Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասի հետ հանդիպում ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս.թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ կկազմակերպվի հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասի հետ (նստավայրը՝ Մոսկվա (ՌԴ)):
Հանդիպման ընթացքում տեղի կունենա «Մեքսիկա. ժողովուրդ, ոգի և ավանդույթներ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը և «Մեքսիկայի ժողովրդի պատմությունը» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա կլինի նաև Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը: