«Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» միջազգային 10-րդ գիտաժողովը ԵՊՀ-ում
Ս.թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 09:00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի կունենա «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 10-րդ գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպվում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի, ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի և «Հայաստանի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ-ի համատեղ ջանքերով:
Գիտաժողովին մասնակցելու են 10 երկրների ավելի քան 50 առաջատար գիտնականներ։
Միջոցառման ընթացքում նախատեսվում են պանելային նստաշրջաններ, սեմինարներ, ելույթներ և ստենդային զեկույցներ։
Գիտաժողովը կանցկացվի.
- 2025.10.10-ին՝ ժամը 09:00-17:00-ն,
- 2025.10.11-ին՝ ժամը 10:00-16:00-ն,
- 2025.10.12-ին՝ ժամը 10:00-14:00-ն:
Գրանցման և թեզիսների ընդունման (psyconf@ysu.am էլհասցեով) վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 31-ը: