COP17․ «Կենսաբազմազանության իրավունքի և կառավարման օր - 2026» միջազգային առցանց համաժողով
Ս․թ․ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-20։00-ն (Երևանի ժամանակով (UTC+4)), առցանց ձևաչափով տեղի կունենա «Կենսաբազմազանության իրավունքի և կառավարման օր - 2026» («Biodiversity Law & Governance Day 2026») միջազգային համաժողովը, որը կազմակերպվում է Երևանի պետական, Քեմբրիջի և Կոստա Ռիկայի համալսարանների, ինչպես նաև Միջազգային իրավունքի ասոցիացիայի ու Միջազգային կայուն զարգացման իրավունքի կենտրոնի հետ համատեղ։ Ժամը 13։30-14։45-ն ընկած ժամանակամիջոցում ԵՊՀ կազմակերպմամբ կանցկացվի «Կենսաբազմազանության մասին պայմանագրերի իրականացումը հետհակամարտային պայմաններում. հակամարտությունից դեպի երկխոսություն» խորագրով փորձագիտական քննարկումը։
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
ԵՊՀ ներկայացուցիչները կնախագահեն և կմասնակցեն նաև մասնագիտական քննարկումների։
«COP17»-ի շրջանակում կազմակերպվող համաժողովը միավորելու է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավաբանների, գիտնականների, քաղաքականություն մշակողների և բնապահպանական ոլորտի փորձագետների՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանության իրավական ու կառավարման մեխանիզմները։
Հրավիրում ենք համալսարանականներին և բոլոր հետաքրքրված անձանց միանալու համաժողովին և մասնակցելու միջազգային մասնագիտական քննարկումներին։
Բացման և հիմնական լիագումար նիստի մասնակցության հղումը՝ https://us02web.zoom.us/j/89462836298
ԵՊՀ փորձագիտական քննարկման հղումը՝ https://us02web.zoom.us/j/88020900967
Մյուս թեմատիկ քննարկումների մասնակցության հղումները ներկայացված են համաժողովի ամբողջական ծրագրում (us02web.zoom.us)։