Գրքի շնորհանդես ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, Ֆիրդուսիի անվան դահլիճ, 218 լսարան
Ս.թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա գրքի շնորհանդես:
Իրանագիտության ամբիոնի և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցության շրջանակում հայերենով լույս է տեսել «Իսլամական հեղափոխության գրականություն» ուսումնասիրությունը, որի թարգմանիչն է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Գառնիկ Գևորգյանը: