«BioExpo 2026» ցուցահանդեսը ԵՊՀ-ում
Ս.թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում Կենսաբանության ֆակուլտետի, նույն ֆակուլտետի ՈՒԽ և ՈՒԳԸ համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա «BioExpo 2026» ցուցահանդես-միջոցառումը:
Ցուցահանդեսի ընթացքում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ամբիոնները աշակերտների մասնագիտական կողմնորոշման աջակցության նպատակով կներկայացնեն իրենց մասնագիտական և աշխատանքային հնարավորությունները:
Առանձին տաղավարներով կներկայացվեն ֆակուլտետի շրջանավարտների բազմաճյուղ աշխատանքային ոլորտները ներկայացնող կազմակերպություններ՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներ, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններ, կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներ, բնապահպանության, սննդարդյունաբերության, կենսատեխնոլոգիայի ոլորտների տարբեր կազմակերպություններ և այլն: