Ampoule Filling & Sealing Machine
Սարքը նախատեսված է ապակե ամպուլաների ավտոմատ լցման և փակման համար։ Այն լայն կիրառություն ունի դեղագործության, կենսատեխնոլոգիայի, կոսմետիկայի և քիմիական արդյունաբերության մեջ։
Ամպուլավորման սարքը բաղկացած է հիմնական հանգույցներից, որոնք ապահովում են հեղուկ դեղաձևերի մանրէազերծ, ճշգրիտ և արդյունավետ լցման ու փակման գործընթացը.
- Ամպուլաների մատակարարման համակարգ – ապահովում է ամպուլների շարունակական մուտքը մեքենա՝ լցման և փակման փուլերի համար։
- Լցման հանգույց – բաղկացած է ճշգրիտ դոզավորման պոմպից, որն ապահովում է հեղուկի հավասարաչափ լցումը։
- Փակման հանգույց – ամպուլի վերին հատվածը տաքացվում է (բաց կրակով), հալեցվում և փակվում՝ ստերիլ և հերմետիկ փակման համար։