Ս.թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում Մշակութաբանության ամբիոնի գիտական սեմինարների շրջանակում դասախոսությամբ հանդես կգան ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներ Նոնա Շահնազարյանը և Ամալյա Դիլանյանը, Հայաստանի պատմության թագարանի աշխատակից Մարիամ Պետրոսյանը:
Բանախոսները ներկայացնելու են «Դիմանկարային գրաֆիտիները՝ որպես նոր /սպոնտան մեմորիալներ/ կոմմեորատիվ պրակտիկա Հայաստանում» թեմայով գիտական հետազոտության արդյունքները:
Դասախոսությունը նվիրված է Հայաստանում զոհված զինվորների հիշատակման նոր ձևին՝ գրաֆիտիի ֆենոմենին։ Հետազոտության հիմնական հարցն է՝ ինչու և ինչպես զոհված զինվորների դիմանկարները հայտնվեցին քաղաքների և գյուղերի շենքերի պատերին, ինչպես դարձան մասսայական ու կայուն հիշատակման ձև և ինչ են պատմում ներքևի ագենտության մասին հավաքական տրավմայի պայմաններում։