Աշխարհում իտալերենի XXVI շաբաթ. «Հանճարեղ լեզու. մտածել, նախագծել, ստեղծել իտալերենով» խորագրով միջոցառումը ԵՊՀ-ում
ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճ
Ս.թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան դահլիճում ԵԼՀ ռոմանական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Աշխարհում իտալերենի XXVI շաբաթ՝ «Հանճարեղ լեզու. մտածել, նախագծել, ստեղծել իտալերենով»» վերտառությամբ միջոցառումը:
Միջոցառման հատուկ հյուրն է իտալացի գրող և թարգմանիչ, ծագումով հայ Անտոնիա Արսլանը՝ «Արտույտների ագարակը» վեպի հեղինակը (էկրանավորողներ՝ Տավիանի եղբայրներ):
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Իտալիայի դեսպանատան և ՀՀ-ում իտալական մշակույթի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: