«Wizz Air» ավիաընկերության ներկայացուցիչ Նինո Գիկոշվիլիի հետ հանդիպում ԵՊՀ-ում
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, 219 լսարան
Ս.թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:25-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի կունենա հանդիպում «Wizz Air» ավիաընկերության ինքնաթիռի ուղեկցորդների անձնակազմի հավաքագրման բաժնի ներկայացուցիչ Նինո Գիկոշվիլիի հետ:
Միջոցառման շրջանակում Նինո Գիկոշվիլին կներկայացնի ընկերությունում աշխատանքի ընդունվելու հնարավորություններն ու պահանջները, կքննարկվի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ հնարավոր համագործակցությունը:
Ներկա կլինեն «Սերվիս» կրթական ծրագրի ուսանողներն ու դասախոսները: