July 08, 2025 | 16:30
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
«Լավագույն բակալավր» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի է արժանացել Հովհաննես Թումանյանը, 2-րդ կարգի մրցանակի՝ Եվա Դալլաքյանը:
«Լավագույն մագիստրանտ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի է արժանացել Միքայել Սահակյանը, 2-րդ կարգի մրցանակի՝ Սիրանուշ Ասատրյանը և Փարամազ Չորպաճեանը:
«Լավագույն ասպիրանտ» անվանակարգում 2-րդ կարգի մրցանակի է արժանացել Վահագն Ալթունյանը:
Նշենք, որ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Այն նպատակ ունի բացահայտելու և խրախուսելու լավագույն ուսանողներին և աշակերտներին՝ դրանով իսկ խթանելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի հետագա զարգացումն ու կատարելագործումը: