Ակադեմիական և մտավոր ազատականացման փորձառությունները Խորհրդային Հայաստանում 1970-1980-ական թվականներին. ժամանակավոր ցուցադրություն ԵՊՀ-ում
ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան (Կենտրոնական մասնաշենք, 7-րդ հարկ)
Ս.թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի կունենա «Ակադեմիական և մտավոր ազատականացման փորձառությունները Խորհրդային Հայաստանում 1970-1980-ական թվականներին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը:
Միջոցառման շրջանակում նախատեսվում են «Մտավոր և գիտական գործունեության ազատականացման փորձառությունները Հայաստանում 1970-ական-1980-ական թվականներին», «Ուշխորհրդային իշխանական դիսկուրսն ու հայաստանյան մտավորականությունը», ինչպես նաև «Գաղափարախոսության և ժամանցի միջև. մշակույթի տունը որպես սոցիալական տարածք Խորհրդային Հայաստանում բրեժնևյան և ուշխորհրդային շրջանում» խորագրով բանախոսությունները:
Մուտքն ազատ է: