Փիլիսոփայության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում ԵՊՀ-ում
Ս.թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դահլիճում Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, «Համահայկական փիլիսոփայական ասոցիացիա» և «Հանրային փիլիսոփայության կենտրոն» հասարակական կազմակերպությունները համատեղ կազմակերպում են Փիլիսոփայության համաշխարհային օրվան նվիրված պանելային քննարկում՝ «Միասին մտածել և գործել. փիլիսոփայությունը բազմաբնույթ մարտահրավերների աշխարհում» խորագրով։
Քննարկման նպատակն է վերլուծել անհամաձայնության և արժեքային բազմակարծության պայմաններում համատեղ մտածողության և գործողության հնարավորությունները, անդրադառնալ փիլիսոփայության հանրային նշանակությանը և հասարակական ազդեցության սահմաններին, փիլիսոփայի հանրային պատասխանատվությանը, ինչպես նաև Հայաստանում փիլիսոփայական մտածողության հանրայնացմանն առնչվող հիմնախնդիրներին:
Միջոցառումը նախատեսված է ուսանողների, դասախոսների, հետազոտողների և փիլիսոփայությամբ հետաքրքրվող այլ անձանց համար: