Առցանց հանդիպում Անդրյու-Արամ Դուհանջիօղլուի հետ
Ս.թ. ապրիլի 29-ին՝ ժամը 09:00-ին, ԵՊՀ ուսանողների համար կանցկացվի առցանց հանդիպում Լոս Անջելեսի «Օլիվեր Ուայմեն» ակտուարական խորհրդատվական ընկերության տնօրեն Անդրյու-Արամ Դուհանջիօղլուի հետ:
Հանդիպման ընթացքում Անդրյու-Արամ Դուհանջիօղլուն կներկայացնի ակտուարական մասնագիտության հնարավորությունները, իրական ազդեցությունն ու դրա կարևորությունը ուսանողների համար։