Հունգարիայում կրթական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական հանդիպում
ՀՊՄՀ, 4-րդ հարկ, 406 սենյակ
Ս.թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ին, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա 17, 4-րդ հարկ, 406 սենյակ) տեղի կունենա տեղեկատվական հանդիպում՝ Հունգարիայում կրթության, կրթաթոշակային ծրագրերի և ակադեմիական հնարավորությունների վերաբերյալ:
Հանդիպումը կանցկացվի անգլերենով: Այն կվարի Հունգարական կենտրոնի աշխատակից Տաթև Արշակյանը, որը Հունգարիայում ստացել է մագիստրոսի աստիճան՝ հայագիտության մասնագիտացմամբ:
Հանդիպման ընթացքում կներկայացվեն՝
- «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագիրը,
- «Balassi Summer University» ամառային համալսարանը,
- գրական թարգմանիչների համար նախատեսված կրթաթոշակային հնարավորությունները,
- Հունգարագիտության մեկամյա ծրագիրը։
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հղումով: