«Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» խորագրով միջազգային գիտաժողով
ՀՀ ԳԱԱ, Նախագահության շենք
Ս.թ. մայիսի 5-8-ը՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ-ում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը համատեղ կազմակերպում են «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» խորագրով միջազգային գիտաժողով:
Ոլորտի հայաստանյան և միջազգային մոտ 100 առաջատար մասնագետներ ելույթ կունենան կենսաբազմազանության որոշման, պահպանության և կլիմայի փոփոխության պայմաններում առաջացող սպառնալիքների թեմաներով: