Հանդիպում-քննարկում Հենրիկ Շահղուլյանի հետ
Ս.թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 405 լսարանում կանցկացվի հանդիպում-քննարկում անվանի մաթեմատիկոս, Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի (KTH) պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ԵՊՀ պատվավոր դոկտոր Հենրիկ Շահղուլյանի հետ։
ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվող հանդիպմանը Հենրիկ Շահղուլյանը հանդես կգա «Հետազոտության ապագայի ուղենշումը» («Navigating the Future of Research») թեմայով բանախոսությամբ։
Հանդիպմանը հրավիրվում են ԵՊՀ ասպիրանտները, հայցորդներն ու երիտասարդ հետազոտողները։
Քննարկումը կանցկացվի ազատ ձևաչափով․ մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր ուղղելու բանախոսին, փոխանակելու գաղափարներ և մասնակցելու գիտական ու միջգիտակարգային քննարկումների։
Հանդիպման նպատակն է խթանել գիտական երկխոսությունն ու տարբեր գիտակարգերի ներկայացուցիչների միջև փորձի փոխանակումը՝ հնարավորություն ընձեռելով անմիջականորեն հաղորդակցվելու միջազգային գիտական փորձ ունեցող գիտնականի հետ։
Աշխատանքային լեզուներն են հայերենն ու անգլերենը։