Հետիոտնային հասանելիությունը և քաղաքային հավասարությունը Երևանում. քննարկում ԵՊՀ-ում
ԵՊՀ ISTC կենտրոն
Ս.թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ ISTC նորարարական կենտրոնում Սոցիոլոգիայի ֆակուլտետի տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Հետիոտնային հասանելիությունը և քաղաքային հավասարությունը Երևանում» հետազոտության արդյունքների ներկայացումն ու քննարկումը:
Հետազոտությունը նվիրված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում քաղաքային մատչելիությանը տարբեր խմբերի ներկայացուցիչների համար (հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ, մանկասայլակով ծնողներ)։
Միջոցառման ընթացքում նախատեսվում է պանելային քննարկում, որին կմասնակցեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների ղեկավարներ, քաղաքային մասնագետներ, ՀԿ-ների ղեկավարներ։