Սեպտեմբերի 16-17-ին ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագրի 2024-2025 ուսումնական տարվա ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։
Ուսանողները ներկայացրեցին իրենց գիտական աշխատանքները՝ նվիրված եվրոպական ինտեգրացիայի, արտաքին քաղաքականության, տարածաշրջանային համագործակցության և մարդու իրավունքների ոլորտների արդիական խնդիրներին։
Թեզորի թեմաները գնահատվեցին մասնագիտական հանձնաժողովի կողմից, որը կարևորեց ներկայացված հետազոտությունների գիտական և կիրառական նշանակությունը։
Պաշտպանությունների ավարտին հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին ուսանողների կատարած աշխատանքը՝ ընդգծելով դրանցում արտացոլված տեսական հիմնավորումները և գործնական վերլուծությունները։