«Ինչպե՞ս կառուցել հաջող կարիերա» թեմայով հանդիպում ԵՊՀ-ում
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, 503 ընթերցասրահ
Ս.թ. ապրիլի 23-ին՝ ժամը 14:30-16:00-ն, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ընթերցասրահում (503) տեղի կունենա «Ինչպե՞ս կառուցել հաջող կարիերա» թեմայով հանդիպում:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Magnus HR»-ի համագործակցության շրջանակում կազմակերպվող մասնագիտական զարգացման հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչը կներկայացնի կարիերայի առաջխաղացման, մասնավորապես LinkedIn-ի արդյունավետ օգտագործման և հարցազրույցների նախապատրաստման լավագույն մեթոդները:
Հանդիպմանը մասնակցելով ուսանողները կբացահայտեն՝
- ինչպես գրավիչ դարձնել LinkedIn-ի պրոֆիլը,
- ինչպես լավագույնս ներկայանալ հարցազրույցին,
- ինչպես կառուցել կարիերայի առաջխաղացման հստակ ճանապարհ,
- LinkedIn-ի ճիշտ օգտագործման ռազմավարություններ՝ մասնագիտական տեսանելիությունն ուժեղացնելու համար,
- ինքնաներկայացման հմտությունների զարգացում՝ ուժեղ կողմերն արդյունավետ ներկայացնելու համար,
- Q&A հատված։