Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում ԵՊՀ գրադարանում
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, 1-ին հարկ
Ս.թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում տեղի կունենա տոնական ինտերակտիվ միջոցառում՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան:
Միջոցառման ընթացքում ուսանողները կխաղան սեղանի խաղեր, ուժերը կփորձեն թիմային մրցապայքարում և հաճելի ժամանակ կանցկացնեն։
Հնարավոր է ներկայանալ ինչպես նախապես ձևավորված թիմերով, այնպես էլ անհատապես՝ թիմեր ձևավորելով տեղում:
Եկե՛ք միասին նշելու ուսանողական տոնը։
Մուտքն ազատ է: