Քեմբրիջի համալսարանի՝ պարսից լեզվի և գրականության ուսուցմանը նվիրված միջազգային 5-րդ գիտաժողովը ԵՊՀ-ում
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, 7-րդ մասնաշենք, Ֆիրդուսիի անվան դահլիճ, ISTC կենտրոն
Ս․թ․ սեպտեմբերի 18-19 Երևանի պետական համալսարանում Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կանցկացվի Քեմբրիջի համալսարանի՝ պարսից լեզվի և գրականության ուսուցմանը նվիրված հեղինակավոր միջազգային 5-րդ գիտաժողովը:
Գիտաժողովը կազմակերպվում է Քեմբրիջի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի հետ համագործակցությամբ։
Միջազգային 5-րդ գիտաժողովը տեղի կունենա.
սեպտեմբերի 18-ին՝ 08:30-18:00-ն՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսիի անվան դահլիճում (218)
սեպտեմբերի 19-ին՝ 09:00-18:00-ն՝ ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում (6-րդ հարկ)