Ասպիրանտների և հայցորդների ներգրավումը մասնագիտական կրթության որակի ապահովման և փորձագիտական գործընթացներում․ հանդիպում-քննակում ԵՊՀ-ում
Ս․թ․ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ գլխավոր մասնաշենքում ԵՊՀ ակադեմիական գրագիտության կենտրոնի և «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ տեղի կունենա ԵՊՀ ասպիրանտների և հայցորդների հետ հանդիպում-քննարկում՝ նվիրված մասնագիտական կրթության որակի ապահովման և փորձագիտական գործընթացներում ասպիրանտների, հայցորդների ու երիտասարդ հետազոտողների ներգրավման հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու՝
մասնագիտական կրթության որակի ապահովման հիմնական գործընթացներին,
ՈԱԱԿ-ի գործունեությանն ու առաքելությանը,
կրթական ծրագրերի և հաստատությունների որակի գնահատման գործընթացներին,
ՈԱԱԿ-ի փորձագիտական աշխատանքի առանձնահատկություններին,
որպես փորձագետ ներգրավվելու և մասնագիտական համագործակցություն ծավալելու հնարավորություններին։
Հանդիպման բանախոսն է ՈԱԱԿ-ի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Թոփչյանը։
Աշխատանքային լեզուն հայերենն է։
Գրանցումը՝ այստեղ: