Ալվարդ Ջիվանյանի աշխատարանները ԵՊՀ գրադարանում
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
Ս․թ․ նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կանցկացվի ԵՊՀ պրոֆեսոր, հեքիաթագետ, թարգմանիչ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանի հեղինակային աշխատարանների շարքը՝ «Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ (ֆոլկլորից՝ ֆենթեզի)» խորագրով:
Մասնակցության հայտը անհրաժեշտ է լրացնել մինչև ս․թ․ հոկտեմբերի 27-ը։
Հայտը լրացնել միայն այն դեպքում, եթե համոզված եք՝ մասնակցելու եք բոլոր հանդիպումներին և պատրաստ եք կատարելու վարժանքներն ու առաջադրանքները:
Գրանցումը՝ այստեղ։