Հայաստանի ազգային գրադարանի բակում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Լեզուների եվրոպական օրվան։ Միջոցառման շրջանակում Բելգիայի, Գերմանիայի, Հունաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Շվեդիայի, Չեխիայի և Հունգարիայի դեսպանությունները ներկայացրին իրենց լեզուներն ու մշակույթը։
Միջոցառման մասնակիցները ներկայացել էին բազմազան տեղեկատվական տաղավարներով, ստեղծագործական անկյուններով՝ սեղանի խաղերով, նկարներով, ինչպես նաև մանկական և պատանեկան գրականությամբ։
ԵՊՀ հունագիտության գիտասումնական կենտրոն-գրադարանի սաները ևս ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին այս հետաքրքրիր միջոցառմանը՝ ընթերցելով հույն գրող Տասոս Լիվատիդիսի ստեղծագործությունից հատվածներ: