխարհին բացահայտած հայ գիտնականը․ մեծ ճամփորդության սկիզբը՝ ԵՊՀ

14.09.2026

Ինչպե՞ս պահպանել Հայաստանի «մարող» լեռնային բնակավայրերը. գիտնականներն առաջարկում են նոր մոդել

14.09.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

Հայկական բարեգործական ընդհանուր միության համաշխարհային առաջնորդության ծրագրին մասնակցելու հնարավորություն

09.15.2026

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Փարիզի քաղաքագիտության ինստիտուտ, Ֆրանսիա

09.15.2026 - 09.27.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am