«Մարդու իրավունքներ, հաշմանդամություն և քաղաքային զարգացում» խորագրով սեմինար ԵՊՀ-ում
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, «Ժան Մոնե» սրահ
Ս.թ. մայիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Ժան Մոնե» սրահում ԵՊՀ-ի և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի երևանյան գրասենյակի հետ համատեղ ««ժան Մոնե» գերազանցության կենտրոն. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն (DeHuRiS)» ծրագրի շրջանակում կկազմակերպվի «Մարդու իրավունքներ, հաշմանդամություն և քաղաքային զարգացում» խորագրով սեմինար:
Սեմինարավարն է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի փորձագետ Աննա Բրուսը: