«Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 185-ամյակին նվիրված հայագիտական հանրապետական գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճ
Ս.թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճում Հայ բանասիրության ֆակուլտետի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ու ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի կունենա Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 185-ամյակին նվիրված հայագիտական հանրապետական գիտաժողով:
Միջոցառմանը ներկա կլինեն գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենները, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր: