«Համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի արդի խնդիրներ-2025» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
Ս.թ. ապրիլի 28-30-ը՝ ժամը 10:30-ին, «ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ»-ում («YSU-Krisp AI Lab») տեղի կունենա «Համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի արդի խնդիրներ-2025» խորագրով գիտաժողովը։
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի և «YSU-Krisp AI Lab»-ի նախաձեռնությամբ կազմակերպվող գիտաժողովի նպատակն է համախմբել hամակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի ոլորտներում աշխատող գիտնականներին, ինչպես նաև տրամադրել հարթակ նոր արդյունքները ներկայացնելու, մտքեր փոխանակելու և գիտական նոր կապեր հաստատելու համար: