«Քարանձավագիտության և կարստի միջազգային օր» խորագրով միջոցառումը ԵՊՀ-ում
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, 301 լսարան
Ս.թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում Կենդանաբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Քարանձավագիտության և կարստի միջազգային օր» խորագրով միջոցառում:
Կ.գ.թ., դոցենտ Գեորգի Յուրի Պապովը հանդես կգա զեկուցումով՝ նվիրված քարանձավների կենդանական աշխարհին և վերջինիս ուսումնասիրության հետ կապված թեմաներին: