«Կիրառական սոցիոլոգիան այսօր և վաղը․ մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում
Ս.թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Սոցիոլոգիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի կունենա «Կիրառական սոցիոլոգիան այսօր և վաղը․ մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով գիտաժողով՝ նվիրված Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հիմնադրման 40-ամյակին և Կիրառական սոցիոլոգիայի լաբորատորիայի, ամբիոնի և Սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադիր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի հոբելյանին:
Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի և Բելգիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի առաջատար սոցիոլոգներ:
Գիտաժողովի երեք բաժիններն են՝
Ժամանակակից հասարակություններ․ ավանդականն ու արդիականը
Վարող՝ Յուլիանա Մելքումյան
Արհեստական բանականության ռիսկերն ու հնարավորությունները հասարակական գիտություններում
Վարող՝ Արթուր Աթանեսյան
Սոցիալական փոփոխություններ և սոցիոլոգիական մեթոդաբանություն
Վարող՝ Հարություն Վերմիշյան
Միջոցառմանը կարող են մասնակցել նաև երիտասարդ հետազոտողներ և թեմայով հետաքրքրված անձինք:
Մուտքն ազատ է: