«Խաղաղությունը և բռնությունից զերծ աշխարհը՝ միջազգային իրավունքի և միաստվածային կրոնների տեսանկյունից» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողովը ԵՊՀ-ում
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսիի անվան դահլիճ-լսարան
Ս.թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 9:15-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսիի անվան դահլիճ-լսարանում կմեկնարկի «Խաղաղությունը և բռնությունից զերծ աշխարհը՝ միջազգային իրավունքի և միաստվածային կրոնների տեսանկյունից» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողովը։
Երկօրյա գիտաժողովի ծրագիրը՝ հայերեն և անգլերեն:
Գիտաժողովի շրջանակում նախատեսվում են միջազգային իրավունքի, խաղաղության պահպանման, բռնության կանխարգելման և միջկրոնական երկխոսության վերաբերյալ թեմատիկ նիստեր ու քննարկումներ։
Միջոցառմանը կմասնակցեն գիտական, կրթական և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ։ Ծրագրում նախատեսված է նաև նախորդ գիտաժողովի նյութերն ամփոփող գրքի շնորհանդես։