«Թվային իրավունքների քաղաքական փիլիսոփայությունը» խորագրով սեմինարների շարք ԵՊՀ-ում
Ս.թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում կմեկնարկի «Թվային իրավունքների քաղաքական փիլիսոփայություն» խորագրով դասախոսությունների շարքը:
Լյուվենի կաթոլիկ համալսարանի (Բելգիա) փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ակսել Գոսիերիեսը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Լևոն Բաբաջանյանի հետ կանցկացնի ընդհանուր 7 ժամ դասախոսություն։ Շարքի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել քաղաքական փիլիսոփայության հիմնական մեթոդներին և դրանց կիրառությանը թվային միջավայրում իրավունքների, ազատությունների ու պատասխանատվության խնդիրների վերլուծության մեջ։
Հանդիպումները տեղի կունենան.
սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-19:00-ն,
սեպտեմբերի 23-ին՝ ժամը 17։00-19:00-ն,
սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17։00-19:00-ն:
Եռօրյա ծրագիրը ներառում է չորս թեմա.
- Քաղաքական փիլիսոփայության մեթոդաբանական հիմքերը,
- Մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական մեդիա արգելելու հիմնավորվածությունը,
- Պատգամավորների պատասխանատվությունը խորհրդարանում կամ սոցիալական մեդիայում ստելու կապակցությամբ,
- Սպամի բարոյական ու քաղաքական խնդիրները և դրանց լուծման ուղիները: