««Ինեկոբանկ»-ը՝ քո կողքին» խորագրով հանդիպում ԵՊՀ-ում
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն
Ս.թ. մայիսի 21-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի կունենա ««Ինեկոբանկ»-ը՝ քո կողքին» ծրագրին նվիրված տեղեկատվական հանդիպում։
Միջոցառմանը ուսանողները կտեղեկացվեն «Ինեկոբանկ»-ի տրամադրած կրթաթոշակի, բարձրագույն կրթության ֆինանսավորման և արտերկրում կարճաժամկետ ծրագրի մասնակցելու հնարավորությունների մասին: