«Մեծ Բրիտանիա–Հայաստան հետազոտական գործընկերություն՝ հանուն բնության պահպանության» խորագրով միջոցառում
Ս.թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Մեծ Բրիտանիայի դեսպանության նախաձեռնությամբ և Ամերիկյան (AUA), Օքսֆորդի, Էքսեթերի համալսարանների և Քյուի թագավորական բուսաբանական այգիների հետ համագործակցությամբ կկազմակերպվի «Մեծ Բրիտանիա–Հայաստան հետազոտական գործընկերություն՝ հանուն բնության պահպանության» խորագրով միջոցառումը:
Միջոցառման նպատակն է մեկտեղել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի համալսարանների, հետազոտական համայնքի, ուսանողների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու, թե ինչպես կարող են հետազոտությունները, նորարարությունն ու բարձրագույն կրթությունը նպաստել բնության պահպանությանը և կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին։
Միջոցառման կազմակերպման ձևաչափը՝ հիբրիդային (անցանց և առցանց):
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս.թ. հոկտեմբերի 21-ը։
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված գրանցման երկու ձևանմուշները էլ.
1. Գրանցում միջոցառմանը մասնակցելու համար՝
Միջոցառման մասնակցության գրանցում
2. Գրանցում «COP17»-ի «Կանաչ գոտի» մուտք գործելու համար՝
Միջոցառման օրակարգին և մանրամասներին կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում։